ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ

18:16 17.09.2021

ՀՀ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող Արթիկի ավագ դպրոց և Գյումրու ակադեմիական վարժարան:

Ուսումնական հաստատություններում ընթացող շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի շրջանակում Արթիկի ավագ դպրոցը և Գյումրու ակադեմիական վարժարանը կապիտալ վերանորոգման են ենթարկվել, հիմնովին նորոգվել են մարզադահլիճները, դասասենյակները, միջանցքներն ու լաբորատոր սրահները, փոխվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ, վերանորոգվել են սանհանգույցները, թարմացվել են կոմունալ համակարգերը, ուժեղացվել է նաև շենքերի սեյսմակայունությունը: Առաջիկայում նախատեսվում է դպրոցական հաստատությունները համալրել նոր գույքով և լաբորատոր սարքավորումներով:

Նախարարի տեղակալը ծանոթացել է կատարված աշխատանքներին, քննարկել նոր գույքի համալրման կազմակերպչական խնդիրները: Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել նաև դպրոցների ուսուցչական անձնակազմերի հետ, պատասխանել նրանց հարցերին: Ուսուցիչները նախարարի տեղակալին հարցեր են ուղղել կամավոր և պարտադիր ատեստավորման, համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժների պատվաստումների, նոր կրթական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ:

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի հիմնանորոգվող դպրոցների ցանկում ընդգրկված է 13 դպրոց: Առաջին փուլում հիմնանորոգվել են 5 դպրոցներ: Երկրորդ փուլի աշխատանքներն ընթացել են Երևանի 3 և ՀՀ մարզերի 5 ավագ դպրոցներում՝ Սևանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում և Վաղարշապատում: Ի սկզբանե նախատեսված 7 դպրոցի փոխարեն մրցույթների արդյունքում խնայված միջոցների հաշվին երկրորդ փուլով հնարավոր է եղել հիմնանորոգման ծրագրում ներառել 8 դպրոց: Աշխատանքներն այժմ շարունակվում են Գորիսի թիվ 1 և Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցներում: Մնացած հաստատություններում բուն շինարարական աշխատանքներն ավարտվել են կամ գտնվում են ավարտական փուլում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ Շիրակի մարզ կատարած այցի վերջին կանգառը եղել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջը, որը երկաթուղային գործի մասնագետներ է պատրաստում և որպես ՄԿՈՒ մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն եզակի պրոֆիլային ուղղվածություն ունի: Նախարարի տեղակալը ծանոթացել է քոլեջի ուսումնական հնարավորություններին, քննարկել ուսումնական հաստատության զարգացման հնարավորությունները: Քոլեջի տնօրենը նախարարի տեղակալին տեղեկացրել է, որ իրենք համագործակցում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ, և նրանց աջակցությամբ առաջիկայում քոլեջում նախատեսվում է ուսումնական երկու սրահների բացում:

Նշենք նաև, որ այցի ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Գյումրու թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանի ուսումնական խոհանոցային սրահի բացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP