Գյումրիում վերականգնվում է ալեքպոլյան շրջանի պատմական շենքերից մեկը՝ հայ կինոյից հայտնի «Ֆաբրիկատորի տունը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Գյումրիում վերականգնվում է ալեքպոլյան շրջանի պատմական շենքերից մեկը՝ հայ կինոյից հայտնի «Ֆաբրիկատորի տունը»

18:30 14.09.2021

«Կումայրի» արգելոցի հին ու վթարային շենքերի պահպանության, վերականգնման ուղղությամբ առաջարկներն ավելացել են: Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը 10-ից ավելի կառուցապատման նախագծերի փաթեթներ է ընդունել: Մի քանիսն արդեն ստացել են շինթույլտվություններ։ Դրանցից մեկը պատմական միջուկի կենտրոնում է՝ Շահումյան 119 հասցեում։ Ալեքպոլյան շրջանի առանձնահատուկ ճարտարապետությամբ կառույցը «Հայֆիլմ»-ից հայտնի նկարահանման վայր է եղել։ Դրվագներից մեկի լուսանկարներն են «Կտոր մը երկինք» ֆիլմից։ Տպավորիչ այդ տեսարանում միայն  կարելի է պատկերացնել, թե  շինությունն ինչ տեսք է ունեցել։ Կառույցը բոլորը գիտեն որպես «Ֆաբրիկատորի տուն»՝ ի պատիվ ֆիլմի։

Քաղաքի կենտրոնում է, Սուրբ Յոթ վերք եկեղեցու հարևանությամբ։ «Կինոյի» շենքից գրեթե բան չի մնացել։ Առանց պահպանության մնացած կառույցը  քարաթափումների ու փլուզումների տակ է։ Շենքի սեփականատերը մեկը կամ երկուսը չեն եղել։ Այն, ինչպես Գյումրիի այլ պատմական շինություններ, ձեռքից ձեռք է անցել։

 «Շենքը բացառիկ արժեքներից մեկն է,  երկար ժամանակ սեփականատերերը չէին ուզում ներդրում կատարել, մենք սկսեցինք բանակցություններ նրանց հետ ու վերջապես կարողացանք հասնել նրան, որ օտարեցին այդ շենքը։ Շենքն ունի հետաքրքիր լուծումներ, ինտերիերի հարցում ևս մենք որոշել ենք, որ պետք է ներսում պահպանենք այն տեսքը, որը կա, որևէ փոփոխություն չի լինելու»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Թե որ մի սեփականատերն է եղել շենքից հրաժարվողը կամ օտարողը, այս դեպքերում անուններ չեն հիշատակում, նոր սեփականատիրոջ նույնպես, բայց գյումրեցի է, գործարար: Շենքի տարածքն արդեն սահմանազատված է, ներսում  մաքրման աշխատանքներ են, զուգահեռ  վերականգնմանն են նախապատրաստում։ Արտաքին ճարտարապետական լուծումներն ու ներքին կառուցվածքն առանց փոփոխությունների ու շեղումների՝ նույնությամբ վերականգնվելու են։

Երկհարկանի շինությունը զբաղեցնում է 250 քառակուսի մետր մակերես։ Հին ու բացառիկ, ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ տների ձևը, սենյակների դռների կամարաձև տեսքը չի խախտվելու։ Բուն պատմական կենտրոնում ևս մեկ շենքի վերականգնումով կամբողջանա հին ճարտարապետությամբ հայտնի քաղաքի միջավայրը, իսկ թե ներկայացված նախագծերով ինչ նպատակի է ծառայելու, վերջնական եզրակացություն դեռ չկա։ Փրկության ծրագիր կա ևս մեկ կառույցի համար։ Խոսքը  Շիրազի փողոցում գտնվող Ղորղանյանների տան մասին է:

Պատմական միջուկի 1600-ից ավելի շինությունների մեծ մասի պահպանությունը շարունակում է վտանգված մնալ, դրանք և՛ տեղական նշանակության շինություններ են, և՛ պետգույքի տնօրինման ենթակա: Օրինակը հայտնի բալկոնի շենքն է, որը ներսից ու դրսից փլուզվում է։ Պատշգամբից ոչինչ չի մնացել, իսկ ներսում գերաններն են սղոցել-տարել:

Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի շենքերի վերականգնման առաջարկ կամ ցանկություն ներկայացնելիս ներդրողները հաշվի են առնում նաև Գյումրիի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունները։ Բայց նախադեպերն էլ քիչ չեն, երբ սեփականության իրավունքը չարաշահվում է, վերականգնում է տեղի ունենում խախտումներով։

Ռուսթավելի 22 շենքում, օրինակ, խախտումներով, շինարարությունը սեփականատերը շարունակում է։ Սա պատմական միջուկում միակ դեպքը չէ, էլի շինություններ կան, որոնց սեփականատերերի հետ քաղաքապետարանը հարցը երկար ժամանակ է՝ կարգավորում է դատական ատյաններում։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP