18:48 20.09.2021
Բենը Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի քանդակագործության բաժինն ավարտելուց հետո ծառայության է անցել Արցախում: Պարտադիր զինվորական ծառայության մեկ տարին անցել է Մատաղիսի զորամասում: Հերթապահության էր, երբ տագնապը հասավ, որ պատերազմ է։ Սեպտեմբերի 27-ը մեկ տարի երկու ամսվա խաղաղ ծառայությունը մեկ վայրկյանում փոխեց Բենի ու նրա նման հազարավոր զինվորների կյանքը: Պատերազմի դաժան արհավիրքների միջով անցնելով, ընկերների մահը տեսավ ու քայլեց սեփական մահվան վտանգի կողքով, Բենը ծանր վիրավորում է ստացել Թալիշի պաշտպանական մարտերում:
«Ծայրահեղ ծանր վիճակում ինձ հասցրել են այրվածքաբանական հիվանդանոց: Այրվածքներ, կոտրվածքներ, կոնտուզիա, ամեն ինչ կար ամբողջ մարմնիս վրա»,- պատմում է Բեն Պողոսյանը:
Բժիշկներ պայքարում էին Բենի կյանքի համար։ 9 վիրահատություն է տարել, 10-րդ վիրահատությունն է պլանավորված։ Ստեղծագործելու ուժն է, որ Բենին ստիպում է պայքարել ու կյանքը նոր էջից սկսել՝ վերադարձի նոր քայլերով շարունակելու կիսատ թողած գործը:
«Կոմայի մեջ եմ եղել՝ ծանր վիճակում, երկրորդ կյանք է սա ինձ համար, ու դրա համար որոշեցի ցուցահանդեսը անվանել «Վերադարձ»՝ իմ վերադարձը»,- ասում է Բեն Պողոսյանը:
Վերադարձ նոր կյանք՝ նոր ապրումներով… նորաբաց «ԲենԱրթ» ցուցասրահում երիտասարդ արվեստագետի տասնյակ քանդակներն են, որոնք բաժանվում են երկու ժամանակահատվածների՝ պատերազմից առաջ և հետո: Բենը պատերազմի իր հիշողությունները քանդակներում չի դրոշմել:
«Գործերս պատերազմի հետ ոչ մի կերպ չեն առնչվում, այստեղ ավելի շատ կյանք է, ֆանտազիայի գործեր են: Պատերազմի հետ չեմ ուզեցել, որ կապ ունենան, չեմ ուզեցել հիշել, թե ինչ եմ ապրել, ուզեցել եմ ուրախ բաներ քանդակել»,- ասում է քանդակագործը:
Ցուցասրահում գործերը ներկայացված են թեմատիկ շարքերով։ Միևնույն է, բոլորի մեջ մեկ ընդհանուր գիծ կար՝ կյանքի, պայքարի մասին։ Ստեղծագործական շարքերն ավելանալու են նոր գործերով։ «ԲենԱրթ»-ում շուտով նաև քանդակագործության խմբակ կբացվի:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...