19:35 06.09.2021
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսել է նոր համերգաշրջանը։ Այս տարին ևս համերգային շատ օրեր կլինեն հրավիրյալ դիրիժորների ու երաժիշտների հետ համատեղ։ Համերգաշրջանի մեկնարկի առաջին օրը Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները եղել են լիբանանցի պատանիները։
«Այսօրվա մեր հյուրերը պատանի ջութակահարներն են։ Մենք աշխատում ենք արտերկրում ապրող մեր հայրենակիցներին ևս մասնակիցը դարձնել մեր նվագախմբի։ Նրանք, ճիշտ է, դեռ փոքր են, բայց պետք է նրանց ևս հարթակ ու հնարավորություն տալ մեծ բեմերում ներկայանալու։ Մենք շարունակելու ենք տաղանդավոր պատանի երաժիշտներին, պրոֆեսիոնալներին հրավիրել մեր նվագախումբ, սա նաև մեզ համար է կարևոր, երկխոսությունների ու փորձի փոխանակում է երաժիշտներիս համար»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Վարոսյանը։
Լիբանանահայ պատանի երկու ջութակահարները 13 տարեկան են։ Երկուսն էլ Բեյրութի ազգային կոնսերվատորիայի սաներ են։ Պատանի Էդուարդը ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Դայանի թոռն է։ Ծնվել է Երևանում, բայց 8 տարեկանից բնակվում է Բեյրութում։ Հայաստանում սա իր համերգային առաջին շրջագայությունն է։
«Պապիկս՝ Էդուարդ Դայանը, Հայաստանում հայտնի ջութակահար էր, հայրս էլ է ջութակահար, մայրս՝ նույնպես։ Ծնողներս չէին ուզում, որ ես էլ ջութակահար դառնամ, բայց սիրում էի այդ գործիքը ու ստիպեցի, որ ինձ էլ գնեն ջութակ։ Ու սկսվեց իմ երաժշտական ուղին ծնողներիս հետ։ Բայց ինձ չեն դասավանդում, թեև աշխատում են Լիբանանի կոնսերվատորիայում։ Ինձ դասավանդում է պապիկիս ուսանողը՝ Արթուր Տեր-Հովհաննիսյանը։ Այսօր մեծ նվագախմբի հետ ելույթս երկրորդն է, Հայաստանում՝ Գյումրիում՝ առաջինը»,- նշել է Էդուարդ Դայանը։
Քեվին Քանաան 3 տարեկանից հաճախել է երաժշտական խմբակներ։ Տղայի մայրը հայ է, հայրը՝ լիբանանցի։ Քեվինը հայերեն չի խոսում։ Սա նրա Հայաստան երկրորդ այցելությունն է և առաջին համերգային ելույթը։
«Ես հայերեն չեմ հասկանում, մայրս քիչ է խոսում հայերեն, բայց գիտեմ, որ հայ ազգը շատ ճանաչված կոմպոզիտորներ ունի, իմ ուսուցիչը հայ է, նրանց մասին շատ է պատմում, գործերն է ներկայացնում։ Ուրախ եմ, որ Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբից հրավեր եմ ստացել, կարծում եմ՝ իմ հասակի բոլոր երաժիշտների համար կարևոր է, մենք պրոֆեսիոնալներից շատ բան ենք սովորում»,- նշել է Քեվին Քանաան։
Պատանի ջութակահարների հետ Լիբանանից նաև նրանց ուսուցիչն էր եկել՝ Արթուր Տեր – Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ երկու ջութակահար տղաներն էլ գերազանց առաջադիմություն ունեն։ Հայաստան էլի կգան, Գյումրիի սիմֆոնիկի հետ էլի ելույթներ են ծրագրում։ Համերգային երեկոյի ավարտին Գյումրիի պետական սիմֆոնիկի գեղարվեստական ղեկավարը պատանի ջութակահարներին նվագախմբի անվանական վերնաշապիկներ նվիրեց։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...