10:23 20.11.2018
Գվատեմալայում կրկին ակտիվացել է Ֆուեգո հրաբուխը: Այս մասին հայտնել է Russia Today -ը: Տարածքից արդեն տարհանել են ավելի քան 4 հազար մարդու: Գվատեմալայի աղետների կառավարման գործակալությունից հայտնում են, որ բոլոր տարհանվածները տեղավորվել են ժամանակավոր վրաններում: Հրաբխի մոխրի և ծխի սյունը հասնում է 1 կմ բարձրության: Ֆուեգո հրաբուխը համարվում է Կենտրոնական Ամերիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը: Այն […]
10:00 20.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու: Այդ օրը ընտրելու են սնանկության գործով դատարանի նախագահ: Ինչպես հայտնի է, 2019թ. հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը: Ու մինչ այն կձևավորվի, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դատական համակարգում քննարկում են նաև նորաստեղծ դատարանի նախագահի թեկնածուին: Ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աթաբեկյանը և Գարիկ Ավագյանը: […]
09:43 20.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Տիգրան Մեծի պող. 28 շենքը, Միչուրինի փ. 5 շենքը և 1-15 սեփական տները, Սուվորովի փ. 5 շենքը և 1/14 սեփական տունը, Բուռնազյան փ. 22-59 սեփական տները, Ավան՝ Բրյուսովի թաղ. 62, […]
09:29 20.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-22։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին գյուղերի և Օշական գյուղի ձախ ափի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
09:16 20.11.2018
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 04:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի «Կոնտինենտալ» հյուրանոցային և ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ներսում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ., […]
09:01 20.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հարթել Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին առաջարկելու միջոցով: Վերջինս հրաժարվել է այդ առաջարկից և անդրդվելի մնացել իր որոշման մեջ՝ պատճառաբանելով, որ եկեղեցու հետ հարաբերություններն այդ կերպ չեն կարգավորվում: Միայն Արամ Ա-ի կողմից վերջնական մերժում ստանալուց հետո […]
08:46 20.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ԲՀԿ-ական, այժմ «Ալյանսի» անդամ Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ներեց Գագիկ Ծառուկյանն իր նավն առաջինը լքողին․ նա Արագածոտնում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից է, ցուցակում՝ 46-րդը։ «Ես շնորհակալ եմ, որ Ծառուկյանը փոխադարձ առաջարկն ընդունեց և վստահեց ինձ։ Իրավիճակն այնպիսին էր, որ 1-ինը, 2-րդը, 3-րդը չկար, 2-րդ, 3-րդ օրը պարոն Ծառուկյանն էլ լքեց […]
08:31 20.11.2018
Forbes-ը հրապարակել է 2018 թվականի ամենահարուստ երգչուհիների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորել է ամերիկացի կատարող Քեթի Փերին։ «Շնորհիվ Witness: The Tour» համերգային շրջագայության՝ նա աշխատել է 83 մլն դոլար։ Անցած տարի աղյուսակում նա զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ Առաջատարների եռյակում են հայտնվել նաև Թեյլոր Սվիֆթը (80 մլն դոլար՝ շնորհիվ Reputation ալբոմի) ու Բեյոնսեն, որը մեկ տարում աշխատել […]
08:14 20.11.2018
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության պատճառով բռնկված միջազգային սկանդալի ֆոնին մտադիր են թույլ չտալ, որ գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը գահ բարձրանա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թագավորական ընտանիքին մոտ 3 աղբյուրի։ Աղբյուրների հաղորդմամբ՝ մի քանի տասնյակ արքայազներ ու ընտանիքի այլ անդամներ ցանկանում են […]
08:01 20.11.2018
Չիկագոյի Mercy հիվանդանոցում հրաձգություն է կատարվել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ հրաձիգը և մեկ ոստիկան։ Այս մասին հայտնում է ABC7 հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։ Նշվում է, որ կրակոցներ են արձակվել ինչպես շենքից դուրս, այնպես էլ շենքի ներսում։ Ականատեսների հաղորդմամբ՝ միջադեպը ծայր է առել հիվանդանոցի հարակից կայանատեղիից։ Տղամարդը զրուցել է մի կնոջ հետ, […]
07:46 20.11.2018
Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսի և Անկարայի հետ քննարկում է ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների փոխարինման այլընտրանքային տարբերակները։ «Ներկայում մենք այդ հարցի շուրջ դիվանագիտական քննարկումներ ենք անցկացնում։ Նոյեմբերի 9-ին մենք Կոնգրես ենք ուղարկել զեկույց՝ Թուրքիայի հետ փոխհարաբերությունների մասին։ Ներկայում դիվանագիտական բանակցություններ են ընթանում Անկարայի հետ С-400-ների փոխարինման համար հնարավոր այլընտրանքների […]
07:30 20.11.2018
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական համագործակցության ծրագրի (PESCO) շրջանակում 17 նոր պաշտպանական նախագծերին։ Նախագծերն անդրադառնում են այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կիբերպաշտպանությունը, ցամաքում, ծովում և օդում նախապատրաստությունը, ներուժի զարգացումը և օպերատիվ պատրաստությունը։ ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ նաև հավանություն են տվել ընդհանուր հետախուզական դպրոցի ստեղծման նախագծին, որը […]
07:15 20.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան, Վաշինգտոնում դիմավորել են սուրբծննդյան գլխավոր եղևնին, որը Սպիտակ տուն են տեղափոխել լծված ձիերը։ Եղևնին Սպիտակ տուն է տեղափոխվել սուրբծննդյան երգերի ներքո՝ զինվորական երգչախմբի կատարմամբ։ Մոտ 6 մետր բարձրությամբ եղևնին բերվել է Հյուսիսային Կարոլինայից։ Այս տարի Սուրբծննդյան եղևնիների ազգային ասոցիացիայի մրցույթում հաղթել էր նահանգի բնակիչ Լարի Սմիթը։ Այն […]
00:58 20.11.2018
Համացանցում հայտնվել է Huawei ծալվող սմարթֆոնի առաջին լուսանկարը, որի շնորհանդեսը կկայանա մոտ ապագայում, գրում է Gizmochina-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ թողարկողը արդեն հասցրել է ցույց տալ ավարտուն ապրանքը կորեական շուկայի ներկայացուցիչներին: Սմարթֆոնն ամբողջությամբ ճկվում է և ունի 5G ծառայություն։ Այն ապագայում կթողարկեն ԱՄՆ-ում: Ընկերությունը հույս ունի, որ նոր ապրանքը պահանջարկ կունենա նաև ճապոնական, չինական, եվրոպական շուկաներում:
00:50 20.11.2018
Ադրբեջանն և Բելառուսը Թուրքիայում նախատեսում են հիմնել համատեղ գործարան, որը կզբաղվի տրակտորաշինությամբ: Այդ մասին հայտնի է դարձել երկրի միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստից հետո։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Հայտարարությունն արել է ադրբեջանական ավտոշինական «Գյանջա» գործարանի ներկայացուցիչ Խանլար Ֆատիևը։ Ըստ նրա՝ գործարանի բացումը տեղի կունենա մինչև 2019թ. առաջին քառորդի վերջին։
00:43 20.11.2018
Ռուս տիեզերագնացները 2030 թ.-ից հետո Lուսին կուղևորվեն, գրում է NTV-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին այցը Լուսին հաշվարկված է լինելու 14-օրյա ժամկետի համար: Նախնական փուլում մինչև 2025 թվական նախատեսվում է համապատասխան տեխնոլոգիաներ մշակել «Федерация» օդանավի համար և հետազոտել Լուսնի մակերեսը մեխանիկական կայանների միջոցով: Երկրորդ փուլում ՝ 2025-2035 թթ․ ընթացքում, կկատարվեն առաջին պիլոտային թռիչքները Լուսին: Բազայի կառուցման ավարտը կիրականացվի […]
00:29 20.11.2018
Նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) ընթացող Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ պատվիրակության ղեկավար, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, […]
00:26 20.11.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն արձագանքում է Դանիել Իոաննիսյանի տեսանյութին։ Նախարարության հայտարարութան մեջ, մասնավորապես, գրված է․ «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իր վրդովմունքն է հայտնում նախօրեին մամուլում շրջանառվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի տեսանյութի առնչությամբ, որով անդրադարձ է արվում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի անցյալին։ Ցավում ենք, որ […]
00:14 20.11.2018
Թուրքիայի ներկայիս Էլազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող հայկական բողոքական կիսավեր եկեղեցին անմխիթար վիճակում է և փլուզման եզրին։ Այն կառուցվել է 1904-1907թթ.: Եկեղեցապատկան տարածքի (500քմ) փաստացի սեփականատեր հանդիսացող փաստաբան Սուլեյման Թուրքերը տեղեկացրել է, որ վերակառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն այս պահին չկան և չի էլ ստացվում հավաքել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Հայկական բողոքական եկեղեցին 1973 թվականին […]
23:59 19.11.2018
