Հրապարակվել է բասկետբոլի ազգային հավաքականի կազմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Հրապարակվել է բասկետբոլի ազգային հավաքականի կազմը

17:04 06.02.2018

Հայաստանի բասկտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը:

ԵԱ-2021-ի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 25-ին Երևանում ուժերը կչափի Ալբանիայի ազգային հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան
2. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
4.Ալլին Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա 
5. Քրիս Յանկու Օսկիյան – «Յալովա», Թուրքիա
6. Անդրեյ Կոնստանտինով – «Բարս», Ռուսաստան
7. Արարատ Քոչինյան – «Ուրարտու»
8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան
9. Էդգար Բաբայան – «Ուրարտու»
10. Գեորգի Պոդկոլզին – «Արցախ»
11. Դավիթ Խաչատրյան «Գրանդ Սպորտ»
12. Արագատ Աբրահամիան, «Մասիս», ԱՄՆ
13. Սերգեյ Պոլուխին – «Բարս», Ռուսաստան
14. Տերրի Սմիթ – ՀՏՎ, Ֆրանսիա
15. Ստիվեն Էնոք – «Լուիսվիլ» ԱՄՆ
16. Արման Հակոբյան – «Արթիկ»
17.Գեորգի Շախնազարով – «Գորնի» Ռուսաստան
18. Նիկիտա Զախարով – «Ուրարտու»

Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Ռայան Բոթրայթը խնդրել է իրեն չհրավիրել ազգային հավաքական, քանի որ ցանկանում է կենտրոնանալ ակումբի ելույթների վրա:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրաստվել փետրվարի 18-ից` հանգրվանելով մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտննվող «Օլիմպավանում»:

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը երկու հանդիպում արդեն անցկացրել է, Ալբանիայի ազգային հավաքականին Տիրանայում հաղթել են 80-63 հաշվով, Դանիայի հավաքականին Երևանում պարտվել 71:78 հաշվով:

Հայաստանի բասկտբոլի ազգային հավաքականը վերջին հանդիպումը կանցկացնի Դանիայի հավաքականի հետ հունիսի 28-ին:

Նշենք, որ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում առաջին տեղ գրաված թիմերը եւ երկրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

19:05 02.08.2025

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

BACK_TO_TOP