19:17 06.09.2021
2021-ը հայտարարված է սպենդիարյանական․․․ Նշվում է սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, մանկավարժ ու հասարակական գործիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանական 150-ամյակը։ 2019-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհահռչակ կոմպոզիտորի հոբելյանն ընդունել է Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում։
Մեծանուն կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգն այն առիթներից մեկն էր, որ հիշեցրեց մեծ կոմպոզիտորի՝ այս քաղաքի հետ ունեցած կապի մասին։ 54 տարեկան էր, երբ 1925 թվականին դասական երաժիշտը նախկին Լենինական, ներկայիս Գյումրի եկավ։ Հանդիպումը Լենինականում ստեղծագործող, երաժշտարվեստի հայտնի մարդկանց հետ էր, և քաղաքում համերգով հանդես եկավ։
«Սպենդիարյանը Գյումրիի պոլիգոնի որբերի համար համերգ ունեցավ, և այդ համերգը մեկընդմիշտ մնաց նրանց հիշողության մեջ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։
«1925-ին Լենինականում Արմեն Տիգրանյանի տանն է հյուրընկալվել կոմպոզիտորը։ Տիգրանյանն այն արվեստագետն էր, որ շատ լավ տիրապետում էր Ալեքպոլ-Լենինական քաղաքի երաժշտական ժառանգությանը, և Սպենդիարյանն այս նպատակով էր, որ հատուկ մտերմացավ նրա հետ, և այսօր կարող ենք ասել, որ եթե չլիներ այդ մտերմությունը, չէին լինի «Ալմաստ» օպերայի շատ տեսարաններ և այլն»,- ասել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։
Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված փառատոնին կոմպոզիտորի կյանքի ոսկե էջերը ներկայացվեցին տեսաֆիլմով։ Հանդիսատեսը ծանոթացավ վերջինիս ստեղծագործական կյանքի ամենակարևոր իրադարձություններին, թե ովքեր ու ինչ առաքելություն, ազդեցություն են թողել կոմպոզիտորի ստեղծագործական գաղափարների վրա:
88 տարի առաջ, ոգեշնչված «Թմկաբերդի առումը» պոեմով, ծնվեց կոմպոզիտորի առաջին օպերան՝ «Ալմաստ»-ը, որից հատվածներ հնչեցին ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի կատարմամբ։ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի բացօթյա միջավայրում սպենդիարյանական երգն ու երաժշտությունն էր տարածվել, իսկ համերգն ավելի տպավորիչ էր դառնում լուսային գեղեցիկ էֆեկտների ուղեկցությամբ։
«Ինձ բախտ էր վիճակվել «Ալմաստ» օպերայում Նադիր Շահի դերերգը կատարելու։ Սպենդիարյանն այնպիսի կոմպոզիտոր է, որ մի քանի անգամ կատարելուց դու չես հագենում։ Երաժշտությունը բարդ է, հանճարեղ գրված, դերերը կուռ են, ամեն բան եփված է»,- ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը։
Սպենդիարյանի ստեղծագործական կյանքում իր ուրույն տեղն է ունեցել մեծն Կոմիտասը։ Երգահանի գործերից շատերն այսօր հնչում են սպենդիարյանական հնչյուններով։ Սպենդիարյանի՝ «Օրորոցայինը» հնչեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի կատարմամբ։
«Սպենդիարյան 150» փառատոնի շրջանակներում համերգային հյուրախաղերը դեռ շարունակություն ունեն․ անցկացվելու են հանրապետության մյուս մարզերում, իսկ Գյումրիում ևս մեկ սպենդիարյանական երեկո է լինելու։ Սպենդիարյանի թողած հարուստ մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված նախաձեռնությունները Հայաստանի սահմաններով չեն սահմանափակվի։ Նախատեսված է մշակութային փառատոն անցկացնել նաև արտերկրում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...