18:10 04.10.2021
Կումայրի արգելոցի միջուկում կառուցված տների մեծ մասի պատմագրությունը ալեքպոլյան ժամանակաշրջանի է: Քաղաքի կենտրոնական հրապարակին հարող տարածքում, որը նախկինում կոչվել է ուռումների (հունական) թաղամաս, հիմնականում ապրել են մեծահարուստ ընտանիքները: Թաղամասի առանձնատներից մեկի արտաքին պատին կառուցման թվագրությունն է՝ 1887 թվական: Այն ժամանակին Ալեքպոլի դպրանոցներից մեկն է եղել, որն հետո դարձել է մեծահարուստների առանձնատուն։
«Շքեղ առանձնատունը պատկանել է Մալխասովներին կամ Մալխասյաններին, որոնք բավականին հարուստ ընտանիք են եղել ու զբաղվել են տպագրական աշխատանքով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ալեքպոլի պատմությունն ուսումնասիրող Դերենիկ Մալխասյանը:
Ալեքպոլյան ճարտարապետությամբ շենքի նոր սեփականատերը պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն է։ Նրա նախաձեռնությամբ կիսաքանդ շինությունը վերածվել է մշակութային կենտրոնի: Նկուղային հատվածում «Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարան է հիմնել՝ ցուցադրելով իր հավաքածուում ունեցած նմուշները, իսկ դրանք հիմնականում ներկայացնում են եվրոպական և ռուսական պատկերագրության մեջ հայկական արքայական ընտանիքներին վերաբերող դրոշների հորինվածքներ ու զինանշաններ:
«Զինանշանային համակարգը գալիս է ապացուցելու այդ պատկերագրությունը: Զինանշանների եվրոպական վահանաձև հին մատյաններում կտեսնեք Սիս, Կոռիկոս հայ կաթողիկոսական զինանշաններ, արքայական զինանշաններ, որոնք ուղղակի կապ են ունեցել եվրոպական զինանշանների մշակույթի արժեհամակարգի հետ, և դրանց խաչաձև լուծումները հենց դրա վառ վկայություններից մեկն է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
5 փոքր սրահներում ավելի քան երեք տասնյակ նմուշներ են ցուցադրված, որոնք տարիների ընթացքում Հայկ Դեմոյանը ձեռք է բերել արտերկրում հայտարարված տարբեր աճուրդներում։ Թանգարանում ցուցադրված ամենահին նմուշը, որն անձնական արխիվից չէ, բերվել է ԱՄՆ-ից:
«Միակ նմուշը, որ բերվել է Լոս Անջելեսի Արարատ-Էսքիջյան թանգարանից, այս բացառիկ սփռոցն է մետաքսե՝ 230 տարվա՝ 18-րդ դարի վերջ 19-րդ դարի սկիզբ։ Տեսնում եք հայկական զինանշանը և առասպելական կերպարները՝ Հայկ Նահապետը: Սա բացառիկ պահպանված նմուշ է, որը ժամանակավորապես է Գյումրիի մեր թանգարանում»,- նշել է Հայկ Դեմոյանը:
Ցուցասրահներից մեկում ներկայացված է նաև Հայաստանի և հարևան երկրների Լինչի քարտեզը։ Իռլանդացի հայագետ, աշխարհագրագետ Լինչը երկար տարիներ ուսումնասիրել է տարածաշրջանն ու վերջնական տեսքով 1901 թվականին հրապարակել է քարտեզը:
«Այս հատվածում դուք երբեք չեք գտնի Ադրբեջանը, սա ոչ թե կեղծիք է, այլ ճշմարտության բացահայտումն է: Եվ Լինչը կատարել է մեծ առաքելություն, և այս հատվածներում Շիրակ աշխարհը և Արևմտյան Հայաստանը ամբողջությամբ կան՝ իրենց հուշարձաններով»,- ներկայացրել է հուշարձանագետ Ավետիք Մելիք-Սարգսյանը:
Թանգարանի վերնահարկում արդեն «Ակումբ 1887»-ն է։ Այստեղ ցուցադրված կահ-կարասին ու նմուշներն ավելի շատ անգլիական ոճն են ընդգծում: Ակումբը ծառայելու է որպես երկխոսությունների, քննարկումների, մշակութային միջոցառումների անցկացման կոլորիտային վայր:
Ցուցադրությունը շարունակում է համալրվել նոր նյութերով։ Հայկական ազգային խորհրդանիշների թանգարանը բացման օրը համալրվեց նոր նմուշով ՝ 19-րդ դարում Ալեքպոլում հայտնի դերձակ՝ Ֆանտազի Արտաշի արդուկով։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...