18:37 06.09.2021
Ոռոգման ջրի պակասի խնդիրը կարելի է լուծել փոքր ջրամբարների և ոռոգման փակ համակարգերի կառուցմամբ…
Սա առաջարկություն է, որն Արթիկի տարածաշրջանի գյուղերը ներկայացնում են արդեն որերորդ տարին: Արթիկի տարածաշրջանում ոռոգման սեզոնին միշտ ջրի պակաս կա: Բարձրադիր գյուղերում ջուրն օգտագործում են, ավելի ցածր դիրքում գտնվողներին չի բավականացնում: Պատճառներից մեկն էլ այն է, որ ոռոգման ջուրը գյուղերին է հասնում մեծ ջրակորուստներով: Ոռոգման ջրի մատակարարման, սելավատարների ու ներքին ցանցերի վերանորոգման աշխատանքները փոխկապակցված են: Գյուղապետարանները պատրաստ են իրենց ենթակայության ներքին ցանցերը նորոգել, եթե ժամանակին ու պահանջված քանակի ջուր ստանան:
Արթիկի տարածաշրջանի գյուղերը ոռոգման ու խմելու ջուր ստանում են Մանթաշի ջրամբարից: Սեզոնին ոռոգման ջուրը չի հերիքում: Վերևի գյուղերն իրենց ցանքերն են ջրում, հարևան ու ավելի ցածրադիր գյուղերին բաժին չի հասնում: Ոռոգման համակարգը քայքայված է, ջուրը կորուստներով է տեղ հասնում:
«Եթե Մանթաշի ջրամբարից մինչև Փանիկ 1 մլն խորանարդ մետր ջուր են բաց թողնում, ապա լավագույն դեպքում 500 լիտր ջուր է տեղ հասնում, այսինքն՝ 70-80% կորուստն է կազմում: Լուծումը մենք առաջին տարին չէ, որ առաջարկել ենք: Մեր առաջարկն է՝ կամ 4-5 գյուղի համար փոքրիկ ջրամբար կառուցել, կամ փակ համակարգ անցկացնել, որով ջուրը տեղ կհասնի առանց կորուստների»,- SHANTNEWS-ին ասել է Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը:
Ինչպե՞ս արդյունավետ կառավարել ջրային պաշարները…
Այս հարցում Արթիկի տարածաշրջանի գյուղերն առաջարկներ են ներկայացրել ու ոչ մեկ անգամ: Առաջարկները քննարկել են, բայց քննարկումներից այն կողմ գործը չի հասել: Փակ համակարգը հնարավորություն կտա եղած ոռոգման ջուրը ցանքերին հասցնել առանց կորուստների: Իսկ, որպես ոռոգման ջուր կուտակելու հնարավորություն, գյուղապետերն առաջարկել են իրենց տարածքներում փոքր ջրամբարներ կառուցել: Նոր Կյանք գյուղում էլ լուծումն Արթիկի ջրամբարի վերակառուցումը կարող է լինել: Ջրամբարը կառուցվել է 80-ականների վերջին: Պետք է ոռոգման ջուր ապահովեր Արթիկի տարածաշրջանի ցածրադիր գյուղերի՝ Նոր Կյանքի, Փանիկի, Մեղրաշենի, Անուշավանի ու Վարդաքարի ցանքերին, բայց 1994-ին փլուզվել է: Դրանից երեք տարի անց՝ 1997-ին, վերակառուցման ծրագիր է սկսվել ու մնացել անավարտ:
«Ջրամբարի վերակառուցումն անհրաժեշտություն է: Դա է թելադրում մեր երկրի հետագա զարգացումը, դա է թելադրում գյուղատնտեսության զարգացումը: Արթիկի ջրամբարում 1,69 մլն խորանարդ մետր ջուր պետք է կուտակվեր, որից 1,5 մլն-ը՝ ոռոգման, իսկ մնացածը՝ բնապահպանական նպատակներով: Այն նաև հնարավորություն կտա գարնան սելավներից առաջացած մուտքերն այստեղ կուտակել, նաև կարող է դոտացիոն դառնալ Վարդաքարի ջրամբարի համար»,- SHANTNEWS-ին ասել է Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանը:
Ջրամբարի վերակառուցման ևս մեկ նախագիծ ու նախահաշիվ կազմվել է 2008-ին, աշխատանքները ֆինանսավորելու էր «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիան: Նախագծանախահաշվային փաստաթղթերն, ըստ Նոր Կյանքի գյուղապետի, փոխանցել են կառավարությանը: Արթիկի ջրամբարի վերակառուցումը տարածաշրջանի գյուղերի համար կենսական նշանակություն ունի:
Նոր Կյանքի գյուղապետը նշում է, որ Արթիկի ջրամբարի վերակառուցման խնդրով բազմիցս դիմել են կառավարություն: Ամեն անգամ վերակառուցման խոստումներ ու ժամկետներ են հնչել: Արթիկի ջրամբարի վերակառուցման աշխատանքների մեկնարկի հերթական խոստացված ժամկետը հաջորդ տարին է:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...
10:59 04.08.2025
Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...