12:23 04.02.2024
Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի ափերի մոտ, 4,2 և 4,3 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային բաժանմունքը։ «Խաղաղ օվկիանոսում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 142 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 38 կմ խորության վրա: Երկրորդ ցնցումը տեղի է ունեցել մոտավորապես նույն վայրում մի քանի ժամ […]
11:08 04.02.2024
Փետրվարի 4-ին` ժամը 00։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի քարաղացի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարաղաց հաստոցի հարևանությամբ գտնվող շահագործվող վագոն-տնակում (մոտ 21 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:32-ին, […]
10:42 04.02.2024
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են երկու օդաչուները, այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը։ «Ոստիկանության գլխավոր ավիացիոն վարչության ուղղաթիռը, որը Հաթայից Գազիանթեփ էր մեկնում, վթարի է ենթարկվել Գազիանթեփ նահանգի Քարթալ գյուղի մոտ, ուղղաթիռի հետ վերջին կապը եղել է շաբաթ օրը ժամը 22.49-ին: Զոհվել է […]
10:30 04.02.2024
Փետրվարի 4-ին` ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 48/3 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1984 թ․)։ Հրդեհը մեկուսացվել […]
23:15 03.02.2024
Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի, ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ի խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի սանմաքրման ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բարեբախտաբար վարորդը ժամանակին կայանել է ավտոմեքենան, ինչից հետո նրան փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, ովքեր էլ ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնություն: Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը կարողացել է առաջին բուժօգնություն ցուցաբերել […]
22:06 03.02.2024
Թուրքիայում անցյալ տարվա երկրաշարժի հետ կապված քրեական գործեր են հարուցվել 2825 մարդու նկատմամբ։ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջայի խոսքով՝ նրանցից 267-ը ձերբակալվել են, իսկ 984-ը դատապարտվել են դատական հսկողության։ Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Արդյունքում զոհվել է ավելի քան 53 հազար մարդ, ավերվել է մոտ 39 հազար […]
20:32 03.02.2024
Փետրվարի 3-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։23-ին, մարվել՝ 14։45-ին։ Այրվել են տան (մոտ 35 քմ) գույքը, փայտե միջնապատը (12 քմ) […]
15:52 03.02.2024
Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ըստ տվյալների՝ ցնցումները տեղի են ունեցել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 14:36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ այն վայրի մոտ, որտեղ հունվարի 23-ին տեղի է ունեցել 7 մագնիտուդով հզոր երկրաշարժ: Երկրակեղևի տատանումները՝ պայմանավորված աշխարհագրական մոտիկությամբ, զգացվել են նաև Ղրղզստանում:
15:33 03.02.2024
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։04-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջամշլու գյուղի վերջնամասում բախվել են «Zil» մակնիշի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված […]
10:05 03.02.2024
Օկլահոմայում 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օկլահոմա Սիթիից 71 կմ հյուսիս-արևելք՝ մոտ 681 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 6 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
09:09 03.02.2024
Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը Վալպարաիսո շրջանում արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով, որոնց զոհ է դարձել առնվազն 10 մարդ։ «Անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը շատ բարդ է բարձր ջերմաստիճանի և քամիների պատճառով, բայց իմացեք, որ կառավարությունը, հրշեջները, Ազգային անտառտնտեսության կորպորացիան, ոստիկանությունը և քաղաքացիական հասարակությունը առավելագույնս մոբիլիզացված են արտակարգ իրավիճակին դիմակայելու համար: Որոշվել է նաև […]
09:00 03.02.2024
Բայկոնուր տիեզերակայանի տեխնիկական տեղամասերից մեկում ուղտն ընկել է ջրհորը, փրկարարները կենդանուն ազատել են թակարդից։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Telegram ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել Բայկոնուր տիեզերակայանում՝ կենդանին ընկել է ջրհորն ու խրվել ձյան մեջ, ուղտը չի կարողացել ինքնուրույն դուրս գալ։ Նրան օգնության են հասել փրկարարները. հրշեջ գուլպաների օգնությամբ հաջողվել է ուղտին դուրս բերել […]
23:25 02.02.2024
Այսօր՝ փետրվարի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 165/4 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ 29-ամյա Գևորգ Գ․-ի վարած КамАЗ մակնիշի և 56-ամյա Սահակ Ա․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ […]
21:07 02.02.2024
Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարագ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցում՝ թիվ 137 մանկապարտեզի դիմաց Lada Priora մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին ապա հայտնվել թիվ 33/1 տան դիմաց կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով […]
15:03 02.02.2024
Փետրվարի 2-ին, ժամը 11։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 12/7 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։04-ին, մարվել՝ 12։49-ին։ Ավտոտնակի (մոտ 50 քմ) տարածքում այրվել են կենցաղային […]
13:29 02.02.2024
Այսօր՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ-ն Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի ժողովրդին հայտնի Սրտաբանականի խաչմերուկում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Մկրտչյանի […]
12:53 02.02.2024
Փետրվարի 2-ին, ժամը 10:05-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Ախուրյան խճուղու 8-րդ փողոցում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:28-ին, մարվել՝ 10:59-ին: Տան (մոտ 70 քմ) ննջասենյակում (մոտ 16 քմ) այրվել են կենցաղային իրեր […]
12:43 02.02.2024
Փետրվարի 2-ին, ժամը 07:20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ 09:12-ին: Այրվել է անասնագոմը (210 քմ):
12:37 02.02.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գրիգոր Եսայանից, ով հայտնել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք վնասել են Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի եվրոպատուհանների երկշերտ ապակիները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող […]
11:26 02.02.2024
Հունվարի 31-ին, ժամը 19.15-ին, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա Մխիթար Գրիգորյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:23 02.02.2024
Ստամբուլի դատարանը Ստամբուլի եկեղեցում հրաձգությունից հետո ձերբակալել է 25 կալանավորի, ուրբաթ գիշեր X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։ Կիրակի կեսօրին Ստամբուլի հյուսիսում գտնվող կաթոլիկ եկեղեցու վրա երկու դիմակավորված անձանց զինված հարձակման արդյունքում սպանվել է Թուրքիայի 52-ամյա քաղաքացի։ Լրատվամիջոցները գրել են, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը։ Կիրակի […]
09:17 02.02.2024
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գազի լիցքավորման գործարանում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է երկու մարդ, հայտնում է տեղական Standard թերթը՝ հղում անելով իշխանություններին։ Երկու մարդու մահվան մասին հայտնել է Էմբակասիի դատախազ Ուեսլի Կիմետոն։ Հրդեհի հետևանքով տուժածների թիվը մոտենում է 300-ի, հայտնում է Կարմիր խաչի ազգային ծառայությունը սոցիալական ցանցերում։ Քենիայի մայրաքաղաքի Էմբակասի շրջանում հրդեհը սկսվել է կեսգիշերից քիչ […]
08:52 02.02.2024
Օրվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել Բերինգի ծովում՝ Կամչատկայի Կոմանդորյան կղզիների մոտ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ «Փետրվարի 2-ին Բերինգի ծովում 43 կիլոմետր խորության վրա 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Բերինգի ծովում՝ Նիկոլսկոյե գյուղից 35 կմ դեպի արևելք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ՝ փետրվարի […]
08:40 02.02.2024
Փետրվարի 1-ին, ժամը 23։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի քոթեջում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 2-ին ժամը 00:33-ին, մարվել՝ 01:04-ին: Այրվել է 60 քմ մակերեսով երկհարկանի տնակի երկրորդ […]
00:00 02.02.2024
Փետրվարի 1-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցի ավտոլվացման կետերից մեկի տանիքի ծածկը ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ (մասնավոր) երկաթյա թիթեղը (մոտ 40 քմ) […]
23:47 01.02.2024
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցում բախվել են Mitsubishi Grandis և Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է […]
20:55 01.02.2024
Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրևանդի թիվ 5/5 հասցեում գտնվող ավտոլվացման կետի տանիքը փլուզվել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, դեպքի վայր են ժամանել ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ […]
15:30 01.02.2024
Փետրվարի 1-ին, ժամը 12։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Կամակատար մատուռի մոտակայքում, այրվում է ավտոտնակ․ ներսում ավտոմեքենա կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիրի խճուղում գտնվող ավտոտեխսպասարկման կետերից մեկում (մոտ 72 քմ)։ […]
00:00 01.02.2024
Այսօր՝ հունվարի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների տղամարդը վրաերթի է ենթարկվել ու […]
21:00 31.01.2024
Այսօր՝ հունվարի 31-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում 60-ամյա Էդվարդ Մելիքսեթյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մ գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ […]