TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+20.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մեկ օրում գրանցվել է 15 պատահար, 3 մարդ զոհվել է

12:13 07.12.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, սպանության, հոգեկան ներգործության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ […]

̰
Տեղի կունենա Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը

11:49 07.12.2023

Փաստաբան Նորայր Նորիկյանը տեղեկացնում է, որ ս․թ․ դեկտեմբերի 8-ին, ժամը՝ 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի է ունենալու Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը։

̰
Սեյսմոլոգները պարզաբանել են Բաքվի ուժեղ երկրաշարժի տվյալները

09:56 07.12.2023

Երկրաշարժի ուժգնությունը, որը զգացվել է Բաքվում, կազմել է 5,6 մագնիտուդ, ասվում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնի պաշտոնական կայքում։ Ավելի վաղ Եվրոպական սեյսմիկ կենտրոնը հայտնել էր Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը, ցնցումները զգացվել են Բաքվում։ «Բաքվում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի աղբյուրը գտնվել է […]

̰
Վերելակի հորանում հայտնաբերվել է դի

09:35 07.12.2023

Դեկտեմբերի 6-ին, ժամը 23։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող սեփական տներից մեկի վերելակի հորանում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները տան ինքնաշեն […]

̰
ՃՏՊ՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած

22:50 06.12.2023

Դեկտեմբերի 6-ին, ժամը 21։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1986 թ․) և […]

̰
Հրազդանի կիրճում 22-ամյա վարորդը Лада-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել

21:17 06.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Գարիկ Հովհաննիսյանը իր վարած Лада 2110 մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Վերջինը […]

̰
Պարզվում են Սուրենավան բնակավայրի 7–ամյա բնակչի մահվան հանգամանքները

16:07 06.12.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի 7–ամյա բնակչի մահվան հանգամանքները։ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:23-ին, «Արարատ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում շների հարձակման հետևանքով «Կենսաբանական […]

̰
Ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր

14:46 06.12.2023

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ 56 Ա հասցեի դիմաց բախվել են Գոռ Մ.- վարած BMW X5 մակնիշի և Մարիամ Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մարիամ Կ.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին […]

̰
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է

13:21 06.12.2023

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է դեկտեմբերի 6-ին, ժամը 11։20-ին։ Այրվել է 12 հա տարածք․ փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 10․5 հա տարածքում։ Այրվել են 50 կանգուն ծառ, 410 ծառի կոճղ, խաշամ, փայտի թափուկներ և ջերմահարվել է 120 ծառ։ Տեղում հերթապահություն են իրականացնում 20 փրկարարական ծառայող։

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:48 06.12.2023

Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.10-ին, Երևանի Խանջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.40-ին, Երևանի Մազմանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 3-ին, ժամը 22.00-ին, Երևանի […]

̰
Այգուտ գյուղում այրվել է վագոն-տնակ

12:30 06.12.2023

Դեկտեմբերի 6-ին, ժամը 07։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգուտ գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 27 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։13 -ին, մարվել՝ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:06 06.12.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 5-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 8 ֆիզիկական ներգործության, խարդախության և խուլիգանության՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության փորձի, […]

̰
Ողբերգական դեպք` Արարատի մարզում. թափառող շները հարձակվել են դպրոց գնացող երեխաների վրա, 7-ամյա տղան մահացել է

11:51 06.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արարատ» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուրենավան գյուղ, որտեղ հայտնաբերել են երեխայի դի: Այս մասին հայտնում է shamshyan.com -ը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն […]

̰
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. 2 քաղաքացի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

11:40 06.12.2023

Դեկտեմբերի 6-ին, ժամը 09։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վշտունու փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Պարզվել է, […]

̰
Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ` Երևանում. նախաձեռնվել են քրեական վարույթներ

11:34 06.12.2023

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ երեկ մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ է տեղի ունեցել Երևանում. նախաձեռնվել են քրեական վարույթներ: Նրանցից մեկը տեղի էր ունեցել Մաշտոցի պողոտայում, վրաերթի էին ենթասրկվել երկու կին և 4-ամյա երեխա: Կանանցից մեկը մահացել էր, մյուսների վիճակը ծանր է: Նշվում է, որ գրեթե նույն պահին՝ դեկտեմբերի 5-ին՝ […]

̰
Մանրամասներ Մաշտոցի պողոտայում մահվան ելքով ողբերգական վրաերթից. հայտնի է տուժածների ինքնությունը

11:28 06.12.2023

2023 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքում։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Հայտնում է, որ Մաշտոցի պողոտայի 20/4 հասցեի դիմացի հատվածում Երևան քաղաքի 28-ամյա բնակչի կողմից վարած «Porshe» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ` հարազատներ 38-ամյա […]

