Ուսուցիչների վերապատրաստում՝ պարտադիր ատեստավորման գործընթացից առաջ․ Շիրակի մարզից եռամսյա դասընթացներին մասնակցում է 800 մանկավարժ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.89 oC

Ուսուցիչների վերապատրաստում՝ պարտադիր ատեստավորման գործընթացից առաջ․ Շիրակի մարզից եռամսյա դասընթացներին մասնակցում է 800 մանկավարժ

19:59 07.09.2021

Հինգ տարին մեկ հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչներն անցնում են ատեստավորման գործընթաց, որը ենթադրում է վերապատրաստում, ըստ որի՝ որոշվում է ուսուցիչների համապատասխանությունը մասնագիտական որակին։ Պարտադիր վերապատրաստումներն անցկացնում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված  կազմակերպությունները։ Այս տարի հավաստագիր  ստացած կազմակերպությունները 48-ն  են, որոնք եռամսյա ժամկետում պետք է ավարտեն ուսուցման փուլերը։ Շիրակի մարզի  մոտ 4000 մանկավարժներից մինչև տարեվերջ կվերապատրաստվեն 800-ը:

Ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման վերջին դասընթացներն անցկացվել են  2018 թվականին: Այդ ժամանակ Հանրապետությունում մանկավարժների հետ աշխատում էր միայն մեկ կազմակերպություն՝ կրթության ազգային ինստիտուտը, որի լուծարումից հետո գործընթացը շուրջ երեք տարի դադարեցվեց: Վերսկսված  դասընթացներում ուսուցիչներն ունեն ընտրության իրավունք: Շիրակի մարզի 800 ուսուցիչների համար վերապատրաստումներ անցկացնում  են երկու կազմակերպություններ։

«Մենք մարզում ունենք  մոտ 4000  մանկավարժ, յուրաքանչյուր տարի նրանց 20 տոկոսը մասնակցում է պարտադիր վերապատրաստմանը։ Հիմա մրցակցային է, ուսուցիչները  ընտրելու հնարավորություն ունեն, այս դեպքում նաև տնօրենի ուղղորդելու գործառույթն է բացառվում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում  նշել է ՇՊՀ ծրագրերի վերապատրաստման համակարգող Մեսրոպ Ղալաչյանը։

100 ժամ տևողության վերապատրաստումն ունի  երեք բաղադրիչ՝ օրենսդրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և մասնագիտական գործնական պարապմունքներ: Աշխատանքային օրենսգրքի, կրթության մասին օրենքի, աշակերտ-ծնող-մանկավարժ փոխհարաբերությունների իրավական կարգավորումները սովորելուց կամ ուսումնասիրելուց հետո մանկավարժների համար նշանակվել էր առաջին թեստային քննությունը:

Ամառային հանգստի ամիսների փոխարեն, այս տարի վերապատրաստումներն նոր ուսումնական գործընթացին զուգահեռ են՝ շաբաթ և կիրակի օրերին: Քննասենյակ պայուսակով կամ հեռախոսով մուտքն արգելված չէ, ուրեմն և որոշ թեստային հարցերի պատասխանները գտնել բջջայիններով հասանելի էին:

Իսկ էլեկտրոնային եղանակով քննություն հանձնելը այս տարվա վերապատրաստումների նորամուծություններից է: Թեստային 20 հարցի պատասխանելու համար սահմանված ժամանակը 40 րոպեն է, իսկ քննությունը հաղթահարելու համար պետք է հավաքել նվազագույն 8 միավորը:

«Թղթային տարբերակը բացառվում է։ Որ նախկինում տանում ստուգում էին, ժամանակ էր անցնում։ Հիմա ուսուցիչը միանգամից ստանում է իր միավորը, էկրանին երևում է,  միավորների անկետան էլեկտրոնային եղանակով անմիջապես ուղարկվում է օգտատիրոջը»,- պարզաբանել է ՇՊՀ ՏՏ պատասխանատու Գևորգ Ասատրյանը։

Վերապատրաստման դասընթացների վերջնարդյունքը լիարժեք ու դրական կլինի այն ուսուցչի համար, որը կկարողանա տեսական ու գործնական քննություններում վաստակել համապատասխան կրեդիտները, հակառակ պարագայում՝ ուսուցչին վերապատրաստման վկայագիր չի տրվում։

«Եթե մեզ մոտ 100-ժամյա  դասընթացի ընթացքում բացակայությունները կազմեցին 2/3-ը, ապա ուսուցիչը դասընթացից մեխանիկորեն դուրս է մնում։ Փուլային քննությունների  ընթացքում, եթե մասնակիցը չի հավաքում համապատասխան 9 կամ 10 կրեդիտ, մենք վկայական չենք տալիս, վկայական չլինելու պատճառով  էլ մանկավարժը չի կարող մասնակցել ատեստավորմանը և դուրս է մնում աշխատանքից»,- նշել է Մեսրոպ Ղալաչյանը։

Չատեստավորվելու դեպքում դադարեցվում է մանկավարժի աշխատանքային պայմանագիրը, բայց  թափուր տեղերի մասնակցելու իրավունքից չի զրկվում: Պարտադիր վերապատրաստումից բացի,  այս տարի առաջին անգամ կիրառության է դրվել կամավոր ատեստավորման մոդելը։ Շիրակի մարզից մասնակցության հայտ է ներկայացրել 148 մանկավարժ, որոնց համար մասնակցելն ու քննությունները հաղթահարելը բարձր տարակարգ և, ըստ այդմ, բարձր աշխատավարձ ստանալու նպատակ ունի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

08:02 04.08.2025

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել […] ...

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

BACK_TO_TOP