12:52 01.10.2021
Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթության և հետազոտության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և նպաստել նոր նախաձեռնությունների ու գաղափարների իրականացմանը։
Քննարկելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցելությունները Հայաստան՝ մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտներում հայեցակարգերի մշակման շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական օժանդակության տրամադրման նպատակով, Վահրամ Դումանյանը գոհունակություն է հայտնել Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կրթության և կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ստեղծման կապակցությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (IBE) Հայաստանի նախագահությանը, և առանձնահատուկ կարևորվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերն ու նշանակությունը աշխարհում արդի մարտահրավերների հաղթահարման, կրթության կայուն զարգացման և երեխաների կրթության իրավունքի ապահովման գործում: ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ խորհրդի կողմից ներկայացվող մինչև 2025 թվականի ռազմավարությունը նույնպես հաջողությամբ կիրականացվի, և կհաղթահարվեն միջնաժամկետ հատվածի համար սահմանված խնդիրները:
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև 2021 թ. նոյեմբերի 4-ից 5-ը Հայաստանում նախատեսված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն ֆորումին առնչվող հարցեր: Ֆորումը կծառայի որպես քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման հիմնական դերակատարների համար՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում և դրանցից դուրս: Ֆորումի տարածաշրջանային գործընկերներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիին հրավիրել է Հայաստան՝ ֆորումին որպես բանախոս հանդես գալու համար:
Վահրամ Դումանյանը, շնորհակալություն հայտնելով նաև մասնակցության ծրագրի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցաբերած աջակցության համար, հույս է հայտնել, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը կշարունակվի:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...