Պարտքերի մարման պահանջ՝ խմելու ջրի դիմաց․ այս պայմանով Լուսաղբյուր գյուղը ջրամատակարարման նոր ցանցով խմելու ջուր է ստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Պարտքերի մարման պահանջ՝ խմելու ջրի դիմաց․ այս պայմանով Լուսաղբյուր գյուղը ջրամատակարարման նոր ցանցով խմելու ջուր է ստանում

19:54 08.09.2021

Պարտքերի մարման պահանջ՝ խմելու ջուր ունենալու դիմաց․․․ Այս պայմանով են միայն Լուսաղբյուր գյուղի տնտեսությունները ջրամատակարարման նոր կառուցված ցանցով խմելու ջուր ստանալու։ Այժմ բաժանորդ են նրանք, ովքեր համայնքային բյուջեի նկատմամբ ունեցած հարկ ու տուրքի նախկին պարտքերը փակել են։ Բնակիչները համայնքի ղեկավարների պայմանին համաձայնել են, միայն թե 40 տարի անց խմելու ջուր ունենան տներում։ Գյուղի 300 տնտեսությունների մեծ մասը դեռ խմելու ջրին է սպասում։ Կա տնտեսություն, որ  մինչև 500 հազարի հասնող պարտքեր ունի։ Ջրամատակարարման ցանցի բաժանորդ դառնալու համար պարտավորվել  են մաս-մաս վճարել:

Գյուղի անունն իսկ հուշում է, որը Լուսաղբյուր են կոչել հարուստ ջրային ռեսուրսների համար։ Միայն թե «լույս» աղբյուրները այս վերջին տարիներին սկսել են ցամաքել: Վաչե Բարսեղյանը լավ է հիշում, թե իր պապը, հետո հայրը ինչպես են տան բակում ջրհորներ փորել ու ջուր հանել։ Կենտրոնացված ջրամատակարարման ցանց ունենալ համայնքը վաղուց էր պահանջում։ Մեկ տարի առաջ գյուղի համար խմելու ջրագիծ անցկացնելու ծրագիրը վերջապես հաստատվեց։

Լուսաղբյուրի մոտ 300 տնտեսությունից առայժմ 50-ն է, որ ջրամատակարարման նոր ցանցից օգտվում է, մյուսներին ևս հերթը կհասնի, պարտքերը մաս-մաս փակում են։ Օգտագործած ջրի դիմաց վճարման կարգը ևս տարբեր է, ավելի հստակ` ընտրվել է արդյունավետ տարբերակ գյուղի ու բնակչի համար։

 «Ջրի դիմաց վճար չկա, կա էլեկտրական հոսանքի վարձ։ Մոտավորապես 1 խմ-ի դիմաց 80-100 դրամ է որոշվել։ Ջուրը խորքային հորից պոմպակայանով մղում է ՕՋԷԿ, որտեղից մենք տեսնում ենք, թե ինչքան խորանարդ մղեցինք, ինչքան էներգիա ծախսվեց»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Անի խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի համակարգող Կարեն Գրիգորյանը։

Անի խոշորացված համայնքի մի քանի գյուղերում ևս առաջնահերթ լուծման խնդիր է մնում խմելու ջրի ապահովումը։ Սարակապ, Հայկաձոր, Քարաբերդ, Շիրակավան գյուղերում խմելու ջրի հետ ունեն նաև ոռոգման ջրի լուրջ դեֆիցիտ: Շիրակավանն արդեն սուբվենցիոն հայտ է ներկայացրել ոռոգման ջրի նոր ցանց անցկացնելու համար, մյուս գյուղերում  ծրագրերով դիմելու համար ֆինանսավորման աղբյուրներ են փնտրում:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP