18:43 22.09.2021
Այսօր մեկնարկել է Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ: Սա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում առաջադրված կուսակցություններն ու դաշինքները ներկայացնելու են իրենց նախընտրական ծրագրերը: Հիշեցնենք՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 7 կուսակցություն և 3 դաշինք: Ընդհանուրը՝ առաջադրվել է ավագանու 290 թեկնածու: Բոլորը գրանցվել են:
Իսկ ընդհանրապես ինչ է կարելի ու ինչ չի կարելի քարոզարշավի ընթացքում: Կանոններ ու սահմաններ, որպես այդպիսին, ըստ թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, չկան:
«Քարոզչության կանոնները սահմանում են բոլոր մասնակից կուսակցություններն ու դաշինքները, ամեն մեկն իրենց համար: Կուսակցություններ կան՝ որոշել են իրենց առավելությունները քարոզել: Կլինեն այնպիսիք էլ, որ կսկսեն հակաքարոզչությամբ զբաղվել, վատաբանել ուրիշներին իրենք լավը երևալու համար: Այստեղ ոչ մի սահմանափակում չկա: Ուղղակի իմ խնդրանքն է, որ չանցնեն էթիկայի նորմերը, չանցնեն անձնական վիրավորանքների»,- SHANTNEWS-ին ասել է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը:
Վիճակահանությամբ որոշվել են 7 կուսակցությունների ու 3 դաշինքների քվեաթերթիկների հերթական համարները: Ամեն քաղաքական ուժ, ինչպես նախորդ համապետական ընտրությունների ժամանակ, ունենալու է իր առանձին քվեաթերթիկը: Այսինքն՝ ընտրողին կտրվի 10 քվեաթերթիկ և դրանցից միայն մեկը ընտրելու հնարավորություն:
Վիճակահանությամբ են ընտրվել նաև քարոզարշավի ընթացքում փակցվող պաստառների տեղերն ու անվճար եթերաժամանակը:
Ընդհանուր հաշվով՝ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը կարող են ծախսել մինչև 60 մլն դրամ: Ճիշտ այսքան է սահմանված նախընտրական հիմնադրամների առավելագույն չափը: Առաջին անգամ այս գումարի մեջ ներառված են նաև նախընտրական շտաբների համար տարածքների վարձակալությունն ու աշխատակիցների աշխատավարձերը:
Առաջադրված թեկնածուների թիվը 1-ով նվազել է: Տարածքային ընտրական հանձնաժողովին ինքնաբացարկ է ներկայացրել մեկ թեկնածու «Արժանապատիվ ուղի» կուսակցությունից:
Ընտրություններից մինչև 10 օր առաջ կարող են ինքնաբացարկներ ներկայացնել: Հայտնի է նաև Գյումրիի ընտրողների թիվը՝ ըստ նախնական ընտրացուցակների: Դրանցում, ըստ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, ոչ մեծ, բայց փոփոխություններ լինելու են:
«123 հազարից ավելի ընտրող կա այս պահի դրությամբ: Կարող է վերջնական ցուցակները հրապարակելիս մի քիչ ավելանա այս թիվը, որովհետև կլինեն 18 տարին լրացած քաղաքացիներ, նաև այնպիսիք, որոնց Գյումրիում հաշվառված լինելու 6 ամիսը կլրանա»,- ասել է Տիգրան Ղազարյանը:
Իսկ այսօր տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման վերջնաժամկետն է: Տեղամասերից յուրաքանչյուրը հանձնաժողովի 8 անդամ է ունենալու: Նրանցից 6-ին ներկայացնում են խորհրդարանական խմբակցությունները, մյուս երկուսին՝ տարածքային ընտրական հանձնաժողովը: Ընդհանուր առմամբ՝ Գյումրիի տեղամասերում 656 հանձնաժողովական ընտրությունների օրն աշխատելու է 82 տեղամասերում։
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...