18:04 06.02.2018
Ստամբուլի նահանգապետարանն, ի վերջո, պատասխանել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին՝ որպես պատրիարքական տեղապահ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար:
Ստամբուլի նահանգապետարանից հայտնել են, թե առողջական խնդիրները բավարար չեն համարվում պատրիարքական պաշտոնը թափուր ճանաչելու համար, հետևաբար Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է պատրիարքական փոխանորդի պաշտոնը, իսկ Բեքչյանի՝ պատրիարքական տեղապահ ընտրվելու մասին բոլոր գործընթացները անվավեր են ճանաչվում:
Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ նահանգապետարանի նամակը իրենց փոխանցել է Արամ Աթեշյանը, մինչդեռ Պոլսո պատրիարքությունը այն թաքցրել է՝ սպասելով դեպքերի զարգացմանը, թե ինչ արդյունք կստանա փետրվարի 7-ին պոլսահայ համայնքի առաջնորդների հանդիպումը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյուի հետ:
Ստամբուլի նահանգապետարանի՝ արդեն հրապարակված նամակում, որտեղ պատրիարքական տեղապահ Բեքչյանի համար օգտագործվել է «այսպես կոչված» ձևակերպումը, նշվել է, որ տեղապահի ընդունած բոլոր որոշումները անվավեր են:
Պատրիարքական ընտրությունների անցկացման վերաբերյալ Նախաձեռնող խումբը դիմել էր ներքին գործերի նախարարությանը, որը, սակայն, սահմանված ժամկետում պատասխան չէր տվել: Դրանից հետո խումբը դիմել էր դատարան՝ դատական գործ հարուցելով նախարարության դեմ:
Նախաձեռնող խմբի այս որոշումը ներքին տարաձայնությունների պատճառ էր դարձել, ինչի արդյունքում խմբի 4 անդամ հրաժարական էր ներկայացրել:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, Պոլսո պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արք. Աթեշյանը օրերս Անկարայում հանդիպում է ունեցել երկրի ներքին գործերի նախարարի հետ, իսկ պոլսահայ համայնքի առաջնորդներից մեկը՝ տարիներ շարունակ թուրքական իշխանության հետ սերտ համագործակցող Պետրոս Շիրինօղլուն Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում հանդիպել է Արամ Աթեշյանի և Սահակ Մաշալյանի հետ:
Հիշեցնենք, որ 2017թ. փետրվարի 23-24-ին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, որոնց մասնակցել են Պոլսո Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որոշում է կայացվել, որ Արամ Աթեշյանը պետք է հրաժարվի Պոլսո պատրիարքի փոխանորդի աթոռից՝ հնարավորություն ստեղծելով տեղապահի ընտրության:
Ամիսներ անց, սակայն, Աթեշյանը հայտարարեց, որ ինքը չի հրաժարվել պատրիարքի փոխանորդի աթոռից և Թուրքիայի իշխանության կողմից շարունակում է ընկալվել որպես պատրիարքի օրինական փոխանորդ, մինչդեռ ընտրված տեղապահ Գարեգին Բեկչյանը իր հերթին հրաժարվում է ճանաչել Արամ Աթեշյանի իրավունքները:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...
23:28 01.05.2025
Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետԱմերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […] ...