17:00 01.10.2021
Շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում է 4 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամ (սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար) աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ սեպտեմբեր ամսվա համար գումարը կվճարվի հոկտեմբերին։
Միջոցառման շահառուներն են նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած՝ 2021թ․ սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող երեխաները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 65 տարեկան կանայք, ովքեր չեն հանդիսանում ՀՀ կամ ԱՀ կենսաթոշակառու։ Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։
Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով։
Դիմումները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
14:03 25.06.2025
Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցովԿանադան, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում չէ, կարող է միանալ Եվրամիությանը, քանի որ սահմանակից է Արկտիկայի հատվածով: Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որին նա հրավիրված էր: «Գիտեք, ինձ նախկինում հարցրել են Կանադայի՝ ԵՄ-ին միանալու ցանկության մասին: Մենք ողջունում ենք մեր բոլոր […] ...
13:56 25.06.2025
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկություն են իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որից հետո նրան ձերբակալել են և տարել քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան […] ...
13:55 25.06.2025
Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվելՖորմուլա 1-ի ղեկավարները մեծացնում են իրենց ազդեցությունը ավտոմոտոսպորտում, հայտնում է Тhe Race-ը: Liberty Media-ն սկզբունքային համաձայնության է հասել MotoGP-ի ղեկավարների հետ՝ մոտոսպորտային սերիան գնելու հարցում: Ամերիկյան կազմակերպության գործադիր տնօրեն Դերեկ Չանգը հայտնել է, որ եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել գործարքին, որն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից: Liberty-ն կգնի բաժնետոմսերի 84 տոկոսը Dorna Sports ընկերությունից: Սերիայի գործադիր […] ...
13:47 25.06.2025
Ռուբիո. Թրամփն ինքը կորոշի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ժամանակըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ և ինչ ձևով պետք է նոր պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանի դեմ, եթե անհրաժեշտ լինի, Politico-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Թրամփը կորոշի նոր տնտեսական միջոցառումներ մտցնելու համար համապատասխան ժամանակն ու վայրը», – ասել է Ռուբիոն ՝ հավելելով, որ վարչակազմը համագործակցում է Կոնգրեսի հետ՝ այս հարցում նախագահի […] ...
13:38 25.06.2025
Հունիսի 28-30-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Մարզերում հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...
13:30 25.06.2025
«Լիոնը» որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2«Լիոնը» ֆինանսական խնդիրների պատճառով որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ RMC Sport-ի տեղեկություններով` որոշումը կայացրել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP)։ Որոշումը «Լիոնը» կարող է բողոքարկել։ L’Équipe-ի տվյալներով էլ` «Լիոնը» 505,1 մլն եվրոյի պարտք ունի։ Ակումբին մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտն իրավիճակը կարգավորելու ժամանակ էր տրվել, նաև զգուշացվել , […] ...