12:59 06.02.2018
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփել է 2017թ․-ի ընթացքում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը։
«Ունեցել ենք գերակա խնդիրներ՝ դրանցից կառանձնացնեմ ՀՀ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածումը, հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացումը, սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակումը, երիտասրադության ներգրավվածության մակարդակի բարձրացումը, ֆիզիկական կուլտուրայի միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում առողջ ապրելակերպի սերմանում և տարածում և այլն», – ասել է նախարարն ու որոշ մանրամասներ ներկայացրել արված աշխատանքներից:
ՀՀ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածման նպատակով են աշխատանքներ կատարվել՝ այդ թվում իրականացվել է 11 միջոցառում։ Հայաստանի նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթ է անցկացվել ՀՀ մարզերում, Երևանում և Արցախում: Մրցույթին մասնակցել է 61 համայնքի 1539 ընտանիք, որից 23-ը հաշմանդամություն ունեցող։ Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման համար մարզային առաջնություն է անցկացվել, որին մասնակցել է ՀՀ 6 մարզ, անկացվել են վերապտրաստման դասընթացներ, ինչպես նաև Կոտայքի մարզի Գառնի գյուղում անցկացվել է կոխի երիտասարդների ՀՀ բաց առաջնություն։
Նախարարը կարևորել է նաև մասսայական սպորտի զարգացման համար իրականացված ծրագրերը՝ այդ թվում Թուրքիայի Սամսուն քաղաքում 2017թ․-ին կայացած սուրդլիմպիկ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովումը, Ավստրիայի Գրաց քաղաքում հատուկ օլիմպիադաների ձմեռային խաղերին մասնակցությունը, հաշմանդամային սպորտին առնչվող ծառայությունների ծրագիրը: Մի շարք միջոցառումներ են իրականացվել նաև հովանավորությամբ՝ այդ թվում մանկապատանեկան սպորտի ոլորտում, ներդրումային ծրագրի միջոցով Քանաքեռ Զեյթուն համայնքում մարզաառողջարանային համալիր է կառուցվում:
Հրաչա Ռոստոմյանը նաև ներկայացրել է սպորտի բարձրագույն նվաճումները։
«Պետական աջակցության ծրագրում ընդգրկված 32 մարզական ազգային ֆեդերացիաները 2017թ․-ին պետական աջակցության գումարներով կազմակերպել են 126 ուսումնամարզական հավաք, 95 ՀՀ առաջնություն, մասնակցել են 176 միջազգային մրցաշարերի՝ այդ թվում Եվրոպայի և աշխարհի առաջնությունների: 2017թ.-ին հավաքական թիմերի մարզիկները 15 մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 30 մեդալով ավելի, քան 2016թ.-ին: Ընդհանուր 201 մեդալ՝ 61 ոսկի, 49 արծաթ և 91 բրոնզե», – նշել է նախարարը:
Նախարարի ասուլիսի տեսագրությունն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...