Վանի հայկական գերեզմանատան պղծման հարցը բերվել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Վանի հայկական գերեզմանատան պղծման հարցը բերվել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ

13:40 03.09.2021

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Շըքը մեջլիսի օրակարգ է բերել Վանի հայկական գերեզմանատան պղծման և հայկական եկեղեցու՝ «մշակութային կենտրոնի» վերածելու նախաձեռնության հարցերը, փոխանցում է Ermenihaber-ը։

Ավելի վաղ մամուլում տեղ գտած հրապարակումներից հայտնի էր դարձել, որ Վանի Տուշպա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի աշխատանքի արդյուքնում ավերվել է, մարդկային ոսկորները հողի երես են դուրս եկել։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանից Վան տեղափոխված և այնտեղ հաստատված Գայանե Գևորգյանը հավաքել ու կրկին թաղել էր գերեզմաններից դուրս թափված ոսկորները։

Իսկ Մալաթիայում 106–ամյա դադարից հետո վերականգնվել և օրեր առաջ վերաբացվել էր պատմական հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ եկեղեցին կվերածվի արվեստի ու մշակույթի կենտրոնի, բայց միաժամանակ նաև բաց կլինի քրիստոնյաների առաջ՝ որպես ուխտատեղի։ Մինչդեռ բացման արարողության ժամանակ օգտագործված ցուցապաստառների վրա միայն գրված է եղել․ «Թաշխորան մշակույթի և արվեստի կենտրոն»։ Կառույցի՝ եկեղեցի լիենլու փաստին որևէ անդրադարձ չի կատարվել։ 

Հաշվի առնելով այս ամենը՝ պատգամավոր Ահմեթ Շըքը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հետևյալ հարցերն է ուղղել․

«1․ Արդյո՞ք Ձեզ հայտնի էր, որ Վանի Տուշպա շրջանի Քալեջիք թաղամասի նշված տարածքում հայկական գերեզմանատուն կա։

2․ Նշված գերեզմանատունը մասնավոր սեփականությու՞նն է, թե՞ պատկանում է հանրային բնակարանաշինական վարչությանը։

3․ Երբ պարզվել է, որ դա հայկական գերեզմանատուն է, արդյո՞ք որևէ գործողություն կատարվել է տարածքը պահպանության տակ առնելու համար։

4․ Մարդկանց հիշատակի անարգման վերաբերյալ Թուրքիայի քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածում ասված է․ «1) Առնվազն երեք անձի ներկայությամբ մահացած անձի հիշատակն անարգողը դատապարտվում է երեք ամսից մինչև երկու տարի ազատազրկման կամ տուգանվում է։ Եթե անարգանքը հրապարակային է եղել, պատժի չափը ավելացվում է մեկ վեցերորդով։ 2) Մահացածի մարմինը կամ ոսկրերը ամբողջությամբ կամ մասամբ վերացնող կամ դրանք անարգող գործողություններ կատարող անձը  դատապարտվում է երեք ամսից երկու տարվա ազատազրկման»։ Այս հոդվածի հիման վրա որևէ իրավական գործընթաց սկսվելու՞ է։

5․ Սուրբ Երրորդություն եկեղեցին միայն որպես մշակույթի կենտրո՞՞ն է գործելու։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ է ցուցապաստառի վրա նշվել միայն մշակույթի տուն լինելու հանգամանքը։

6․ Քրիստոնյա, հրեա, եզդի, ալևի համայնքներին պատկանող քանի՞ սրբավայր կա, որ միաժամանակ նաև որպես մշակույթի կենտրոն է գործում։

7․ Թուրքիայում քրիստոնյա, հրեա, մուսևի, եզդի, ալևի համայնքներին պատկանող մշակութային օբյեկտների գույքացուցակ կա՞ արդյոք։

8․ Չե՞ք կարծում, որ այս և նմանատիպ գործողություններով ավերվում են Անատոլիայում ապրող ազգերին պատկանող մշակութային արժեքները և դրանով վնաս է հասցվում ազգերի եղբայրությանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

13:40 22.06.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 22.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մարզերում հունիսի 22-ի ցերեկը, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 22-ի երեկոյան […] ...

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

13:00 22.06.2025

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

Սաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...

Հրդեհ` Գետաշեն գյուղում

12:38 22.06.2025

Հրդեհ` Գետաշեն գյուղում

Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

BACK_TO_TOP