̰
Հրդեհ Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող թեյի արտադրամասում

10:55 06.12.2023

Դեկտեմբերի 6-ին, ժամը 07։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մամիկոնյանց փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող թեյի արտադրամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։42-ին, մարվել՝ 08։34-ին։ Մոտ 80 քմ […]

̰
ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում

08:10 06.12.2023

եկտեմբերի 6-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Maserati» (վարորդ՝ Լ․ Հ․) և […]

̰
Ողբերգական դեպք՝ Երևանում. Porsche-ը վրաերթի է ենթարկել տատին, աղջկան ու թոռանը. հղին հիվանդանոցում մահացել է

23:07 05.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը […]

̰
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

20:39 05.12.2023

Դեկտեմբերի 5-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնկացում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի և ՓՈՒՎ ՀՆՓԱԻ, ՔՊՈՒՀ կենտրոններիի մոտ 260 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 35 […]

̰
Հնդկաստանում «Միչաունգ» ցիկլոնի հետևանքով զոհվել է 12 մարդ

17:34 05.12.2023

Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգին պատուհասած «Միչաունգ» ցիկլոնի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ NDTV պարբերականը հաղորդում է, որ զոհերը հիմնականում նահանգի մայրաքաղաք Չեննայից են: Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին։ Ցիկլոնն ուղեկցվել է փոթորկալից քամիներով և հորդառատ անձրևներով։ Քամին տապալել է ծառեր ու լուսավորման սյուներ, ավերել […]

̰
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի

17:18 05.12.2023

Ինդոնեզիայում Մարապի հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, հայտնում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով «Պադանգ» որոնողափրկարարական ծառայության ղեկավարի հայտարարությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայում Մարապի հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, ևս 10 լեռնագնաց անհետ կորել է։ Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են, որ կիրակի կեսօրին Մարապի լեռան ժայթքման ժամանակ 75 լեռնագնաց հայտնվել […]

̰
Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների դիերը

16:06 05.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների խումբը կանչով մեկնել է էրեբունի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ խոհանոցում հայտնաբերել են դիեր: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նշված […]

̰
Այրվել է տրակտոր

14:51 05.12.2023

Դեկտեմբերի 5-ին, ժամը 13։02-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում՝ հին հիվանդանոցի մոտակայքում, տրակտոր է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:27-ին, մարվել՝ 13:44-ին: Այրվել է «Komatsu» մակնիշի տրակտոր։

̰
Ֆիլիպիններում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

14:45 05.12.2023

Երեքշաբթի օրը Ֆիլիպիններում նոր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ Մանիլայի հարավ-արևմուտքում գտնվող Լուբանգ կղզու մոտ, որի ուժգնությունը հասել է 5,9 բալի Ռիխտերի սանդղակով, ասվում է Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի կայքում: Երկրաշարժի օջախը գտնվել է 60 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։  

̰
27-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

14:12 05.12.2023

Դեկտեմբերի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Գուրգեն Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում՝ «Օրսետտո» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Արմեն Մ.-ին և 42-ամյա Վերգինե Ա.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի  դիմել, […]

̰
«Ջիպի» վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի․ ՃՏՊ-ները՝ Հայաստանում

13:06 05.12.2023

Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.20-ին, Երևանի Կորյունի և Տերյան փողոցների խաչմերուկում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.35-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 68-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի […]

̰
Հրդեհ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում․  հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

12:56 05.12.2023

Դեկտեմբերի 5-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնկացում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի և ՓՈՒՎ ՀՆՓԱԻ, ՔՊՈՒՀ կենտրոններիի մոտ 260 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 35 […]

̰
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. բախվել են «Բելառուս 82» տրակտորն ու Ваз 2109-ը. Հնդկաստանի 4 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ

12:40 05.12.2023

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Մխչյան-Դիտակ գյուղամիջյան ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 43-ամյա Գաբրիել Վ.-ի վարած Ваз 2109 մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Գեղամ Խ.-ի վարած «Բելառուս 82» մոդելի 1605AX  կցորդիչով տրակտորը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 09-ի ուղևորներ, Հնդկաստանի հանրապետության քաղաքացիներ […]

̰
Հրդեհ Աշտարակ քաղաքում

11:32 05.12.2023

Դեկտեմբերի 5-ին, ժամը 08։17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում այրվում է փայտե գլանակի արտադրամաս։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցում գտնվող փայտե գլանակի արտադրամասում (մոտ […]

̰
BACK_TO_TOP