ՌԴ Պետդումայի 4 խմբակցությունների ներկայացուցիչները դեկտեմբերի սկզբին կայցելեն Հայաստան՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար, РИА Новости-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով զբաղվող կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Նա հայտարարել է, որ կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Աղբյուրի փոխանցմամբ՝ նշվում է, որ հենց Կալաշնիկովը կգլխավորի Պետդումայի պատվիրակությունը:
23:44 19.11.2018
Իսպանիայում ուժեղ ծովային փոթորկի պատճառով ջրով են ողողվել այնպիսի հայտնի հանգստյան վայրերը, ինչպիսիք են Տեներիֆե կզղին և Բալեարյան կղզիները, հաղորդում է El Confidencial-ը: Նշվում է, որ առատ անձրևները երկրում սկսվել են շաբաթ օրը: ⚡️EL TEMPORAL SE COBRA UNA VIDA⚡️Ha sido en Xunqueira, en Lugo, dónde una mujer de 83 años ha muerto por las fuertes lluvias […]
23:30 19.11.2018
Apple ընկերությունը կրճատում է iPhone-ի վերջին 3 մոդելների՝ XS, XS Max և XR մոդելների արտադրությունը, գրում է Wall Street Journal-ը: Պատվերների ամենաշոշափելի անկումը նկատվում է iPhone XR-ի մոտ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաբյուջետային մոդելից որոշել են թողարկել ի սկզբանե պլանավորված 70 միլիոն սսրքավորումից մեկ երրորդով պակաս: «Որքան ավելի շատ ընտրություն եք տալիս, այդքան ավելի դժվար է կանխատեսել` ով […]
23:15 19.11.2018
Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Լիխտենշտեյնի հավաքականին: Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Հենրի Ավագյան, Գագիկ Դաղբաշյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Գևորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին:
22:56 19.11.2018
Ֆիլիպիններն ու Հայաստանը քննարկում են երկկողմ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը, հայտնում են Մոսկվայում ֆիլիպինցի դիվանագետները, գրում է Business World-ը: Վերջերս Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատունը հայտարարել էր, որ Հայասատնի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է այդ հարցը: Ռուսաստանում Ֆիլիպինների դեսպան Կառլոս Սորետան նշել է, որ սա կարևոր քայլ է երկրների միջև երկկողմ […]
22:48 19.11.2018
Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, և դեպի Ռուսաստան երթևեկող ծանրաքաշ բեռնատարներին հատուկ հսկողությամբ թույլատրում են անցնել մինչ այժմ նրանց համար փակ համարվող այդ ճանապարհահատվածով։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում կուտակված ծանրաքաշ բեռնատարներին (фура) դեռևս չեն թույլատրում […]
22:40 19.11.2018
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 20-ից 23-ը կանցկացնի հերթական մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ֆուտզալի Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հավաքի հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դարպասապահներ Սարգիս Ասկաջյան, «Ռասինգ», Լիբանան Արթուր Մկրտչյան, «Լեո» Սարգիս Կադրջյան, «Արմենիա Թրավել» Ֆուտբոլիստներ Գարեգին Մաշումյան, «Լեո» Սարո Գալստյան, «Լեո» Հակոբ Ուզունյան, «Լեո» Սարո Մարդանյան, «Լեո» Էդվարդ Մկրտչյան, […]
22:27 19.11.2018
Վանի ժանդարմերիայի ստորաբաժանումների կողմից ապօրինի ներգաղթյալներ են հայտնաբերվել, որոնք թաքնվել էին բեռնատար մեքենայի թափքում մասամբ բեռնված կաղամբների տակ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Վանի նահանգային ոստիկանության փոխանցած տվյալների համաձայն` 38 ապօրինի ներգաղթյալներով բեռնված մեքենան կանգնեցվել է Վան-Արճեշ մայրուղում: Պարզվել է, որ ներգաղթյալներից 17-ը Աֆղանստանի, 20-ը Պակիստանի և 1-ը Մյանմարի քաղաքացիներ են: Ներգաղթյալները և բեռնատարի վարորդը ձերբակալվել են:
22:13 19.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստում այսօր քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորմանն առնչվող արդիական խնդիրներ: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել պայմանական վաղաժամկետ ազատման նոր ընթացակարգին առնչվող այնպիսի հիմնարար խնդիրներ, ինչպիսիք են՝ Պրոբացիայի ծառայության և Քրեակատարողական ծառայության զեկույցների կամ դրանցից մեկի բացասական լինելու դեպքում դատարանի մատչելիության […]
21:59 19.11.2018
Նոյեմբերի 19-ին` ժամը 20:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ երկու քաղաքացի անցել են կամրջի ճաղավանդակը: […]