Բնակչության սննդակարգում գերակշռում է հացը. ո՞ր մարզերն են ամենից շատ օգտագործում այս մթերքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC

Բնակչության սննդակարգում գերակշռում է հացը. ո՞ր մարզերն են ամենից շատ օգտագործում այս մթերքը

15:43 01.10.2021

Հայաստանում ամենից շատ հաց օգտագործում են Շիրակի մարզի բնակիչները, որին հաջորդում են Արագածոտնի ու Կոտայքի մարզերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացնելով ՀՀ-ում բնակչության կողմից սննդամթերքի սպառման, սննդակարգի իրենց կողմից իրականացված հետազոտության արդյունքները՝ ՀՀ ԳԱԱ «Էկո կենտրոն»-ի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը նշեց, որ, ի տարբերություն նշված մարզերի, Երևանում նկատվում է հացի օգտագործման ծավալների նվազում: Հաց օգտագործողներից շատերն էլ սկսել են սննդակարգում ներառել միայն լավաշ, այն էլ քիչ քանակի:

«Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում բնակչության սննդակարգում ամենաշատը՝ 33 տոկոսը, բաժին է ընկնում ալրային հենքով մթերքներին ու հատիկեղենին: Այն ընտանիքը, որտեղ անձն օրական օգտագործում է 250-300 գրամ հաց, որը հայկական սովորույթների համաձայն, տիպական քաշ է, արդեն իսկ 800-ից ավելի կալորիա ստանում է միայն հացի միջոցով: Դա նշանակում է, որ եթե անհատն օրը ստանում է մոտ 1600 կալորիա, ապա 50 տոկոսը գալիս է հացից»,- ասաց Դավիթ Պիպոյանը:

Համեմատելով այլ երկրներում առկա միտումների հետ՝ մասնագետը նկատեց, որ եթե Հայաստանում բնակչությունը, օրինակ, սպիտակուցների 51 տոկոսը ստանում է ալրային հենքով մթերքներից, ապա այլ երկրներում համադրությունը հօգուտ կենդանական ծագման մթերքների է` կաթնամթերք, միս, մսամթերք: Այլ երկրներում կաթնամթերքի, մսի, մսամթերքի չափաբաժինը կազմում է 35-50 տոկոս, այնինչ Հայաստանում դա 15 տոկոս է:

Հայաստանի բնակչությունը սննդակարգում քիչ է ներառում նաև բանջարեղեն և միրգ: Ավելին, այդ բացն առավել շատ նկատվում է ձմռան ամիսներին: Միջազգային կառույցները խորհուրդ են տալիս օրական սննդակարգում ունենալ առնվազն 400 գրամ միրգ և բանջարեղեն: Հայաստանում տարվա ընթացքում մոտ 7-8 ամիս այս ցուցանիշը նորմայից պակաս է 30-40 տոկոսով:

«Միայն ամռանը, երբ մատչելի են դառնում լոլիկը, վարունգը, ձմերուկը, այլ մրգերն ու բանջարեղենը, այդ բացը ինչ-որ չափով լրացվում է, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ մեր սննդակարգը պետք է լինի բազմազան ամբողջ տարվա ընթացքում»,- ասաց Դավիթ Պիպոյանը:

Հարցմանը մասնակցել է 1400 մարդ Հայաստանի բոլոր մարզերից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում են

14:23 25.06.2025

ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում են

Հունիսի 24-ին Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված […] ...

«Բենֆիկան» հաղթել է «Բավարիային»․ ԱԱԱ

14:15 25.06.2025

«Բենֆիկան» հաղթել է «Բավարիային»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բենֆիկան» 1-0 հաշվով հաղթել է «Բավարիային»։ Հաղթանակի շնորհիվ Բրունու Լաժեի թիմը շրջանցել է «Բավարիային» ու 7 միավորով խմբում առաջին տեղը զբաղեցրել։ Մյունխենյան ակումբը 6 միավորով երկրորդն է։ Երկու ակումբներն էլ 1/8 եզրափակիչում են։ Խմբի մյուս խաղում մրցում էին «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա) և «Բոխա Խունիորսը» (Արգենտինա)։ Հանդիպումը, […] ...

Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցով

14:03 25.06.2025

Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցով

Կանադան, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում չէ, կարող է միանալ Եվրամիությանը, քանի որ սահմանակից է Արկտիկայի հատվածով: Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որին նա հրավիրված էր: «Գիտեք, ինձ նախկինում հարցրել են Կանադայի՝ ԵՄ-ին միանալու ցանկության մասին: Մենք ողջունում ենք մեր բոլոր […] ...

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է

13:56 25.06.2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկություն են իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որից հետո նրան ձերբակալել են և տարել քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան […] ...

Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվել

13:55 25.06.2025

Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվել

Ֆորմուլա 1-ի ղեկավարները մեծացնում են իրենց ազդեցությունը ավտոմոտոսպորտում, հայտնում է Тhe Race-ը: Liberty Media-ն սկզբունքային համաձայնության է հասել MotoGP-ի ղեկավարների հետ՝ մոտոսպորտային սերիան գնելու հարցում: Ամերիկյան կազմակերպության գործադիր տնօրեն Դերեկ Չանգը հայտնել է, որ եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել գործարքին, որն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից: Liberty-ն կգնի բաժնետոմսերի 84 տոկոսը Dorna Sports ընկերությունից: Սերիայի գործադիր […] ...

Ռուբիո. Թրամփն ինքը կորոշի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ժամանակը

13:47 25.06.2025

Ռուբիո. Թրամփն ինքը կորոշի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ժամանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ և ինչ ձևով պետք է նոր պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանի դեմ, եթե անհրաժեշտ լինի, Politico-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Թրամփը կորոշի նոր տնտեսական միջոցառումներ մտցնելու համար համապատասխան ժամանակն ու վայրը», – ասել է Ռուբիոն ՝ հավելելով, որ վարչակազմը համագործակցում է Կոնգրեսի հետ՝ այս հարցում նախագահի […] ...

BACK_TO_TOP