09:32 05.12.2023
Առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, սպանվել է, ևս երեքը՝ վիրավորվել Նյու Յորքում դանակահարության հետևանքով։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ քաղաքի ոստիկանությանը հղումով։ Նրա հաղորդմամբ՝ երկու ոստիկան ուղարկվել է Քուինս թաղամասի տներից մեկը։ Տանը հայտնաբերել են մի տղամարդու, ով խոհանոցային դանակով հարձակվել է նրանց վրա, վիրավորել երկուսին, ովքեր ի պատասխան կրակել են։ 11-ամյա […]
09:11 05.12.2023
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնառատ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։11-ին, մարվել՝ 17։53-ին։ Այրվել է 80 հա խոտածածկույթ, որից մոտ 40 հա-ն մարել են հրշեջ-փրկարարները:
08:53 05.12.2023
Դեկտեմբերի 4-ին, ժամը 21։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։18-ին, մարվել դեկտեմբերի 5-ին, […]
08:36 05.12.2023
Դեկտեմբերի 5-ին, ժամը 04:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մուտքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։59-ին, մարվել՝ 05։09-ին։ Այրվել են առաստաղից […]
23:45 04.12.2023
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 23 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ […]
23:33 04.12.2023
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենաները (վարորդ՝ Գ. Վ., ծնված […]
19:48 04.12.2023
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:19-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնաղբյուր գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աչաջուր գյուղի «Միջնահանդ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:02-ին, մարվել՝ […]
19:30 04.12.2023
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ Տեղում հրդեհի ծխացող օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ-ի միջոցով իրականացվում է օդային հետախուզում, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Տեղանքի առանձնահատկություններից և բարդությունից ելնելով՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ծառայողները։ Լեռնային հատվածներում, դժվարամատչելի և դժվարանցանելի վայրերում կիրառվում […]
19:18 04.12.2023
Դեկտեմբերի 4-ին` ժամը 12։45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանցք գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Թումանյան փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետ ծառայող տնակում (մոտ 18 քմ) և հարակից […]
19:06 04.12.2023
Ճապոնացի զբոսաշրջիկը մահացել է՝ ցատկելով աշխարհի ամենաբարձր բանջի-ջամփինգի վայրից՝ Մակաոյի աշտարակից, հայտնում է հոնկոնգյան HK01 լրատվական պորտալը։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը: Ցատկորդը 56 տարեկան է եղել: Ավարտելով ցատկը՝ նա իջել է գետնին, բայց սկսել է շնչահեղձ լինել։ Շուտով նա դադարել է շնչել, և սիրտը կանգ է առել։ Տղամարդուն տեղափոխել են […]
15:11 04.12.2023
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկութունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 300 մետր քարշակել […]
14:37 04.12.2023
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի փողոց թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։35-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:
14:18 04.12.2023
Դեկտեմբերի 4-ին, ժամը 08:52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գարգառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ում «DAF» […]
13:53 04.12.2023
Դեկտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Արևային փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևային փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 100 […]
13:48 04.12.2023
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Նախնական տվյալներով հրդեհ է բռնկվել շենքի 4-րդ հարկի […]
13:32 04.12.2023
Տեղեկացնում ենք,որ «Դիլիջան» աղգային պարկի Աղավնվանք տեղամասում դեկտեմբերի 3-ին բռնկված հրդեհն այս պահի դրությամբ համեմատաբար թուլացել է, սակայն, դեռ մարված չէ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Դիլիջան համայնքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, աղգային պարկի աշխատակիցներ, հարակից համայնքների ներկայացուցիչներ: Հարգելի քաղաքացիներ, հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ […]
13:26 04.12.2023
Դեկտեմբերի 2-ին, ՃՏՀ քննչական բաժնից գրություն է ստացվել, որ դեկտեմբերի 1-ին, Երևանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 26-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 24-ամյա աղջիկը բուժօգնության է դիմել և հայտնել, որ վնասվածքները ստացել է ժամը 17.40-ին Երևանի Ազատության պողոտայում վրաերթի ենթարկվելու […]
12:07 04.12.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 1-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 38, խարդախության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 6, թմրանյութի իրացման՝ 5, համակարգչային հափշտակության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ինքնիրավչության՝ 2-ական, սպանության, ավազակության, հոգեկան ներգործության, […]
