16:46 14.07.2018
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը և Հելլենիկ-ամերիկյան առաջնորդության խորհուրդը խորը հիասթափություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության առնչությամբ՝ կապված Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հետ. ԱՄՆ նախագահի վարչակազմը դեմ է Անկարային F-35 վաճառելու վերաբերյալ Կոնգրեսի սահմանափակումներին: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Թրամփի վարչակազմն իր դիրքորոշումը հայտնել է Կառավարման և բյուջեի գրասենյակի ղեկավար Միք Մալվենիի կողմից սենատոր Ռիչարդ Շելբիին ուղղված նամակում:
«Վարչակազմը դեմ է օրինագծին, որը սահմանափակում է ֆինանսական միջոցների օգտագործումը Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառելու համար: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է և 2002-ից ի վեր եղել է F-35-ի ծրագրի միջազգային մասնակիցը»,- մասնավորապես նշված է եղել նամակում:
Հայ դատի հանձնախումբը, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը և Հելլենիկ-ամերիկյան առաջնորդության խորհուրդը կտրականապես մերժել են ԱՄՆ նախագահի վարչակազմի դիրքորոշումը՝ կոչ անելով Կոնգրեսին շտապ քայլեր ձեռնարկել և օրենքով սահմանված կարգով սահմանափակումներ կիրառել Թուրքիային F-35-ի և այլ ժամանակակից զենքերի վաճառքի հարցում:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...