12:07 07.02.2018
«Այո հանդիպել եմ և հանդիպելու եմ», – լրագրողներին այսօր ասել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Հարցին, թե ինչով էր պայմանավորված ՀՀԿ գրասենյակ գնալը, Զոհրաբյանն պատասխանել է, որ իրենք մտադրություն ունեն հանդիպել նաև ՀՅԴ, «Ծառուկյան» և «ԵԼՔ» խմբակցությունների հետ, մինչև փոփոխությունը նախատեսող օրինագիծը խորհրդարան կմտնի: Իսկ ՀՀԿ գրասենյակ Զոհրաբյանը գնացել է նաև այսօր, թե ինչով է պայմանավորվաԾ երկու անգամ գնալը, Զոհրաբյանը պատասխանել է, թե նախապատրաստական աշխատանքների համար է արվում: Անելու է հնարավորը, որպեսզի հասկանալի դառնա, որ օրինագծի ընդունումն ուղղակի անընդունելի է;
Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որում պատկերված է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ավտոմեքենան՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ:
«Գործադուլի ծանր նախապատրաստական աշխատանքներ… (Արա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ում),- գրել էր Սահակյանը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ տարածելով լուսանկարը հետևյալ գրառումն է արել.
«Գործադուլի իրական «նախաձեռնողին» էլ իմացանք)))) Փաստաբանների գործադուլ հայտարարելուց առաջ պալատի նախագահ Զոհրաբյանը այլ գործերով գնացել էր ՀՀԿ գրասենյակ»:
Բանն այն է, որ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ փետրվարի և-ին ՀՀ փաստաբանների պալատի շենքում տեղի է ունենալու փաստաբանների համապետական բողոքի մեկօրյա ակցիա, այսինքն՝ գործադուլ, որով իրենց բողոքն են արտահայտելու դատական տուգանքի դեմ: Հիշեցնենք, որ գործող օրենքով դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դիմում է Փաստաբանների պալատի խորհրդին, և խորհուրդն է որոշում պատժել կամ չպատժել փաստաբանին: Խորհրդարան ներկայացված առաջարկ-փոփոխությամբ դատավորն անմիջապես կարող է պատժել փաստաբանին՝ նրան տուգանելով 100 հազար դրամով:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...