21:00 08.10.2021
Գյումրիի ավագանու վերջին նիստում հաստատմանն են ներկայացվել մի շարք որոշումների նախագծեր, որոնցով նախատեսվում են հողատարածքների վաճառք ու հատկացում։ Բայց մինչ այդ ավագանին հաստատել է Գյումրիի հողային հաշվեկշիռը, որը կազմվել է հուլիսի 1-ի դրությամբ։ Թե ինչքան համայնքապատկան հողատարածքներ կան, ներկայացրել է քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Համայնքային հողակտորներից ուղղակի վաճառք կատարելու և հողհատկացում կատարելու որոշումներ ևս ավագանին ընդունել է։
Առաջին հողհատկացումը Գյումրիում սոցիալական բնակարանների կառուցման համար է։ Սոցիալական բնակարանաշինության նախորդ ծրագիրը շարունակվելու է։ 12-16 բնակարան է կառուցվելու։ Ծրագիրը Անի թաղամասի նույն հասցեում է իրականացվելու, բայց բնակարանների հատկացման պայմաններն են փոխվել։
«Հիմնադրամը բնակարանները միանգամից անհատույց չի տրամադրում, այլ տալիս է 10 տարի ժամկետով, որի ընթացքում ընտանիքները պետք է հիպոթեքային վարկի միջոցով բնակարանի արժեքի 50 %-ը վճարեն։ Մյուս 50 %-ը հիմնադրամն է վճարում։ Բարերարներն արդեն եկել են, ցանկություն են հայտնել նախագծային աշխատանքները սկսել։ Դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքապետարանը համապատասխան հողատարածքն անհատույց հատկացնելու որոշում կայացնի»,- ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Արդյոք Գյումրիում կա ապօրինի կառույցներն ապամոնտաժելու ցանկություն և լծակներ։ Սա հաջորդ հարցն էր, որը հետաքրքրում էր ավագանու անդամներին։ Ապօրինի կառույցներ կան, իսկ ապամոնտաժման որոշում՝ ոչ։
«Մենք պայքարում ենք ապօրինի շինարարության դեմ ոչ թե քանդելով, այլ՝ կանխելով։ Եթե հայտնաբերում ենք այդպիսի կառույցներ՝ շինարարությունը կանխում ենք և գնում իրավական ճանապարհով, բայց դրանք քանդելու հարց չենք դրել, որովհետև չկան մեծ կառույցներ, որոնք ենթակա են ապամոնտաժման»,- ասել է Հենրիկ Գասպարյանը
Ի պատասխան Գյումրիի գլխավոր ճարտարապետի, «Հայկական վերածնունդ» խմբակցության ավագանու անդամ Հասմիկ Եղիազարյանը նշել է՝ սա նշանակում է, որ համապատասխան բաժինները քաղաքապետարանում շատ վատ են աշխատում, քանի որ քաղաքի կենտրոնական հատվածում կատարվող ապօրինի շինարարությունները չեն նկատում։
20 մլն դրամ քաղաքային բյուջեից կհատկացվի համայնքային կառույցներին։ Սա անհրաժեշտ է սուբվենցիոն ծրագրի նախապատրաստության համար։ Քաղաքապետարանը 46 ՀՈԱԿ-ներում արևային ֆոտովոլտային կայաններ է տեղադրելու։ Մինչ ծրագրի մեկնարկը անհրաժեշտ է, որ համայնքային կառույցները էներգամատակարար ընկերության հետ համապատասխան ենթակառուցվածքների խնդիրները լուծեն։
Վերջին նիստում ավագանին հավանության է արժանացրել Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի տնօրեն և օլիմպիական չեմպիոնի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախագծին։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
09:33 04.08.2025
Ջուր չի լինի09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...
09:00 04.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...