19:11 30.09.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստում հայտարարվել են Պեկինում 2022թ. անցկացվելիք 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման անվտանգության սկզբունքները: Դրանք հիմնված են միջազգային փորձագետների, Չինաստանի իշխանությունների հետ խորհրդակցությունների, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մասնակիցների փորձի հիման վրա:
Այն մարզիկները, որոնք պատվաստված կլինեն, Չինաստան ժամանելուց հետո կընդգրկվեն հատուկ համակարգում, իսկ չպատվաստվածները 21-օրյա կարանտին կանցնեն: Նրանք, ովքեր կներկայացնեն պատվաստումից ազատման բժշկական տեղեկանք-հիմնավորում, կքննարկվի մրցումների մասնակցության թույլտվությունը՝ անհատական կարգով:
2022թ. հունվարի 23-ից մինչև պարալիմպիկ խաղերի ավարտը ներդրվելու է խաղերի անվտանգ անցկացումն ապահովելու կառավարման համակարգ: Այն կընդգրկի ձմեռային մարզահանդեսի հետ կապված բոլոր ոլորտները՝ ներառյալ ժամանումները, մեկնումները, տրանսպորտը, կացարանը, սնունդը, մրցումները, բացման և փակման արարողությունները:
Մասնակիցներին կթույլատրվի շարժման մեջ լինել միայն մրցասպարեզների միջև, իսկ կամավորներին ու աշխատակիցներին՝ իրենց պարտականությունների մասշտաբով: Նախատեսվում է ստեղծել հատուկ տրանսպորտային համակարգ:
Պեկին-2022 կազմկոմիտեն կհաստատի բոլոր այն պատվաստանյութերը, որոնք ճանաչել են ԱՀԿ-ն, համապատասխան միջազգային կազմակերպությունները, երկրներն ու տարածաշրջանները: Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցները կանցնեն ամենօրյա թեստավորում:
Խաղերի կազմկոմիտեն որոշել է մրցումների տոմսերը վաճառել բացառապես Չինաստանում բնակվող քաղաքացիների համար:
Ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն 2022թ. փետրվարի 4-20-ը:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը16:30 22.06.2025
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...
16:06 22.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներՀունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...
15:40 22.06.2025
Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրաՄոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...
15:30 22.06.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...
15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...
14:50 22.06.2025
ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WPԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...