18:30 07.02.2018
Երազանքները կյանքի կոչողը
Ընկերություն ստեղծելը տորթ թխելու նման մի բան է: Պետք է ունենաս բոլոր բաղադրիչները համապատասխան քանակությամբ:
Իլոն Մասկ
Իլոն Մասկ. մարդ, որի երազանքներն ու նպատակները ուղղված են դեպի ապագան: Tesla, Space X, OpenAI, Neuralink, SolarCity, Zip2, X.com… Մասկի անունը կապված է թվարկված նորարարական բոլոր ընկերությունների հետ և ոչ միայն:
Հարավաֆրիկյան-կանադական-ամերիկյան բիզնես մագնատ, ինժեներ, գյուտարար, ներդնող Իլոն Մասկն այնպիսի նորարարությունների հեղինակ է, որոնք հսկայական ազդեցություն են թողել տեխնոլոգիաների ոլորտում:
Իր առաջին միլիոնը Մասկը վաստակել է դեռ նախքան 30 տարեկան դառնալը: Այժմ Մասկի կարողությունը կազմում է ավելի քան 20 մլրդ ԱՄՆ դոլար: Չնայած Մասկի անունը նշվում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, սակայն նա հայտնի է ոչ թե իր հարստությամբ, այլ առաջին հերթին իր նորարարական գաղափարներով, և որն ամենակարևորն է՝ դրանք կյանքի կոչելով: Իլոն Մասկը ցանկանում է փոխել աշխարհը և մարդկությունը:
Երբ Իլոն Մասկը երեխա էր, ծնողները կարծում էին, թե նա խուլ է, քանի որ խոսում էին նրա հետ, իսկ նա հայացքը հառում էր դեպի անհայտ հեռուները և երազում: Իլոն Մասկի մայրը հաճախ է հիշում, որ որդին, ասես, մեկ այլ աշխարհ էր տեղափոխվում: Սակայն այժմ նա գիտի, որ նման պահերին Մասկին պետք է հանգիստ թողնել. գուցե, նա մտքում նոր հրթիռ է նախագծում:
Մասկի մանկությունն անցել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Ինչպես շատ երեխաներ, փոքր հասակում նրան հասակակիցները «նեղում» էին: 41 տարեկանում Մասկը ստիպված էր վիրահատել թեք միջնապատը՝ այդ կռիվների հետևանքը:
Որքան էլ Մասկը նման էր այլ երեխաներին, նա նաև տարբերվում էր: Ծրագրավորմամբ սկսել է հետաքրքրվել 9 տարեկանում, իսկ 12 տարեկան հասակում՝ 1984թ.-ին, Մասկը գրել և վաճառել է իր սեփական վիդեո խաղը:
Երիտասարդ հասակում Մասկը տեղափոխվում է ԱՄՆ՝ Փենսիլվանիայի համալսարանում սովորելու:
Zip2, X.com
Մինչև միլիոնատեր դառնալը Մասկը երկար ճանապարհ է անցել: Ուսանողական տարիներին նա համակարգիչների մասեր էր վաճառում, համակարգիչներ նորոգում: 1995թ. Մասկն ընդունվում է Սթենֆորդի համալսարանի ֆիզիկայի բաժնում ուսումը շարունակելու, սակայն հասկանալով, որ ինտերնետը հասարակությունը փոխելու բավականին մեծ ներուժ ունի՝ Մասկը հրաժարվում է ասպիրանտուրայից և եղբոր հետ հիմնում Zip2 ընկերությունը, որն ընդամենը 4 տարի անց վաճառում է 22 մլն դոլարով: Zip2-ի վաճառքից հետո Մասկը ստեղծում է X.com-ը, որը հետագայում միաձուլվում է իր մրցակից Confinity-ի հետ, և ընկերությունը վերանվանվում է PayPal.
