13:23 17.07.2018
«Առաջինը չէ, հուսով եմ վերջինը կլինի և խրատ կլինի բոլոր նման ապօրինի հակաիրավական պրոցեսների մեջ ներգրավված այն բժիշկներին և ոչ բժիշկներին, որ նախկինում եղել են նման բացահայտումներում: Ինչպես տեսանք, այստեղ փաստացի խումբ էր գործել»,- հուլիսի 17-ին Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ կողմից բացահայտված կոռուպցիոն սխեմային, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը հույս է հայտնել և նաև կոչ արել բուժաշխատողներին նման գործընթացի մեջ չներգրավվել, քանի որ նրանց սպասում է նույն ճակատագիրը:
«Նախկինում էլ են եղել նման բացահայտումներ, բայց զարմանալին ու զայրույթի պատճառն այն է, որ նույնիսկ նման փոփոխություններից հետո էլ, երբ կատաղի պայքար է մղվում նման բարքերի դեմ՝ գումարով բանակից ազատվելու, էլի հայտնվում են բժիշկներ, որ մտնում են նման պրոցեսների մեջ՝ զինկոմների կամ այլ անձանց դրդմամբ կամ շահագրգռմամբ, դա է զարմանալին, թե չէ ժամանակին էլ են եղել նման բացահայտումներ»,- ասաց նախարարը:
Հարցին, որ նույնիսկ այն բանից հետո, երբ վարչապետի տղան էլ է ծառայում, դեռ կան մարդիկ, որ հաշվի չեն առնում այդ հանգամանքը, նախարարը կարճ պատասխանեց. «Այո´, փաստորեն կան»:
«Ապրիորի չեմ սպասում որևէ անձի կողմից որևէ հակաիրավական քայլի, բայց եթե նման քայլ լինի, ամբողջ խստությամբ պետք է պատժվի»,- ընդգծեց նախարարը:
12:04 03.05.2025
Վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը․ ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր էջում գրել է․ «Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ: Նույն նպատակով մենք շարունակում ենք ապատեղեկատվությանը հակազդելու և տեխնոլոգիական արագ առաջընթացի հետ կապված խնդիրները լուծելու ջանքերը Հայաստանը նշանակալի նվաճումներ է գրանցել, այդ թվում՝ «Մամուլի ազատության ինդեքս» […] ...
11:50 03.05.2025
Al Jazeera. Առնվազն 17 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի հետևանքովԱռնվազն 17 մարդ է զոհվել Գազայի հատվածի հարավում Իսրայելի օդային հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Խան Յունիս քաղաքի ռմբակոծության զոհերի թվում երեք երեխա կա։ Բացի այդ, նրա շրջակայքը՝ Էլ-Մավասի հումանիտար գոտին և Բենի Սուհեյլա բնակավայրը, ենթարկվել են զանգվածային ավիահարվածների։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում՝ զանգվածային […] ...
11:39 03.05.2025
Անահիտ Մանասյանը այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Այցի ընթացքում ուսումնասիրվել է նշված հաստատության առումով նախկինում Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանի առաջարկների կատարման վիճակը, առանձազրույցներ են տեղի ունեցել շահառուների հետ, Պաշտպանը տեղում ծանոթացել է վերջիններիս իրավունքների իրացման վիճակին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Ուսումնասիրվել […] ...
11:32 03.05.2025
Ynet. Նեթանյահուն պաշտպանության և գլխավոր շտաբի ղեկավարների հետ քննարկել է Գազայում գործողության ընդլայնումըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ քննարկել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագրերը։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Վարչապետի հետ մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ Կացը և Զամիրը Նեթանյահուին ներկայացրել են իրենց նախապես հավանության արժանացած ծրագիրը՝ ուժեղացնել ռազմական ճնշումը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման […] ...
11:20 03.05.2025
Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել ենԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են։ ...