15:56 31.01.2024
Տոնգայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆա քաղաքից 274 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտավորապես 22,4 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 185 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
15:13 31.01.2024
Հունվարի 31-ին, ժամը 13։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաթնաղբյուր գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:17-ին, մարվել՝ 14:25-ին: Այրվել են «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկը և շարժիչի հատվածը:
12:30 31.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-31-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 5-ական, խուլիգանության՝ 3, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, ավազակության, կողոպուտի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, մարդու առևանգման, պետական ունեցվածքի […]
11:16 31.01.2024
Հունվարի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի 83-ամյա վարորդը Վարդենիսի Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել կնոջը՝ 74-ամյա Սվետլանա Բոխյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […]
23:55 30.01.2024
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Հարություն Հ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատարն ու 28-ամյա Վրույր Ս.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն […]
23:00 30.01.2024
Երեկ՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գործող «Դոմուս» հիպերմարկետի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից […]
21:11 30.01.2024
Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-1 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում՝ Մ. Օհանջանյան փողոցում, ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: […]
16:51 30.01.2024
Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու 38 հասցեի մոտ՝ «El Paso» խանութի դիմաց, կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Ոստիականության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Պարեկային ծառայության […]
15:51 30.01.2024
Հունվարի 30-ին, ժամը 06։03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղի «Բաղեր» կոչվող թաղամասում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հրշեջ-փրկարարական խմբից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։ […]
11:06 30.01.2024
Այսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի, 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ 1 կիլոմետրանոց հատվածում, բախվել են BMW, Mercedes, Mitsubishi, Opel Zafira, Opel, ՎԱԶ 2107, Nissan March, Lada, ՎԱԶ 2106 և Samara մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ […]
10:44 30.01.2024
Հունվարի 30-ին, ժամը 08։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Հ. Ք., […]
09:52 30.01.2024
Սիդնեյի նավահանգստում կնոջը հոսպիտալացվել է շնաձկան հարձակման հետևանքով։ Տուժածի վիճակը շարունակում է մնալ ծանր, հայտնում է NSW ոստիկանությունը։ Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Տուժածը ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավիացիոն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ բժիշկների՝ 29-ամյա կինը «ոտքի ծանր վնասվածքներ է ստացել և շատ արյուն է կորցրել շնաձկան հարձակման հետևանքով»։ Հաղորդվում է […]
09:33 30.01.2024
Նիգերի արևմտյան Թիլաբերի շրջանի գյուղերից մեկի վրա հարձակման հետևանքով առնվազն 22 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով տեղական աղբյուրներին։ Աղբյուրի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 28-ին։ Հարձակվողները ժամանել են 20 մոտոցիկլետներով ու կրակ բացել բնակիչների վրա։ Ենթադրվում է, որ ջիհադիստներ են գործել։ 2023 թվականի հուլիսի 26-ին Նիգերի նախագահական գվարդիայի […]
09:12 30.01.2024
Չինաստանի Սինցզյան-Ույղուր ինքնավար մարզում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով ժամը 22.27-ին Ալմաթիից 276 կմ հարավ-արևելք և Չինաստանի Ակսու քաղաքից 125 կմ դեպի արևմուտք՝ 535 հազար մարդ բնակչությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է ինը կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին […]
08:28 30.01.2024
Հունվարի 30-ին, ժամը 01:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:26-ին, մարվել՝ 01:38-ին: Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենա:
08:13 30.01.2024
Հունվարի 30-ին, ժամը 04։20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և […]
14:15 29.01.2024
Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ 2 հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության […]
13:19 29.01.2024
Հունվարի 26-ին, ժամը 19-ին, «ՎԱԶ-21140» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 26-ին, ժամը 20-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 35-րդ կմ-ին «Օպելը» դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 27-ին, ժամը 12.00-ի […]
12:25 29.01.2024
Հունվարի 28-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Բյուրական-Ագարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 70-ամյա Զանազան Գրիգորյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:51 29.01.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից շան կծելու հետևանքով շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության […]
11:48 29.01.2024
Հունվարի 22-ից 28-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 574 դեպք, որից 170-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 49, ձնաբքի՝ 3, զինամթերքի հայտնաբերման, երկաթգծի ուղիներին պատահարի, ջրահեղձման, որոնողափրկարարական` 1-ական, քարաթափման՝ 2, առատ ձյան՝ 27, մերկասառույցի` 22, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 200, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […]
10:50 29.01.2024
Երեկ՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Mitsubishi մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Վլադիմիր Մանուչարյանի վարած Ford մակնիշի և ՌԴ քաղաքացի 29-ամյա Պավել Բերդնիկոյի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով […]
23:27 28.01.2024
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, վթարի է ենթարկվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են «Հերացի» համալսարանական հիվանդանոց։ Տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն, անցել են անհրաժեշտ հետազոտությունները: Բուժքրոջ և վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկը ստացել է թեթև […]
22:24 28.01.2024
Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Հրազդան քաղաք տանող հատվածում՝ Հայ Ֆիդայիներ փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են Toyota Corolla և Honda CRV մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։Վիրավորներին […]
20:54 28.01.2024
Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:50-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Օհանովի փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 2-րդ հասցեի շինության պատին։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են […]
20:15 28.01.2024
Բելգիայի Սպա քաղաքում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ «Մենք ափսոսում ենք, որ երկու մարդ զոհվել է ինքնաթիռում, հավանաբար վատ վայրէջք է եղել»,- հայտնել են ոստիկանությունից։ Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով օդաչուն չի կարողացել անվտանգ վայրէջք կատարել։ Իջնելիս ինքնաթիռը բախվել է թռիչքուղու կողքին […]
17:45 28.01.2024
Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում 62-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած «Հագեր» մակնիշի ավտոբուսով Սարի թաղի 13 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին, ապա բնակիչի տան քարե պարսպին ու երկաթե ճաղավանդակին, ու ամբողջությամբ փակել ճանապարհը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […]
16:57 28.01.2024
Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բյուրական-Աշտարակ ավտոճանապարհի 1-կմ հատվածում՝ դեպի Բյուրական ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […]
15:37 28.01.2024
Առատ ձյան տեղումներով և ջերմաստիճանի կտրուկ նվազեցմամբ պայմանավորված՝ հունվարի 26-ից 28-ը Երևան քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում փրկարարներն իրականացրել են կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից կախված սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։ Սառցալեզվակների վերացման աշխատանքները շարունակվում են:
14:45 28.01.2024
Հունվարի 28-ին, ժամը 10։15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:45-ին, մարվել՝ 12:38–ին: Այրվել է […]