19:43 03.09.2021
Շրջանառության է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծային փաթեթը, որով նախատեսվում է ձևավորել նոր համայնքային փնջեր: Համաձայն նախագծի, Շիրակի մարզում նախատեսվում է միավորել Ամասիա և Արփի, Աշոցք և Սարապատ համայնքները, իսկ Ախուրյան խոշորացված համայնքին միավորել Մարմաշեն խոշորացված համայնքը ու ևս 10 գյուղեր: Այսինքն, նախագիծն ընդունվելու դեպքում, Շիրակի մարզում կրկնակի խոշորացում է տեղի ունենալու:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղեկատվություն է ներկայացված այն մարզերի ու համայնքների մասին, որոնք, համաձայն վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի, նախատեսվում է միավորել խոշորացնել: Այդ ցանկում Շիրակի մարզի արդեն խոշորացված համայնքներն են՝ Ախուրյանը, Մարմաշենը, Աշոցքն ու Ամասիան: Աշոցքում և Ամասիայում այժմ երկուական խոշորացված համայնքներ կան: Նախագծով նախատեսվում է դրանք էլ միավորել՝ Աշոցքում ու Ամասիայում ունենալ մեկական համայնք: Նախագիծն օնլայն հարթակում քվեարկության է դրված: Մասնակցում են խոշորացման ենթակա գյուղերի բնակիչները:
Ոսկեհասկը մեկն է այն գյուղերից, որն ըստ նախագծի միավորվելու է Ախուրյան համայնքին: Ոսկեհասկի ու հարևան ևս 3 գյուղերի խոշորացման տարբերակները քննարկվել են 2017 թվականից: Գյուղապետերն իրենց առաջարկներն են ներկայացրել, որոնք այժմ շրջանառվող նախագծից տարբեր են:
«Մենք առաջարկել էինք, որ փունջ կազմեին Ախուրյան գետի աջ ափին գտնվող մեր 4 գյուղերը՝ Հայկավանը, Ոսկեհասկը, Առափին և Ախուրիկը: Որոշվել էր, որ կենտրոն դառնալու էր Ոսկեհասկ գյուղը: Այդ ժամանակ հավանություն տվեցին, նաև ասացին, որ այդ տարբերակով կլինի խոշորացումը: Հիմա առաջարկում են ամբողջ Ախուրյանի ենթաշրջանը դարձնել մեկ համայնք: Այսինքն՝ ոնց որ հետ ենք գնում մեր քանդածին՝ շրջանային կառուցվածքին ենք գնում, պարզապես անունն է այլ»,- SHANTNEWS-ին ասել է Հայկավանի գյուղապետ Սամվել Մխոյանը:
Ախուրյան խոշորացված համայնքը 7 գյուղ է ընդգրկում, Մարմաշենը՝ 15: Նախատեսվում է նրանց միացնել նախկին Ախուրյանի տարածաշրջանի ևս 10 գյուղեր: Այսինքն 32 գյուղ միասին կազմելու են նոր՝ ավելի խոշորացված Ախուրյան համայնք:
Բոլոր այս գյուղերը նախկին Ախուրյանի տարածաշրջանն են կազմել: Ունեցել են մեկ ընդհանուր գործկոմ: Այդ տարիներից գյուղերի կապն Ախուրյանի հետ պահպանվել է: Այս գյուղերին սպասարկող պետական կառույցների նստավայրը կրկին Ախուրյանն է:
Խոշորացման հիմնավորումը մեկն է՝ ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը: Խոշորացում նշանակում է գյուղերում կառավարման ապարատի կրճատումներ, համատեղ ու ավելի մեծ հնարավորություններով բյուջե, որը հավասարապես տնօրինել, ըստ գյուղացիների, հնարավոր չէ:
«Նախագծով նախատեսված է, որ Ախուրյան համայնքը ընդգրկելու է 32 գյուղ: Ես մտածում եմ, որ ով էլ լինի Ախուրյան համայնքի ղեկավարը, պարզապես չի հասցնի բոլոր գյուղերի հարցերով զբաղվել: Մենք համաձայն էինք նախկին տարբերակին, երբ առաջարկվում էր 4 գյուղերը միավորել, բայց Ախուրյանին միանալու իմաստը չենք տեսնում»,-SHANTNEWS-ին ասել է Ոսկեհասկի գյուղապետի տեղակալ Սամվել Պարգևյանը:
Խոշորացման ենթակա գյուղերի փնջերի ընտրությունը դեռ վերջնական չէ: Նախագծի վերաբերյալ գյուղացիների կարծիքներն են հաշվի առնելու, հետո վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ներկայացվելու է օրենսդիր մարմնին: Խոշորացման ենթակա գյուղերում ՏԻՄ ընտրությունների ժամկետ էլ կա սահմանված՝ դեկտեմբերի 5-ը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...