Գյումրիի մանկական և ինֆեկցիոն հիվանդանոցներում շնչառական վարակներով և աղիքային ինֆեկցիաներով հոսպիտալացումներն ավելացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Գյումրիի մանկական և ինֆեկցիոն հիվանդանոցներում շնչառական վարակներով և աղիքային ինֆեկցիաներով հոսպիտալացումներն ավելացել են

17:24 04.09.2021

Սեզոնին բնորոշ սուր շնչառական վիրուսների ակտիվացում կա, և խոսքը միայն Covid 19-ի մասին չէ։ Աղիքային ինֆեկցիաներով հոսպիտալացումներն են ավելացել ու հիմնականում երեխաների շրջանում է։ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական և ինֆեկցիոն հիվանդանոցների մանկական բաժանմունքների մահճակալային ֆոնդերի 90 տոկոսը զբաղված է։
Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ընդունարանը օրվա գրեթե բոլոր ժամերին մարդաշատ է:  Երեխաները թե ինչ գանգատներ ունեն և թե որ հիվանդությանն են բնորոշ, ծնողների ներկայացնելուց հետո մասնագետներն են պարզում։ Վերջին մի քանի օրերին հաճախ են դիմում փսխումներով, փորլուծությամբ ու բարձր ջերմության ախտանշաններով 5 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները։

Փոքրիկների ծնողներից գրեթե բոլորի մոտ հիվանդության արտաքին նշանների նկարագրությունը նույնն է, բոլորը շեշտում են, որ երեխաների մոտ  մաշկի ցանավորում կա։ Բժիշկ մասնագետները սա համարում են ոչ միայն աղիքային նաև վերին շնչուղիների ախտահարմանը բնորոշ նշաններ։

Ինֆեկցիոն հիվանդանոցում ևս դեպքերի դիմելիությունը փոխվում է ժամերի ընթացքում։ Հոսպիտալացվածների թվում նորից քիչ չեն երեխաները։ Համապատասխան պրոֆիլի հիվանդանոցում աղիքային ինֆեկցիաներով հիվանդներ ունեն նաև մեծահասակների բաժանմունքում։ Հաշվի առնելով Covid-ի տարածման ռիսկը, ինֆեկցիոնում բոլոր հիվանդներին թեստավորում են։

«Հիմա էնպիսի վիճակ է, որ մենք պարտադիր բոլորից վերցնում ենք Covid-ի թեստ, երեխաներից նույնպես, որպեսզի վիրուսային հիվանդությունը բաց չթողնենք, երեխաների մոտ հաստատված դեպքեր չենք ունեցել։ Ցաները կարող են տարբեր հիվանդությունների պատճառով լինեն, կարող է վիրուսային տարբեր վարակներ լինեն, քովիդից կարող է լինեն, աղիքային ինֆեկցիայից ու հիմնականում երեխաների մոտ»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Կարինե Տոնոյանը։

Ծանր դեպքերով`շնչառական սարքերին միացված հիվանդներ երկու հիվանդանոցներում էլ  ունեն և մանկահասակներ են։ Բժիշկները նրանց վիճակները գնահատում են միջին ծանրության:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP