18:08 07.09.2021
Երբ անձրևատարի ու կոյուղատարի խողովակաշարը միացվում է նույն ցանցին․․․ Այդպիսի վիճակ է Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում։ Ինչի հետևանքով փողոցի 2 դիտահորերում մշտական խցանումներ են, իսկ տեղումներից հետո միշտ ջրհեղեղներ ու անանցանելի վիճակ: Անձևների հետ հեղեղումներին նպաստում են նաև կոյուղաջրերը, իսկ երբ երկու ջրերն էլ նույն դիտահորն են հոսում, նորմալ ջրահեռացում չի հասցնում կատարել։
Խնդիրը Տրդատ Ճարտարապետում առաջ է եկել այն ժամանակ, երբ տարիներ առաջ կոյուղու խցանումը ջրմուղը չի կարողացել վերացնել, իսկ հարցի լուծման արագ, անորակ ու անարդյունք տարբերակ կոմունալ բաժնի հետ ընտրել են ջրահեռացման ցանցին այն միացնելը։ Խցանված ցանցից անձրևաջրերն ու կոյուղաջրերը ոչ միայն փողոց են լցվում, այլև հոսում են շենքերի նկուղներ:
Բնակիչները բողոքներ տարիներով են ուղղել համատիրությանն ու ջրմուղին։ Գործնականում ոչինչ չփոխվեց, մինչև բանը չհասավ Անի թաղամասում ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրին։ 2019 թվականին մասնագիտական ուսումնասիրություններ եղան, և միայն այս տարի աշխատանքները սկսվեցին ընդհանուր թաղամասում, որում ներառվեց Տրդատ Ճարտարապետ փողոցի նոր դիտահորերի կառուցումը։
Շինարարները մի հատվածում գործն ավարտել են։ Հիմա կոյուղաջրերն առանձին խողովակներով լցվում են նոր կառուցված դիտահոր, անձրևաջրերն էլ առանձին ճամփով հոսում են մեկ այլ դիտահոր։ Քաղաքի այլ տարածքների հետ համեմատ, Անի թաղամասի թերևս նոր՝ 30 տարվա ջրամատակարարման ցանցն, ըստ շինարարների, գտնվում է քայքայված վիճակում։ Մաշված ջրագծերի պատճառով մեծ են խմելու ջրի կորուստները, թեև եզակի թաղամասերից մեկն է, որ ջրամատակարարման խնդիր չի ունեցել։
Նոր ցանցի կառուցման աշխատանքների գրեթե կեսն արդեն ավարտել են։ Շինարարը հավաստիացնում է՝ ժամկետներում ավարտելու խնդիրներ չեն ունենա, և թաղամասի ջրահեռացման ու ջրամատակարարման նոր ցանցը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։ Անի թաղամասի փողոցները ընդգրկված են ՎԶԵԲ հիմնանորոգման ծրագրում։ Անցած տարի շինաշխատանքները Անի թաղամաս չհասան, ջրագծերի նորոգման ծրագիրն էր ուշանում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...