Զինված անձը ներխուժել է «Վրաստանի բանկ»-ի Կվարելիի մասնաճյուղ և պատանդներին ազատ արձակելու դիմաց կես միլիոն գումար պահանջել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Զինված անձը ներխուժել է «Վրաստանի բանկ»-ի Կվարելիի մասնաճյուղ և պատանդներին ազատ արձակելու դիմաց կես միլիոն գումար պահանջել

18:35 09.09.2021

Վրաստանի ներքին գործերի նախարարության  նախնական տեղեկությունների համաձայն՝ զինված անձը ներխուժել է բանկի մասնաճյուղ ժամը 16:00-ի սահմաններում: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։

Ականատեսների վկայությամբ՝ դիմակավորված հարձակվողը ձեռքին նռնակ էր պահում և սպառնում պայթեցնել այն:

Հաղորդվում է, որ հարձակվողը պատանդներին ազատ արձակելու դիմաց կես միլիոն գումար է պահանջել

Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել Կվարելիում բանկի վրա հարձակման վերաբերյալ:

Ստանալով հարձակման մասին հաղորդագրությունը, ոստիկանության աշխատակիցներն անմիջապես շրջափակել են դեպքի վայրի հարակից տարածքը: Ներկայումս տեղում մոբիլիզացված իրավապահները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումները, ինչպես նաև կատարվում են քննչական և օպերատիվ միջոցառումներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Քեթի Կովզիաշվիլիի հայտարարությամբ, Կվարելիում հատուկ գործողությունը շարունակվում և ընթանում են հետաքննչական գործողություններ։

Նրա խոսքերով՝ շենքում այլևս ոչ մի պատանդ չկա:

«Բոլոր պատանդներն ազատ են, հաղորդագրությունը ստանալուն պես ակտիվ քննչական գործողություններ սկսվեցին, և դրանք դեռ շարունակվում են: Քննչական գործողությունների շրջանակներում պարզվում է նաև անձի ինքնությունը: Պատանդներից ոչ մեկն այլևս բանկի շենքում չէ: Ոչ մի մարդու կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանական ուժերը գտնվում են տարածքում»,- ասել է ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:58 22.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

18:30 22.06.2025

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

18:10 22.06.2025

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...

BACK_TO_TOP