Գյումրիում ՎԶԵԲ և սուբվենցիոն ծրագրերով փողոցաշինական աշխատանքների ընթացքը դանդաղել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.86 oC

Գյումրիում ՎԶԵԲ և սուբվենցիոն ծրագրերով փողոցաշինական աշխատանքների ընթացքը դանդաղել է

20:41 07.10.2021

Գյումրիում ՎԶԵԲ և սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում է 31 փողոց և երկու հրապարակ: Շինաշխատանքներն ավարտված են միայն 14 փողոցներում՝ այն էլ անցած տարվանից մնացած։ Փողոցաշինության տեմպերը կրկին դանդաղում են: Պատճառներն էլ անփոփոխ են՝ նախագծային փոփոխություններ, չնախատեսված աշխատանքներ ու եղանակային պայմաններ: Գործն անավարտ է, շատ փողոցներ դարձել են անանցանելի: Փողոցաշինության ժամկետների ու մինչ ավարտը ժամանակավոր  լուծումներով երթևեկելի վիճակի բերելու հարցերն են այսօր քաղաքապետարանում քննարկել շինարարական ընկերությունների ղեկավարները:

Քաղաքապետարանի ձեռքի տակ է այն փողոցների ցանկը, որտեղից բնակիչների դժգոհություն են ստացել: Փողոցները քանդել են, գործը կիսատ թողել, անձրևներից հետո էլ անանցանելի վիճակ է ստեղծվել:

«Ես չգիտեմ, թե մրցութային փաթեթներում ինչ պայմաններ են սահմանված, բայց շինարարը պարտավոր է ապահովել բնակչի ազատ տեղաշարժը: Եթե կան փողոցներ,որտեղ շինաշխատանքները ձգձգվում են, պետք է շեբենապատեն: Շինարարներն ունեցել են և՛ շինանյութի, և՛ աշխատուժի խնդիրներ: Կենտրոնական հրապարակում աշխատող բանվորներից երկուսը անձնական պատճառներով աշխատանքի չէին եկել , աշխատանքը լրիվ կանգնեց: Շինարարն ասում է , որ չեն գտնում փոխարինողներ: Լավ մասնագետներ քիչ կան »,- լրագրողներին ասել է Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:

Անավարտների ցանկում են Բուլվարային թաղամասի, Աթոյան, Տոլստոյ և Մազմանյան փողոցներն են: Վերջինն անավարտ է անցած տարվանից: Մազմանյան փողոցը ՎԶԵԲ-ի ծրագրում է: Այս ու ևս 14 փողոցների շինարարությունն անցած տարվանից փոխանցվել էին այս տարի: 14-ի շինարարությունն ավարտվել է։ Մազմանյան  փողոցում դեռ անելիքներ կան:

«Նախագծով նախատեսված չէր կոյուղու անցկացում: Շինաշխատանքների ընթացքում պարզ էր դարձել, որ կոյուղին անհրաժեշտություն է: Կատարվեցին նախագծային փոփոխություններ: Թվով 10 փողոցներում կառուցվեց նոր կոյուղատար համակարգ: Այդ պատճառով էլ այդ փողոցների շինարարությունը տեղափոխվեց այս տարի: Հիմա մեկ փողոցի շինարարություն է մնացել անավարտ: Խոսքը Մազմանյան փողոցի մասին է: Աշխատում են այն շահագործման հանձնել մինչև նոյեմբերի 15-ը »,- ասել է «Բիլդեր Քոնսթրաքշն» շինընկերության ղեկավար Կամո Գևորգյանը:

Կոյուղատար ցանցի նորացման պատճառով մոտ 3 ամիս ձգձգվել են աշխատանքները Գարեգին Առաջին փողոցում: Սա սուբվենցիոն հայտով նորոգվող փողոց է: Նույն ծրագրում նաև կենտրոնական հրապարակն է ընդգրկված: Շինաշխատանքներն այստեղ էլ դանդաղում են: Շինարարը հետիոտնային քարե անցումներ կառուցելու համար նախ շինանյութի խնդիր է ունեցել, ապա նաև՝ աշխատուժի:

Եվս մեկ հրապարակ էլ ՎԶԵԲ ծրագրով է հիմնանորոգվում: Խոսքը կայարանամերձ հրապարակի մասին է:Ծրագրի այս տարվա փուլում է ընդգրկված, բայց շինաշխատանքներ չկան: Շինարարը բացատրում է՝ կայարանամերձ հրապարակի դեպքում պատճառը նախագծային փոփոխություններն են:

Քանդած փողոցներում անձրևներից հետո անանցանելի վիճակ է ՝ ցեխ ու ջրափոսեր: Շինարարներին քաղաքապետարանը պարտավորեցնում է ժամանակավոր լուծում գտնել: Մինչ փողոցների ասֆալտապատումը խճապատել կամ հետիոտնային անցումներ կառուցել:

Ընդհանուր ՎԶԵԲ-ի ծրագրում ընդգրկված 23 փողոցներից 14-ի շինարարությունն է ավարտվել, իսկ սուբվենցոն հայտերով 8 փողոցի և մեկ հրապարակի աշխատանքներն ընթացի մեջ են: Դրանցից ոչ մեկը ավարտական փուլում չէ: Բոլոր այս փողոցների համար վերջնաժամկետը տարեվերջն է: ժամկետների հստակեցումը շինարարները և քաղաքապետարանում նշում են «եթե»-ով՝ մինչև տարեվերջ գործը կավարտեն, եթե եղանակները թույլ տան ու չնախատեսված աշխատանքներ չառաջանան:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

09:47 04.08.2025

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

09:40 04.08.2025

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

BACK_TO_TOP