Շիրակի մարզի Բասեն գյուղում ջրամատակարարման նոր ցանց է կառուցվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.06 oC

Շիրակի մարզի Բասեն գյուղում ջրամատակարարման նոր ցանց է կառուցվում

19:53 06.10.2021

Շիրակի մարզի համայնքներում հաստատված սուբվենցիոն հայտերում կրկին գերակշռում են ճանապարհների հիմնանորոգումները, խճապատումներն ու սալապատումները: Նորոգվող հատվածները փոքր են՝ գյուղերի բյուջեների համաֆինանսավորման հնարավորություններին համապատասխան: Մյուս ենթակառուցվածքների՝ գազաֆիկացման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման աշխատանքների արժեքը բարձր է։ Բասեն գյուղում խմելու նոր ջրագիծ է անցկացվում պետության 65 և համայնքի 35 տոկոս համաֆինանսավորմամբ: Գյուղապետարանն այն  կարողացել է ապահովել բարեգործական միջոցների հաշվին:

Բասեն գյուղի ամենաբարձրադիր հատվածի՝ շուրջ 2000 մետր բարձրության վրա գտնվող տեղամասը կոչվում է «երեք ջուր»: Այստեղ են գտնվում բնական երեք աղբյուրները, որոնք միանում են, թափվում օրվա կարգավորիչ ջրամբար, որտեղից էլ գյուղին խմելու ջուր է մատակարարվում, բայց տեղ է հասնում 50-ականներին կառուցված խողովակաշարով: Դրանք մաշված են, քայքայված, իսկ հետևանքը՝ ջրակորուստներն են:

«Ջրակորուստները շատ են, խողովակներն առանձին տեղամասերում ցածր են տեղակայված, կոտրված են: Նաև ազբեստը, որպես այդպիսին, մարդու առողջության համար վտանգ ներկայացնող նյութ է: Ենթակա էր փոխարինման: 48 մլն դրամ է գնահատվել ծրագիրը: Մրցույթի արդյունքում շինարարական ընկերությունը հաղթել է 40 մլն դրամով: Հիմա ընթանում են խրամուղիների փորման և խողովակների տեղադրման աշխատանքները»,- Shantnews-ին ասել է Բասեն գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը:

Ջրակորուստները նվազեցնելու միակ տարբերակը նոր խողովակաշարի կառուցումն է: Բնական աղբյուրներից մինչև օրվա կարգավորիչ ջրամբար՝ ընդհանուր 5,3 կմ, նոր խողովակաշար է անցկացվում: Սուբվենցիոն հայտը հաստատվել է, պետության համաֆինանսավորումը 65, իսկ համայնքինը՝ 35 % է: Ընդհանուր աշխատանքները 40 մլն դրամ են գնահատվել: Շինարարության ընթացքը դանդաղել է նախագծային փոփոխությունների պատճառով: Տեղանքը քարքարոտ է, առանձին տեղամասերում նոր խողովակների համար խրամուղիներ փորել հնարավոր չէ:

«Տարածքը քարքարոտ է: 30 սմ հողաշերտի տակ ամբողջությամբ բազալտի շերտ է: Մեր էքսկավատորները դժվարությամբ են փորում: Բազալտի և շեբենի մեծ կտորներ են հանդիպում, որոնք, եթե չենք կարող հեռացնել, ուրեմն  որոշակի թեքությամբ կարելի է շրջանցել այդ տարածքները»,- ասել է շինընկերության աշխղեկ Մխիթար Սարգսյանը:

 

Նախագծային փոփոխություններն ընթացքի մեջ են: Տեղանքում նախագծողներն ուսումնասիրություններ են կատարել, դժվարամատչելի տեղամասերը շրջանցելու են: Արդյունքում՝ նոր խողովակաշարի ուղղությունը կփոխվի, իսկ երկարությունը կմնա նույնը: 160 մմ տրամագծով նոր խողովակներ են տեղադրում, որոնք վայրկյանում 10 լիտր ջուր կհասցնեն գյուղ:

Սրանով Բասեն գյուղի ջրամատակարարման ցանցի նորացման խնդիրը վերջնականապես չի լուծվի: Սուբվենցիոն ծրագրով մինչև օրվա կարգավորիչ ջրամբար հասնող խողովակաշարն է փոխվում, բայց գյուղի ներքին ցանցը դեռ հինն է մնում, ինչի պատճառով էլ ջրամատակարար ընկերությունը Բասենի ցանցն իր սպասարկման ենթակայության չի վերցնում:

Ներքին ցանցի նորացումն արդեն հաջորդ տարվա անելիքների ցանկում է: Իսկ նոր խողովակաշարի կառուցումն ավարտելու և Բասեն գյուղին մաքուր և ավելի շատ ծավալով խմելու ջուր հասցնելու համար վերջնաժամկետ սահմանված է տարեվերջը:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

09:20 04.08.2025

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

Կանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

09:10 04.08.2025

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

09:05 04.08.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

Օգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 04.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP