17:20 02.10.2021
Բեմում պրեմիերա է՝ Վիլյամ Սարոյանի «Ոստրենն ու Մարգարիտը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փրկության կղզի» ներկայացումը։ Բեմադրության հեղինակն է Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։
156-րդ թատերաշրջանի բացումը համեստ էր ու դահլիճի շրջանակներում։ Մինչ բեմի վարագույրները կբացվեին, հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ և երգահան Հայկոյի հիշատակը, ով ստեղծագործական ամուր կապեր ուներ նաև աճեմյանցիների հետ։ Այս բեմ են բարձրացել ներկայացումներ, որոնց երաժշտության հեղինակը Հայկոն է, իսկ ամենավարկանիշայինը՝ «Հարսանիք թիկունքում»-ը։
Բացման համեստության մեջ էր նաև նոր ներկայացման՝ «Փրկության կղզու» բեմը, դեկորներով հարուստ չէ, գործողությունները մեկ ընդհանուր հարթակում են, որի շուրջ համախմբված են մարդկային տարբեր ճակատագրեր՝ մեկը մեծ աշխարհում իրեն տեղը գտնել չի կարող, մյուսն՝ իր աշխատանքային փոքր տաղավարում օրվա գումարը վաստակելով, հնարավորինս օգնում է նաև կարիքավորներին։ Այս դեպքում այդ կարիքավորը փոքր մի տղա է՝ Քլեյը, ով ապրում է ընտանիքի հոգսերով։
Ընտանիքի ծանր հոգսն տղայի ուսերին է այն պահից, երբ հայրը չկարողանալով ընտանիքը պահել, աշխատանք է փնտրել տնից հեռու։ Այս իրավիճակը ներկա իրականությունում է, մեր կյանքում, երբ հարմար աշխատանք չգտնելով՝ ընտանիքի հայրերն ու որդիները արտագնա աշխատանքի են մեկնում օտար երկրներ։
Փոքրիկ տղայի համար ճշմարտությունն ընտանիքում՝ բոլորի հետ միասին ապրելու մեջ է։ Նա իր տեսակով նաև ցույց է տալիս, որ ամեն բան հաղթահարելի է, երբ ընտանիքը համախմբված է, թեկուզ, ապրելով մի կտոր հացով։ Հոր վերադարձն է միայն ուժ ու երազելու թևեր տալիս տղային։
Ներկայացումը համամարդկային արժեքների պահպանման ուղերձներ ունի, հանգուցալուծումը հանդիսատեսին մտորելու տեղիք է տալիս, այն մարդկային հարաբերությունների փրկության ուղերձ է, որը հասավ հանդիսատեսին։
Փրկության կղզում թե ընդհանրապես կյանքում, բարությունն է փրկում և ընտանեկան հավատարմությունը։ «Փրկության կղզին» այսօր ևս աճեմյանական բեմում է։ Ոչ պակաս կարևոր թեմաների անդրադարձով ևս երկու նոր առաջնախաղեր են սպասվում թատերաշրջան 156-ում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...
10:25 16.06.2025
Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ ԹրամփԻսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...