21:00 01.10.2021
Գյումրիում միկրովիրաբուժության դասընթաց է անցկացվել, որին մասնակցել են վնասվածքաբան-օրթոպեդներ Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի տարբեր բուժհաստատություններից: Իսկ դասախոսները Ռուսաստանի առաջատար միկրովիրավուժության կլինիկաների մասնագետներն են: 80 բժիշկ Գյումրիում քննարկել են դաստակի միկրովիրաբուժության զարգացման հեռանկարները: Թեման արդիական է հետպատերազմյան շրջանում։ Միկրովիրաբուժության կարիք ունեցող անձանց դիմելիությունն է ավելացել:
«Որոշումը կայացվել է խոսել դաստակի վիրաբուժության մասին 44 օրյա պատերազմից հետո: Պատճառն այն է, որ այս վիրաբուժության մեջ մի քանի մասնագիտացումներ են խաչվում և սովորաբար առաջանում է որոշակի դիսոնանս, թե ով պետք է զբաղվի՝ վնասվածքաբանը, միկրովիրաբույժը, թե նեյրովիրաբույժը: Ամբողջ աշխարհում կան դաստակի վիրաբույժներ, մեզ մոտ դեռ չկան և սա այդ մշակույթը ձևավորելու առաջին քայլերից մեկն է»,- SHANTNEWS-ին ասել է Իզմիրլյան բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Սահակ Սարիբեկյանը:
Երիտասարդ օրթոպեդ- վնասվածքաբանները վերապատրաստվում են, փորձառուները՝ փորձի փոխանակում կատարում: Միկրովիրաբուժությունը բժշկության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է:
«Միկրովիրաբուժությունը Հայաստանում առանձին մասնագիտացում է համարվում, մինչդեռ Ռուսաստանում և շատ այլ երկրներում միկրովիրաբուժությունը բուժական մեթոդ է ,որն ընդլայնում է հնարավորությունները: Միկրովիրաբուժությունը կիրառվում է ուրոլոգիայում, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժությունում: Ռուսաստանում, ի տարբերություն Հայաստանի, հետպատերազմյան շրջան չէ, բայց, այսպես կոչված, վնասվածքների համաճարակ է: Շատ են հիվանդները, որոնք դիմում են դաստակի վնասվածքներով»,- SHANTNEWS-ին ասել է Ռուսաստանը ներկայացնող օրթոպեդ-վնասվածքաբան Դմիտրի Նակոնեչնին:
Դաստակի վնասվածքները, մեծ մասամբ, հետևանք են շինարարությունում անվտանգության կանոնների խախտման: Բժիշկները քննարկեցին, թե որ վնասվածքների դեպքում կարելի է խուսափել վիրաբուժական միջամտությունից և բուժում իրականացնել: Հայաստանում քիչ չեն դեպքերը, երբ վնասվածքը բուժել են, բայց արդյունքը գոհացնող չէ:
Այժմ Հայաստանում մասնագիտացված երեք բուժհաստատություն կա, որտեղ իրականացվում է միկրովիրաբուժության կարիք ունեցող վիրավորների բուժման ծառայություն: Բժիշկների վերապատրաստման դասընթացները շարունակական են լինելու և սա հնարավորություն կտա, որ համապատասխան մասնագիտական կադրերով համալրված լինեն բոլոր բժշկական կենտրոնները:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...
09:00 04.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...