18:45 14.09.2021
Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ աղմկահարույց փաստաթղթերն են հանրայնացվում, ըստ որոնց՝ Պետական անվտանգության ծառայությունը գաղտնալսել է ոչ միայն հանրային դեմքերի, քաղաքական գործիչների, լրագրողների, այլ նաև մի շարք հոգևորականների:
Aliq Media-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ խոշոր լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին hakim fasha անունով ուղարկվել է մեծ ծավալով նյութ, որ կազմված է եղել հարյուրավոր doc ձևաչափով նյութերից: Փաստաթղթերում հնարավոր է գտնել նաև 2021 թվականի տեղեկություն:
Կա վարկած, որ տվյալների տարածման մեջ ներգրավված է ՊԱԾ-ի նախկին աշխատողներից մեկը, չնայած այս ամենի հետ կապված պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: Լրագրողները ենթադրում են, որ այդ անձը երկու ամիս առաջ ինքնասպան եղած Ակակի Նեմսաձեն է:
Փաստաթղթերում ներկայացված են մանրամասներ մի շարք հոգևորականների, հատկապես, անձնական ու սեռական կյանքի մասին: Նշվում է, որ փաստաթղթերում խոսվում է պեդոֆիլիայի, միասեռական կապերի մասին: Ներկայացված են նաև նրանց «զույգերի» անուն ազգանունները, հեռախոսի համարներն ու անձնական այլ տվյալներ:
On.ge լրատվամիջոցն առանձնացրել է նաև այլ թեմաներ, որտեղ ընդգծվում են որոշ հոգևորականների ու Ռուսաստանի հետ կապերը: Այս ցուցակում տեղ է գտել նաև Վրաստանի կաթողիկոս, պատրիարք Իլիա Երկրորդը, չնայած այստեղ միայն նրա` Ռուսաստանում ստացած կրթության մասին կա տեղեկություն:
Բացի սրանից՝ բացահայտվել է նաև ՊԱԾ-ի իբրև գործակալներ համարվողների անունները, որոնք հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իշխող «Վրացական երազանքի» քաղաքապետների թեկնածուներից են:
Թեմայի հետ կապված գրեթե երկու օր անց՝ սեպտեմբերի 14-ին հայտարարություն արեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա նշել է, որ սա «կեղտոտ սադրանք է ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից հարձակում պետական գլխավոր ինստիտուտների վրա»։
Դատախազությունը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ թեմայի հետ կապված արդեն գործ է հարուցված:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...