Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Գյումրիի թանգարանների բակում անցկացվել է  ջազային փառատոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Գյումրիի թանգարանների բակում անցկացվել է  ջազային փառատոն

18:07 04.09.2021

Ամենամյա փառատոնը դարձյալ քաղաքի պատմական միջուկի մշակութային միջավայրում է՝ թանգարանների բակերում: Նախագծի առաջին համերգային երեկոն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում էր՝ Դավիթ Մելքոնյան ջազ քառյակի համերգով։ 2017 թվականից անցկացվող ջազային օրերը Գյումրիում կազմակերպում է «Մանուկյան ընկերություն»-ը՝ Ջազի հայկական ասոցիացիայի և Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ:

Հին քաղաքի բակերը, որոնք գյումրեցիներն անվանում են «հայաթներ», մշտապես մտերմիկ խոսքուզրույցի, մշակութային երեկոների անցկացման վայրեր են եղել։ Այդ  կոլորիտային անկյուններն իրենց սիրուն, պատմական շենքերով Գյումրիում ջազային փառատոնի անցկացման  լավագույն միջավայր են դարձել։ Մշակութային «հայաթներն» արդեն որերորդ տարին է ջազային համերգների հարթակների են վերածվում:

Իմպրովիզների և ստեղծագործական ազատության, այսպես ասած, խորհրդանիշ համարվող ջազային երաժշտությունը հոգեհարազատ է դառնում, երբ հայկական ելևէջներն են միանում։ Թանգարանի բակում «Դավիթ Մելքոնյան ջազ քառյակ»-ի կատարմամբ հնչում էին հայկական երգերի հին ու նոր ջազային մշակումները: Երիտասարդ երաժիշտ-կատարողը ակումբային ու փակ միջավայրերից դուրս՝ բացօթյա տարածքներում հնչեցնելու հետաքրքիր ձևաչափը  ջազի ազատության ու հանդիսատեսի ջերմության ներդաշնակություն են համարում:

«Գյումրիում յուրահատուկ ջերմություն կա և նվագելուց հասկանում ես, թե ինչ մանրակրկիտ լսում են քո նվագը և դա մեծ բավականություն է առաջացնում հենց երաժիշտի մոտ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է կոմպոզիտոր, ջազմեն Դավիթ Գյոդակյանը։

Սա Ջազային քառյակի առաջին համերգային երեկոն չէր Գյումրիում, «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնին էլի են մասնակցել: Ջազային երաժշտությունը  գյումրեցի հանդիսատեսին այս օրերին թանգարանների  հայաթներ է բերել՝ ունկնդրելու դասական ու ժամանակակից հետաքրքիր երաժշտություն։

«Ջազն ինքնին խաղաղարար և բարություն քարոզող երաժշտություն է, ուղերձը հենց խաղաղությունն է։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ նաև այս օրինակով պետք է փաստել, որ ստեղծարար աշխատանքով հնարավոր է խաղաղ աշխարհ ունենալ։ Մենք նպատակ ունենք ջազային փառատոնը դարձնել ոչ միայն ամենամյա, այլև մշակութային միջոցառումների քարտեզի վրա այնպիսի փնտրված միջոցառում, որն իր հետ Գյումրի կբերի ոչ միայն տեղի, այլև դրսի հյուրերին»,- SHANTNEWS -ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Բարության ու խաղաղության տարածումը ջազի լեզվով։ Սա է  երկօրյա փառատոնի կարևոր ուղերձը։ «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում» մշակութային միջոցառման հաջորդ կանգառը Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանն էր։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP