Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի հետ կապված ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում բոլոր պատկան մարմինների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի հետ կապված ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում բոլոր պատկան մարմինների հետ

10:51 16.07.2018

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու գործի հետ կապված Կարմի խաչի միջազգային կոմիտեն, համաձայն իր մանդատի և աշխատելակարգի, երկխոսության մեջ է ներգրավված բոլոր պատկան մարմինների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը:

«Սովորաբար մենք այցելում ենք այդ անձին, գնահատում ենք պահման պայմանները, առողջական վիճակը, ստացված տեղեկություններով կիսվում ենք ներգրավված պատկան մարմինների հետ: Այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասել է Գոհար Տեր-Հակոբյանը:

Երեկ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե իբր Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին, չեն համապատասխանում իրականությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան Արտաշատում

19:16 16.06.2025

Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան Արտաշատում

Տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

19:08 16.06.2025

Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Հունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...

Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին

18:50 16.06.2025

Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին

Sportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։ Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։ Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության […] ...

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:45 16.06.2025

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ

18:36 16.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել

18:28 16.06.2025

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...

BACK_TO_TOP