Tesla
Մասկի ամենահայտնի նորարարություններից մեկը, թերևս, Tesla ընկերության առաջարկած էլեկտրական ավտոմեքենան է, որը մեծ պահանջարկ է վայելում իր բնապահպանական առավելությունների շնորհիվ: Tesla-ի Model 3 ավտոմեքենան վաճառվում է՝ սկսած 35 հազ դոլարից:
Space X
Դժվար է Իլոն Մասկի անունը տարանջատել Space X-ից: 2002թ. հիմնադրված ընկերությունը նպատակ ունի գաղութացնել Մարսը: Իսկ 2018թ. փետրվարի 6-ին Space X-ը արձակեց Falcon Heavy հրթիռը, որը մինչ օրս եղած հրթիռներից ամենահզորն է և ունի ամենամեծ բեռնունակությունը: Հրթիռի առաջին թռիչքը մեծ հաջողությամբ է պսակվել: Իլոն Մասկը տիեզերք է ուղարկել Tesla Roadster կարմիր կաբրիոլետը, որն ուղարկվել է Արեգակից մինչև Մարս ձգվող էլիպսային ուղեծիր:
Hyperloop
Իլոն Մասկի մտահղացումներից ևս մեկն է Hyperloop-ը, որը մասամբ վակուումային խողովակի միջով սրընթաց ճանապարհորդություն է: Երբ փոխադրման այս համակարգն իրականություն դառնա, մարդիկ հնարավորություն կունենան ճանապարհորդության ժամանակը նվազեցնել՝ մի քանի ժամից մի քանի րոպեի: Դա 4 անգամ ավելի արագ կլինի, քան կոմերցիոն թռիչքը:
Solar City
SolarCity-ն վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտում ամենախոշոր ընկերություններից մեկն է: Այն արտադրում և տեղադրում է արեգակնային էներգիայի պանելներ ողջ ԱՄՆ-ում: 2016թ. ընկերությունը միաձուլվել է Tesla-ի հետ:
Որոնումներ՝ հիմնվելով գտնվելու վայրի վրա
Մենք բոլորս գիտենք, թե ինչպես են Google-ը և տեխնիկական ոլորտի այլ հսկաներ որոնումներ իրականացնում՝ հիմնվելով մարդկանց գտնվելու վայրի վրա: Սակայն այս ամենի գաղափարը ծնվել է հենց Իլոն Մասկի մտքում դեռևս 1998թ.-ին:
Մասկը նաև ստեղծել է Musk Foundation-ը. հիմնադրամն աջակցում է նոր գաղափարներով լի երիտասարդներին և դրամաշնորհներ է տրամադրում այնպիսի ծրագրերի համար, որոնք զբաղվում են վերականգնվող էներգիային, տիեզերքին, մանկական հիվանդություններին առնչվող ուսումնասիրություններով:
Կանայք
Բուռն գործարար կյանքով ապրող Իլոն Մասկի անձնական կյանքն էլ պակաս բուռն չի եղել: Նա առաջին կնոջ՝ Ջասթին Ուիլսոնի հետ ծանոթացել է Օնտարիոյում ուսանելու տարիներին: Նրանք ամուսնացել են 2000թ.-ին, սակայն 2008թ.-ին ամուսնալուծվել են:
Երկրորդ կնոջ՝ դերասանուհի Թալուլա Ռայլիի հետ նա ամուսնացել է 2010թ: Զույգը 2012-ին ամուսնալուծվել է, սակայն 2013-ին՝ կրկին ամուսնացել: Նրանք վերջնականապես բաժանվել են 2016թ.-ին:
Այնուհետև Մասկը սկսել է հանդիպել դերասանուհի Էմբեր Հըրդի հետ, որից բաժանվել է մեկ տարի անց:
Երեխաները
Մասկն առաջին կնոջից ունի 5 որդի՝ զույգ և եռյակ:
2010թ. տված հարցազրույցներից մեկում Իլոն Մասկը որդիներին անվանել է «իր կյանքի սերը»:
Պատրաստեց Սյուզաննա Չրաղյանը
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...