18:52 05.10.2021
Գյուղի հիմնադրման տարեթիվը կապվում է եկեղեցու կառուցման հետ։ Այս տարածքում բնակություն հաստատելուց հետո մարդիկ առաջինը հոգևոր տունն են կառուցել։ Սուրբ Աստվածածինն ինչ տեսք ուներ մինչև կիսավեր դառնալը, Գոգհովիտի ավագ սերունդը հիշում է: Սերնդակիցներով պատմել են, որ նախկինում Թաքնալի, այժմ՝ Գոգհովիտ գյուղի եկեղեցին եզակի կառույց է եղել իր ճարտարապետական ոճով, շարված հսկայական քարերով:
«Քարերը ատամնաշարի շարվածքի ձև ունեին, ժամանակի գեղեցիկ կառույցներից էր՝ բազիլիկ ոճի։ Զարմանում ենք, թե ինչպես են մարդիկ այդ ժամանակ այս հսկայական քարերը տեղափոխել ու եկեղեցի կառուցել։ Մեզ բախտ է վիճակվել տեսնելու, թե ինչպիսի տեսք է ունեցել եկեղեցին»։
Ինչպես հայաստանյաց մյուս եկեղեցիները, Գոգհովիտի Սուրբ Աստվածածինը ևս խորհրդային տարիներին լիարժեք չի գործել, քահանա էլ չեն ունեցել։ Եկեղեցական տոներին է միայն հազվադեպ պատարագներ մատուցվել: Այն, ինչ հիմա մնացել է Սուրբ Աստվածածնից, խորանի հատվածն է։ Եկեղեցու հին, փլուզված քարերը համագյուղացիները հավաքել ու բակում են պահեստավորել՝ հավատալով, որ մի օր այդ քարերով եկեղեցին վերակառուցելու են։
«Հիմա եկեղեցին վերակառուցվում է հին պահպանված քարերով, ճիշտ է, քարերը շատ չեն, բայց հնարավորինս կբավարարի, որպեսզի այն ստանա իր նախկին տեսքն այնպես, ինչպես եղել է»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի վարչական ղեկավար Սերգո Ավետիսյանը։
Հին ու հսկայական քարերը շինարարը տեղում մշակում, հղկում ու շարում է եկեղեցու ներսի հատվածում։ Եկեղեցին վերակառուցում է հարևան գյուղի՝ Հողմիկի, վարպետ Սահարունը։ Նա վարպետ է եկեղեցաշինության մեջ։ Հայրենի գյուղի եկեղեցին էլ է ինքը վերակառուցել։ Սահարուն Աղաջանյանը քահանայի թոռ է և, եկեղեցի վերականգնելով կամ կառուցելով՝ պապի պատգամն է կատարում։ Ասում է՝ ամեն շինարար չէ, որ համարձակվում է հին եկեղեցի վերակառուցել։
«Ամեն մարդ չի կարող ու համբերությունն էլ չի բավարարի այս մանրակրկիտ աշխատանքները կատարել։ Զարդանախշերի հատվածները, որոնք վնասված են, լցվելու են համապատասխան նյութով, որպեսզի տեսքը չկորի։ Շատ քարեր կան ատամնաշարի հատվածից, որոնք պետք է հանվեն, մշակվեն նորից տեղադրվեն։ Սա հզոր աշխատանք է, որը ժամանակ է պահանջում»,- ասել է վարպետ-շինարարը։
Խորանի հատվածի զարդանախշերից քիչ բան է պահպանվել։ Դրանք նույնությամբ մշակվելու է նաև խորանի երկու կողմերի սյուներում։ Եկեղեցու բակում գյուղի հին՝ 1830-ականների գերեզմանատունն է նաև, որտեղ հուղարկավորված են գյուղը հիմնած հին գերդաստանները: Տարածքը կմաքրվի ու կսահմանազատվի, երբ ավարտվի վերականգնումը։ Ամենադժվար աշխատանքը խորանի ռեստավրացիան է, կարևոր է, որ մինչև տեղումներ վերակառուցված խորանը ծածկ ունենա:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...