18:10 28.09.2021
Վարչատարածքային բաժանման մասին նախագծով նախատեսված է Հանրապետության 441 գյուղ խոշորացնել ու ձևավորել 37 համայնք: Ազատանն ընդգրկված է Ախուրյանի փնջում: Ախուրյան խոշորացված համայնքն, ըստ նախագծի, ներառելու է արդեն իսկ խոշորացված Ախուրյան ու Մարմաշեն համայնքները, ինչպես նաև ևս 10 գյուղ: Շիրակի մարզում վարչատարածքային բաժանման մասին նախագծով կձևավորվեն 4 խոշորացված համայնքներ՝ Ախուրյան, Աշոցք, Ամասիա և Արթիկ:
Խորհրդային տարիներին Շիրակի մարզի գյուղերը շրջկենտրոնների ենթակայության են եղել: Ախուրյան, Անի, Ամասիա, Աշոցք, Արթիկ, ճիշտ նույն անուններն ու վարչատարածքային բաժանումն են ունենալու նաև խոշորացման ենթակա համայնքները:
Նախկին Ախուրյանի տարածաշրջանի բոլոր 33 գյուղերը միավորվելու են մեկ՝ Ախուրյան համայնքի կազմում: Խոշորացման նախորդ փուլն ապացուցեց, որ միավորումը լավ տարբերակ է քիչ բնակչություն և փոքր բյուջե ունեցող գյուղերի համար: Իսկ մեծ գյուղերում՝ հակառակն է:
«Ամբողջ Ախուրյանի տարածաշրջանի համայնքներին միավորում են, դառնում է մեկ գյուղ: Դա, ըստ իս, մարդ, որը ՏԻՄ կառավարման մեծ փորձ ունի, ստեղծվում է անկառավարելի իրավիճակ: Նույնիսկ, եթե կենտրոնը դառնա Ազատանը, միևնույն է, համաձայն չենք, որովհետև դառնում է շատ դժվար կառավարելի»,- SHANTNEWS-ին ասել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:
Առանձին բյուջեով կառավարվելու հնարավորությունները փոքր չեն Ազատանում։ Սեփական եկամուտների կատարման ցուցանիշը բարձր է, բնակչությունը շատ, հողակտորները՝ նույնպես: Արդյունքում՝ գյուղն իր ենթակառուցվածքներն ապահովել է:
Հանրաքվե խոշորացման ենթակա գյուղերում չի անցկացվի: Այս մասին պարզաբանումներ տվել է ՀՀ փոխվարչապետը։ Սահմանադրական դատարանը խոշորացվող գյուղերում հանրաքվե անցկացնելու դրույթը հակասահմանադրական է ճանաչել: Գյուղապետները հրավիրվել են նախագծի խորհրդարանական լսումներին, որին նաև Ազատանի գյուղապետն է մասնակցել:
«Փոքր համայնքները, որոնք ունեն փոքր բյուջեներ, կարելի է միավորել, համախմբել և մի քիչ հզորացնել, բայց այսպիսի խոշոր համայնքներին միավորել, ավելի խոշոր դարձնել, դրա հիմնավորումը չեմ տեսնում: Մեր համայնքը ներկայանում է որպես զարգացած գյուղ: Չեմ հասկանում, թե համայնքը ինչու է հետ գնում, դառնում բնակավայր»,- նշել է Վարդան Իկիլիկյանը:
Խոշորացման նախորդ փուլի արդյունքներից է գյուղացիներին հայտնի, թե ինչպես են ղեկավարվելու խոշորացված համայնքները: Մեծ համայնքի կազմում գյուղերը կունենան իրենց ավագանու անդամները և վարչական ղեկավարները, որոնց լիազորությունները խիստ սահմանափակ են:
Ազատանում նախաձեռնող խումբ է ձևավորվել։ Որոշել են կառավարությանը դիմել՝ գյուղացիների կարծիքը լսելու խնդրանքով: Մինչ նախագիծն օրենք կդառնա, Շիրակի մարզի խոշորացման ենթակա գյուղերում համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը նոյեմբերի 10-ին լրանում է: Նոր ընտրությունները միայն խոշորացումից հետո կնշանակվեն, մինչ այդ գյուղերը կղեկավարեն գյուղապետների ժամանակավոր պաշտոնակատարները:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
09:33 04.08.2025
Ջուր չի լինի09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...
09:00 04.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...