Նախարարության արձագանքը՝ Դանիել Իոաննիսյանի տեսանյութին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Նախարարության արձագանքը՝ Դանիել Իոաննիսյանի տեսանյութին

00:26 20.11.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն արձագանքում է Դանիել Իոաննիսյանի տեսանյութին։ Նախարարության հայտարարութան մեջ, մասնավորապես, գրված է․

«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իր վրդովմունքն է հայտնում նախօրեին մամուլում շրջանառվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի տեսանյութի առնչությամբ, որով անդրադարձ է արվում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի անցյալին։

Ցավում ենք, որ պարոն Իոաննիսյանն, ի հակառակ հանրությանը միայն «ճիշտը» ներկայացնելու և «ապատեղեկատվություն չտարածելու» խոստման, ներկայացնում է սուբյեկտիվ դատողությունների վրա հիմնված եզրահանգումներ, որոնք, վերջինիս բնորոշ պրոֆեսիոնալիզմի և էթիկայի կանոնների քաջատեղյակ լինելու հանգամանքը հաշվի չառնելու պարագայում, կարելի կլիներ վերագրել փաստերի մակերեսային ծանոթության և ոչ մասնագիտական մոտեցման կիրառման։

Հանրությանն իրապես օբյեկտիվ և ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև հետագա պոպուլիստական հայտարարություններով մոլորեցումը կանխելու նպատակով հայտնում ենք, որ էլեկտրաէներգիայի և գազի հաստատված սակագների հաշվարկման մեթոդաբանությունների մշակումը Գարեգին Բաղրամյանի և նրա գլխավորած վարչության հետ կապելը հեռու է իրականության հետ որևէ աղերս ունենալուց։

Վստահ ենք՝ պարոն Իոաննիսյանի կողմից խնդրո առարկա մեթոդիկաներով նախատեսված կարգավորումներին ծանոթության պարագայում վերջինիս կողմից բարձրաձայնված դատողությունները միանգամայն այլ բովանդակություն կունենային։ Այդուհանդերձ, անգամ առանց նշված մեթոդիկաների բովանդակային մասին անդրադառնալու, եթե տեսանյութի հեղինակն ընդամենը ուշադրություն դարձներ նշված մեթոդիկաների մշակման և հաստատման տարեթվերին, ապա հանրությանը զերծ կպահեր նման հիմնազուրկ ապատեղեկատվությունից։ Մասնավորապես, էլեկտրաէներգետիկայի մասով՝ բաշխման ցանցերի մեթոդիկան, որպես մասնավորեցման փաթեթի մաս, ընդունվել է 2002 թվականին, գազինը՝ 2004 թվականին, որին հաջորդել է 2014 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված միջպետական համաձայնագիրը, մինչդեռ Գարեգին Բաղրամյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ է նշանակվել 2011 թվականին: Մեկնաբանությունները թողնում ենք հանրության դատին։

Խմելու ջրի ոլորտի սակագների վերանայման գործընթացի նկատմամբ ազդեցության մասով աննպատակահարմար ենք գտնում հերթական անգամ տեղեկատվության փաստարկումը՝ հաշվի առնելով խնդրի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով ներկայացված բավարար պարզաբանումները և հիմնավորումները։ Հավելենք միայն, որ նշված տեղեկատվության ոչ խորքային ուսումնասիրությունն անգամ բավարար էր համոզվելու, որ սակագների վերանայման գործընթացում հանձնաժողովի իրավասությունները խիստ սահմանափակ են, կրում են տեխնիկական բնույթ և չեն ենթադրում որևէ հայեցողություն, ուստի սակագների ճշգրտման գործընթացում իսպառ բացառված էր մարդկային սուբյեկտիվ գործոնը, հետևաբար նաև՝ հանձնաժողովի որևէ միջամտություն:

Եվ վերջում, հաշվի առնելով հետագա հրապարակումներով հանդես գալու՝ տեսանյութի հեղինակի խոստումը, հորդորում ենք պարոն Իոաննիսյանին հետայսու ցանկացած հետաքննություն իրականացնել իրեն բնորոշ խորքային վերլուծության և պրոֆեսիոնալիզմի շրջանակում՝ զերծ մնալով իրենց մասնագիտական պարտքը պատշաճ ու պարկեշտ կատարող և պետության ապագայով ոչ պակաս մտահոգ մասնագետների բարի համբավը և արժանապատվությունը ոտնահարող որակումներից»:

Դանիել Իոաննիսյանի տեսանյութը էներգետիկայի նախարարի անցյալի վերաբերյալ ներկայացնում ենք ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

12:10 09.07.2025

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

12:05 09.07.2025

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...

SHANTNEWS

12:00 09.07.2025

SHANTNEWS

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ռուբիո

11:57 09.07.2025

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ռուբիո

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

11:49 09.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

Իսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:37 09.07.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության՝ M դասի նոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Հուլիսի 9-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.3 (N20E78) 28 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Նշվում է, որ բռնկումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։ ...

BACK_TO_TOP