«Թիմում գերազանց մթնոլորտ է, և սա է մեր թիմի ուժեղ կողմերից մեկը»․ Խոակին Կապառոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

«Թիմում գերազանց մթնոլորտ է, և սա է մեր թիմի ուժեղ կողմերից մեկը»․ Խոակին Կապառոս

22:31 07.10.2021

Հոկտեմբերի 7-ին՝ Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Լուկաս Սելարայանի նախախաղային մամուլի ասուլիսը։

-Լուկաս, ի՞նչ գիտեիր քո հայրենիքի՝ Հայաստանի մասին, ի՞նչ էին պատմել ընկերներդ, բարեկամներդ։

-Նախկինում շատ չեմ ուսումնասիրել Հայաստանի պատմությունը։ Սակայն հիմա հետաքրքրվում են Հայաստանով, գիտեմ, որ հայերը շատ համախմբված և պայքարող ժողովուրդ են։

-Ի՞նչ տպավորություն եք ստացել Հայաստանի հավաքականից:

-Ինձ թիմում բոլորը շատ լավ ընդունեցին։ Շատ լավ տպավորություններ ունեմ ֆուտբոլիստներից և մարզչական կազմից։ Հուսամ՝ կօգնեմ թիմին հաջողություններ գրանցել։

-Հասցրե՞լ ես արդյոք այս կարճ ժամանակահատվածում մտերմանալ թիմակիցներիդ հետ: Եթե այո, ապա ում։

-Թիմակիցներիցս շատերը տիրապետում են անգլերենին, և հաղորդակցման առումով որևէ խնդիր չի եղել։ Սկսեմ եմ ճանաչել նրանց, մտերմանալ նրանց հետ։

-Ինչպե՞ս ես պատկերացնում համագործակցությունդ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:

-Կաշխատեմ հնարավորինս լավ համագործակցել նրա հետ, և ամբողջ ուժերս կներդնեմ՝ ազգային թիմին օգնելու համար։

-Պարոն Կապառոս, ունենք հզոր համալրում հանձինս Սելարայանի: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է Լուկասը տալ Հայաստանի հավաքականին:

-Ամենակարևորն այն է, որ նա շատ մեծ խանդավառությամբ է ժամանել հավաքականի ճամբար։ Տևական ժամանակ ՀՖՖ-ն ջանքեր էր գործադրում, որպեսզի Լուկասը միանար ազգային ընտրանուն։ Նա մեզ նախ իր փորձով կարող է օգնել, ինչը շատ կարևոր է։

-Երկար դադարից հետո հավաքական է հրավիրվել Ալիկ Առաքելյանը, առաջին անգամ հավաքականում է Ժիրայր Մարգարյանը։ ԻՆչպիսի՞ տպավորություն են նրանք թողնում մարզումների ընթացքում։

-Մարգարյանն և Առաքելյանը իրենց թիմերում բոլոր խաղերում բավական բարձր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում։ Մենք միշտ նշել ենք, որ հավաքականի դռները բոլոր ֆուտբոլիստների համար բաց են։ Մենք դիտում ենք Հայաստանի առաջնության բոլոր հանդիպումները, և եթե տեսնենք, որ ինչ-որ մեկը լավ մարզավիճակում է, անպայման կհրավիրենք նրան ազգային հավաքական։

-Ինչո՞վ է պայմանավորված Վահան Բիչախչյանի բացակայությունը։
-Վահան Բիչախչյանը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն նրա դիրքում հրավիրել ենք Մխիթարյանին, Սելարայանին, Սպերցյանին, Վարդանյանին, Ադամյանը նույնպես կարող է այդ դիրքում հանդես գալ։ Հայտացուցակում կարող ենք ընդգրկել ընդամենը 23 ֆուտբոլիստի, բոլորին հրավիրել չենք կարող։ Եթե Վահանը հրավիրվեր հավաքական, դուք այս հարցը կտայինք մեկ այլ ֆուտբոլիստի մասին։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ Վահան Բիչախչյանը այն ֆուտբոլիստն է, ում հետ մենք մեծ հույսեր ենք կապում։

-Հիմա, երբ ինչ որ չափով ծանոթ ենք մրցակիցներին, ինչպիսի՞ մրցակից է մեզ համար Իսլանդիան:

-Իսլանդիայի հավաքականը դաշտում ամբողջությամբ նվիրվում է խաղին։ Սակայն եթե մենք լինենք նախկին հանդիպումների պես մրցունակ և մեզ ժպտա մարզական բախտը, ապա մենք կարող ենք հաջողության հասնել։

-Կարո՞ղ ենք մարտավարական նորամուծություններ ակնկալել առաջիկա հանդիպումներում։

-Միգուցե լինեն նորամուծություններ, սակայն դրանք շատ չեն լինի։ Մենք ունենք մեր ձեռագիրը, և մեր մրցակիցները մեզ պետք է ճանաչեն հենց մեր ցուցադրած խաղային ոճով։ Միևնույն ժամանակ՝ ամեն խաղ նոր պատմություն է, և այստեղ էլ կարող են լինել նորություններ։

-Վերջին երեք խաղում մրցակցի դարպասը կարողացել էր գրավել ընդամենը մեկ անգամ, այն էլ 11 մետրանոցից։ Ուսումնասիրե՞լ էք պատճառները, որպեսզի նույն խնդիրը չունենանք այս երկու կարևոր խաղերում։

-Ֆուտբոլում կան վերելքներ և անկումներ, սակայն հուսով ենք, որ նախորդ երեք խաղերի տրամաբանությունը այլևս չի կրկնվի։

-Ինչպիսի՞ն է մթնոլորտը թիմում սեպտեմբերյան խաղերից հետո, պահպանվո՞ւմ է հավատը վերջնական հաջողության նկատմամբ։

-Թիմում գերազանց մթնոլորտ է, և սա մեր թիմի ուժեղ կողմերից մեկն է։ Մենք գիտակցում ենք, որ կան հավաքականներ, որոնք կարգով մեզնից բարձր են, սակայն տրամադրվածության առումով մեզ ոչ ոք չի կարող հաղթել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

11:13 08.06.2025

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

Կանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

BACK_TO_TOP