11:48 04.12.2023
Համացանցում են հայտնվել Մի-2 ուղղաթիռի լուսանկարները Ստավրոպոլի երկրամասում կոշտ վայրէջքից հետո։ Նկարները հրապարակել է «112» Telegram ալիքը։ Լուսանկարում ուղղաթիռը կողքի վրա ընկած է դաշտում։ Մեքենայի հիմնական ռոտորը խիստ վնասված է, սայրերը կոտրված են։ Մի-2-ի արտակարգ վայրէջքի մասին հայտնի է դարձել երկուշաբթի՝ դեկտեմբերի 4-ին։ 112-ի տեղեկություններով՝ թռիչքի ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Ուղղաթիռում երկու օդաչու է […]
11:35 04.12.2023
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, Ֆիլիպինների ափերի մոտ 5,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Աղբյուրի տվյալներով՝ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Արաս-Ասան գյուղից 42 կմ դեպի արևելք, իսկ օջախը՝ 25 կմ խորության վրա։ Ներկայումս Արաս-Ասանում ապրում է մոտավորապես 5 հազար մարդ։ Սակայն ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, զոհերի կամ ավերածությունների […]
10:49 04.12.2023
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 435 դեպք, որից 159-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 101, երկրաշարժի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, քարաթափման, մերկասառույցի, Պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, ուժեղ քամու՝ 4, բնական հրդեհի՝ 3, որոնողափրկարարական, թունավորման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 43, ինչպես նաև՝ կենցաղային […]
10:38 04.12.2023
Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա նահանգում Մարապի հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է 11 մարդ, ովքեր պատրաստվում էին բարձրանալ լեռը, իսկ 12 մարդու որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, հայտնում է ինդոնեզական Tribune պորտալը։ Ավելի վաղ Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը, վկայակոչելով Դարվինի հրաբխային մոխրի խորհրդատվական կենտրոնը, հայտնել էր, որ Սումատրա կղզում Մարապի լեռան ժայթքումից հետո մոխիրը բարձրացել է 15 հազար […]
22:07 03.12.2023
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:33-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի վերջնամասում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Չարենցի փողոցում գտնվող վագոն-տնակում (18 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:38-ին: […]
14:21 03.12.2023
Դեկտեմբերի 3-ին, ժամը 05:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սվերդլով-Պրիվոլնոյե ավտոճանապարհին այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սվերդլով գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի (96 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […]
10:00 03.12.2023
Դեկտեմբերի 3-ին, ժամը 04:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․) բախվել է կայանած «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․) և […]
23:35 02.12.2023
Եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ, որի ուժգնությունը կազմել է 5,7 մագնիտուդ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 18.20-ին Բուտուան քաղաքից 133 կիլոմետր դեպի արևելք։ Օջախն ընկել է 62 կիլոմետր խորության վրա։ Ժամը 18.09 UTC կենտրոնը հայտնել էր Բուտուան քաղաքից 161 կմ դեպի արևելք հեռավորության վրա […]
23:24 02.12.2023
Ֆիլիպիններում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ճապոնիայի խոշոր տարածքներում ցունամիի վտանգ է սպառնում։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի օդերեւութաբանական վարչությունը։ Ցունամիի սպառնալիքի և առափնյա տարհանման մասին հաղորդագրությունները ներառում են Օկինավա պրեֆեկտուրայի Միյակո կղզիները, ինչպես նաև Կյուսյուի հարավ-արևելյան ափը, Սիկոկու խաղաղօվկիանոսյան ափը և գլխավոր ճապոնական Հոնսյու կղզին: Ակնկալվում է, որ ալիքի բարձրությունը կհասնի 1 մ-ի, այն […]
22:26 02.12.2023
Թաթարստանի Նաբերեժնիե Չելնիում գտնվող Garage-500 ավտոշուկայի տարածքում առևտրի սրահներում բռնկված հրդեհի տարածքը հասել է 6,8 հազար քառակուսի մետրի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։ «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելացնում է ուժերն ու միջոցները՝ Նաբերեժնիե Չելնիում բռնկված հրդեհը մարելու համար։ Հրդեհի մակերեսը հասել է 6800 քմ-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, […]
22:04 02.12.2023
Ֆիլիպինների ափերի մոտ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգնությունը կազմել է 6,3 մագնիտուդ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆիլիպինների Մինդանաո կղզում 7,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 63 կմ խորության վրա։ Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը հայտնել էր, որ երկրաշարժից հետո սպասվում է, […]
21:53 02.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանանդյան 41/1 հասցեում գտնվող՝ «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային պահեստների տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1 ԲԻՍ աստիճան։ Թե […]