Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններն ու փոխչեմպիոնները պատրաստվում են աշխարհի առաջնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններն ու փոխչեմպիոնները պատրաստվում են աշխարհի առաջնությանը

19:36 07.10.2021

Հայաստանի  ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 40 մեդալով։ Մեդալների հաշվարկով առաջատարն է Ֆինլանդիայում անցկացված մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Տարբեր քաշային կարգերում մեր հավաքականի ծանրորդներից ինը հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ:

Գյումրեցի ծանրորդները երկու օր առաջ են վերադարձել ու առանց դադարի վերսկսել են մարզումները: Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը նվաճեց Գառնիկ Չոլակյանը, 2022-ի գարնանը  աշխարհի առաջնությանն է մասնակցելու: Մինչև 20 տարեկանների պայքարում, 55 կգ քաշային կարգում, Գառնիկը երկամարտում գրանցեց 230 կգ արդյունք՝ միավորներով հետ թողնելով երկու թուրք մարզիկներին:

81 կգ քաշային կարգում  ոսկե մեդալակիրը Ռաֆիկ Հարությունյանն է, նա անպարտելի էր հրում վարժությունում: Ընդամենը մեկ մոտեցմամբ կարողացավ գլխավերևում պահել 190 կգ ծանրաձողը և առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մեկ տարվա դադարից հետո  մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը փայլուն հանդես եկան նաև գյումրեցիներ  Արա Աղանյանն ու  երիտասարդների աշխարհի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը: Միջազգային կարգ  սպորտի վարպետ Արա Աղանյանն առաջնությանը մասնակցում էր փոխված քաշով: Ծանրորդներն այս առաջնության արծաթե մեդալակիրներն են՝ Եվրոպայի փոխչեմպիոնները:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ ելույթում 109 + քաշային կարգում երեք ոսկե մեդալներով առաջնության բացարձակ չեմպիոն հռչակվեց գյումրեցի Վարազդատ Լալայանը:

22-ամյա ծանրորդը երկամարտի 447 կգ արդյունքով նվաճեց մինչև 23 տարեկանների չեմպիոնի կոչումը, այս տարիքային խմբում սահմանել է երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում և երկամարտում, այսպիսով՝ թարմացնելով մինչ այս  ցուցաբերած իր ռեկորդը:

 

Առաջնության բրոնզե մեդալակիրը  Գյումրիի ծանրամարտի մարզադպրոցի սան Գևորգ  Ղահրամանյանն է: Հայաստանի հավաքականն իր նվաճած 40 մեդալներով զբաղեցրեց առաջին հորիզոնականը, շրջանցելով  մյուս պետությունների մեծաթիվ հավաքականներին։

Հայկական ծանրամարտում սերնդափոխություն է, հավաքականների կազմում  երիտասարդ մարզիկներ են, որոնք մեծ ներուժ ունեն։

«Մեր Հայ գենի ու որակի մասին ենք խոսում՝ տարիներով, տասնամյակներով ցույց ենք տվել, որ ուժեղ ենք։ Գյումրիից մասնակիցների քանակը, որակն ավելի բարձր է, դա արդեն միանշանակ մեր հողի ու ջրի արժեքն է»,- նշում է ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանը։

«Սերնդափոխությունը շատ լավ է գնում, մենք շատ ուժեղ պոտենցիալ ունենք։ Փոքր Հայաստան է, բայց մեծ ուժով։ Դա գալիս է երկար տարիների քրտնաջան մարզումներից, շատ մեծ աշխատանք են կատարում թե՛  անձնական մարզիչները, թե՛ հավաքականի մարզիչներն ու ֆեդերացիան, դրա համար էլ  միջազգային մրցաշարերում մեր ծանրորդները միշտ փայլուն ելույթներ են ունենում»,- ասում է Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզիչ Ալեքսան Կարապետյանը։

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ևս խոսել է  կանանց հավաքականում արժանի սերնդափոխությունից։ Երկարատև դադարից հետո հայ ծանրորդուհիները միջազգային հարթակներում  հաղթական ելույթներ են ունենում: Եվրոպայի առաջնությանը Լիանա Գյուրջյանն ու Մարգարիտա Առաքելյանը դարձել են չեմպիոններ, իսկ Մելինե Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր: Հիմա էլ պատրաստվում են դեկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Ծանրամարտի աղջիկների հավաքականում էլ  արժանի սերնդափոխություն է եղել։ Դեկտեմբերի 10-ից մասնակցելու ենք մեծահասակների աշխարհի առաջնությանը։ Ես պլանավորում եմ 2-3 մարզուհիների մասնակցություն։ Եվրոպայի մրցաշարում մեր հաղթանակներն էլ փաստեցին, որ հայ ծանրորդուհիները կրկին ուժեղագույնների շարքերում են»,- նշում է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը։

 

Պատանի ծանրորդները այս օրերին մասնակցում են Սաուդյան Արաբիայում  ընթացող  պատանիների  աշխարհի առաջնությանը: Հայաստանն այս  մրցաշարում ներկայացնում են նաև գյումրեցի մարզիկները, որոնք Եվրոպայի  գործող չեմպիոններ ու փոխչեմպիոններ են։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

BACK_TO_TOP