«Ամենակարևորը որակյալ կրթությունն է, ոչ թե ռեկտորի ընտրությունը»․ Կարեն Թռչունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.29 oC

«Ամենակարևորը որակյալ կրթությունն է, ոչ թե ռեկտորի ընտրությունը»․ Կարեն Թռչունյան

11:18 07.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների խնդիրներին: Այցին մասնակցել է Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը։

Նախարարի տեղակալը շրջել է մարզկենտրոն Գյումրիում գործող պետական բուհերում` Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում (ՇՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերում, ծանոթացել ուսումնական ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցել պրոֆեսորադասախոսական անձնակազմերի և ուսանողների հետ:

Շիրակի պետական համալսարանում կառավարման ճգնաժամը կհանգուցալուծվի

Փոխնախարար Կարեն Թռչունյանը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոսական անձնակազմի և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում` արձագանքելով նրանց այն մտահոգությանը, թե արդեն ավելի քան 11 ամիս բուհը չունի հոգաբարձուների խորհուրդ, այդ պատճառով չի կատարվում նաև ռեկտորի ընտրություն, նշել է, որ բուհի կառավարման ճգնաժամն առաջիկայում կհանգուցալուծվի: Կառավարության հաստատած հոգաբարձուների խորհուրդների ձևավորման նոր կարգով բոլոր բուհերը պետք է ունենան 20-հոգանոց խորհուրդներ, որտեղ բոլոր կողմերը` պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը, բուհի հիմնադիրը և լիազորված մարմինը, 25-ական տոկոս ներկայացվածություն ունեն: ՇՊՀ-ն պետք է խորհրդի անդամներ ընտրի ուսանողական և դասախոսական կազմի ներկայացուցիչներից, որոնց անունները ԿԳՄՍ նախարարություն ներկայացվելուց հետո հնարավորինս արագ ՇՊՀ խորհրդի նոր կազմը կներկայացվի Կառավարության հաստատմանը:

Սոցիալական երաշխիքներ դասախոսին պետք է տա բուհը

«Ակադեմիական ազատությունը և բուհական ինքնավարությունը պետք է ունենան սահմաններ․ դրանք անսահման չեն: Այդ սահմանն ավարտվում է այնտեղ, որտեղից սկսվում է կրթության որակը, որը բուհի ամենակարևոր խնդիրն է: Ամենակարևորը որակյալ կրթությունն է, ոչ թե ռեկտորի ընտրությունը»,- հանդիպման ընթացքում նշել է Կարեն Թռչունյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու դասախոսները, ինչպես նաև բուհերին կից ավագ դպրոցները չունեն սոցիալական փաթեթ, նախարարի տեղակալը նշել է, որ պետությունը սոցիալական փաթեթներ է ապահովում ամբողջությամբ պետության կողմից ֆինանսավորվող կրթական, գիտական և մշակութային մի շարք ՊՈԱԿ-ների աշխատակիցների համար: Այն ներառում է առողջապահական ապահովագրություն, ինչպես նաև որոշակի գումար` տարվա կտրվածքով, որը շահառուն կարող է օգտագործել ուսման վարձավճարի, հիփոթեքային վարձի տոկոսավճարների և հանգստյան նպատակներով: Բուհերը հիմնականում ունեն հիմնադրամի իրավական կարգավիճակ, և օրենսդրությունը հնարավորություն է տալիս, որ բուհերն իրենց ինքնավարության շրջանակում սեփական միջոցներից ապահովեն առողջապահական ապահովագրություն և այլ սոցիալական երաշխիքներ: Կարեն Թռչունյանն առաջարկել է հարցը քննարկել ռեկտորների խորհրդում, ձևավորել միասնական առաջարկ և այն ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն:

Պետք է մտածել բուհերի ուսումնական պլանները փոփոխելու մասին դա իրական ակադեմիական ազատության հարց է

Դասախոսներից մեկը հարց է բարձրացրել, թե ծանրաբեռնված լինելով դասավանդմամբ՝ շատ դեպքերում իրենք ժամանակ և հնարավորություն չեն ունենում մասնակցել գիտական ծրագրերին, ինչն էլ իր հերթին չի նպաստում բուհերում հետազոտական բաղադրիչի մեծացմանը, որը պետությունը հռչակել է բուհական ոլորտի առաջնահերթություն:

Ի պատասխան` նախարարի տեղակալը նշել է, որ այդ խնդիրն առկա է բոլոր բուհերում, և ինքը խնդրին ծանոթ է նաև որպես ԵՊՀ դասախոս:

«Մենք` դասախոսներս, պետք է ինքներս մեզ հարց տանք` ո՞րն է ավելի կարևոր՝ դասախոսական ժա՞մը, թե՞ որակյալ կրթությունը: Եթե առաջնայինը համարում ենք որակյալ կրթությունը, ուրեմն պետք է մտածենք բուհերի ուսումնական պլանների վերակազմակերպման և փոփոխության մասին: Դասախոսի ծանրաբեռնվածության մեջ, բացի դասավանդման կրեդիտից, պետք է անպայման ներառել նաև հետազոտական բաղադրիչ, կրեդիտներ տալ շարժունության համար, սահմանել պահանջ արդյունավետ գիտական գործունեության համար, որի չափելիությունը սահմանված է Գիտության կոմիտեի կողմից»,- պարզաբանել է Կարեն Թռչունյանը` ընդգծելով, որ բուհական ուսումնական ծրագրերի փոփոխությունը լիովին տեղավորվում է բուհերի ակադեմիական ազատության և ինքնավարության տիրույթում:

Նա նաև հավելել է, որ Գիտության կոմիտեն տարբեր մրցույթներ է հայտարարում, և շատ լավ կլինի, որ բուհերի դասախոսները մասնակցեն դրանց, ստանան գիտական դրամաշնորհներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ գիտության համար նախատեսված հատկացումները 2022 թվականի պետական բյուջեի նախագծով ավելի քան 80 տոկոսով ավելացել են:

Ուսանողներն ավելի լայն լիազորություններ ունեն, քան դասախոսները

Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ձևավորվել է 2020 թվականին: Նրանք արդեն ընտրել են, թե ուսխորհրդի որ անդամներն են ընդգրկվելու բուհի հոգաբարձուների խորհրդում: Կարեն Թռչունյանի հետ հանդիպմանը ՇՊՀ ուսխորհրդի նախագահ Գևորգ Ղուկասյանը նշել է, որ իրենք ունեն բազմաթիվ ծրագրած աշխատանքներ և սպասում են նոր խորհրդի ձևավորմանը` շեշտելով, որ արդեն 3 տարի շարունակվող կառավարման ճգնաժամը խոչընդոտում է նաև իրենց ծրագրերի իրականացմանը:

Արձագանքելով բուհերի խորհուրդների ձևավորման սկզբունքների մասին հարցին` փոխնախարարը փաստել է, որ ուսանողները բուհի կառավարմանը մասնակցելու ավելի շատ լծակներ ունեն, քան դասախոսները:

«Կառավարման խորհրդի անդամների 25 տոկոսին ընտրում են ուսանողները` ուսխորհրդի կազմից: Բացի դրանից` ուսխորհրդի ներկայացուցիչները գիտխորհրդի կազմում ընտրում են այն դասախոսներին, որոնք պետք է ընդգրկվեն կառավարման խորհրդի մեջ՝ որպես պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ: Մինչդեռ դասախոսները որևէ կերպ չեն մասնակցում ուսխորհրդի անդամների ընտրությանը»,- նշել է նա:

Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՇՊՀ-ում գործում է կենսաբանության լաբորատորիա

Այցի ընթացքում Կարեն Թռչունյանը Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ ծանոթացել է բուհի ուսումնական պայմաններին: Շիրակի պետական համալսարանն ունի շուրջ 2700 ուսանող, բուհում այժմ ընթանում են հեռակա բաժնի ընդունելության քննությունները:

Կարեն Թռչունյանը մասնավորապես հետաքրքրվել է գրադարանի, կենսաբանության և քիմիայի լաբորատորիաների հագեցվածությամբ: Փոխնախարարին ներկայացվել են երկու տարի առաջ Էրազմուս+ ծրագրի շրջանակում դրամաշնորհային աջակցությամբ բացված կենսաբանության լաբորատորիայում իրականացված հետազոտությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP