TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+30.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին. կա տուժած

08:17 25.10.2023

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ցիստեռնը կողաշրջվել է, ինչից երթևեկությունը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված […]

̰
Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

21:09 24.10.2023

Չինաստանի սեյսմոլոգիական վարչությունը հայտնում է, որ երեքշաբթի 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել երկրի հյուսիսարևմտյան Գանսու նահանգում։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 19.32-ին Գանսու նահանգի Ջիուչուան քաղաքի Սուբեյ կոմսությունում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Ռոստովի մարզում 18-ամյա աղջկան հարվածել է գնացքը. նա ողջ է մնացել

20:31 24.10.2023

Տագանրոգում 18-ամյա աղջիկը տուժել է բեռնատար գնացքի հարվածից հետո։ Այս մասին այսօր հայտնել է Rostovgazeta.ru-ն։ Դեպքը տեղի է ունեցել Տագանրոգ-Պասահիրսկի-Մորսկայա երկաթուղային հատվածում։ Տուժածը Ռոստովի մարզի Վարենովկա գյուղի բնակիչ էր։ Նա հոսպիտալացվել է տարբեր ծանրության վնասվածքներով, հայտնում է 360 հեռուստաալիքը։ Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ միջադեպի պատճառը եղել է երկաթուղում գտնվելու ժամանակ անվտանգության կանոնների խախտումը, փոխանցում է […]

̰
Խոշոր հրդեհ՝ Հրազդան ջերմաէլեկտրակայանում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

15:20 24.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան ջերմաէլեկտրակայանի տարածքում հրդեհ է բռնկվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 և թիվ 43 հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն […]

̰
Քարաթափում` Մովսես գյուղում

14:55 24.10.2023

Հոկտեմբերի 24-ին, ժամը 10։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ […]

̰
ՃՏՊ Տիչինայի փողոցում. կան տուժածներ

14:20 24.10.2023

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 31 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Մ. Հ.) և […]

̰
Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

13:30 24.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, սեռական բնույթի բռնի գործողությունների, դրամանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, շորթման, […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:12 24.10.2023

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 78-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 23-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Հայանիստ-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում […]

̰
Մահվան ելքով վթար Կոշ գյուղում

11:57 24.10.2023

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կոշ գյուղում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և վթարի ենթարկվել: Վարորդը՝ 60-ամյա Մերուժան Մկրտչյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]

̰
Պարզվել է երթուղային ավտոբուսի վրա կրակող անձի ինքնությունը. նա ձերբակալվել է

11:46 24.10.2023

Հոկտեմբերի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հալաբյան փողոցում կարծես թե կրակել են իր կողմից շահագործվող երթուղային ավտոբուսի վրա: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 11.30-ին Արզումանյան փողոցում 48-ամյա տղամարդը օդաճնշիչ ատրճանակից կրակել և անզգուշությամբ վնասել է նշված ավտոբուսի կողային ապակին: Նա հայտնաբերվել, գույքը վնասելու […]

̰
Թուրքիայում շրջվել է Մուշ-Ստամբուլ ուղեւորվող ավտոբուսը. կան շուրջ 4 տասնյակ տուժածներ

11:14 24.10.2023

Թուրքիայում շրջվել է Մուշ-Ստամբուլ ուղեւորվող ավտոբուսը. այս մասին հայտնում է Ihlas-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Կայսերի-Մալաթիա ավտոճանապարհին։ Նախնական տեղեկություններով՝ ճանապարհի երկարության պատճառով վարորդը կորցրել է կառավարումը։ Արդյունքում տուժել է 38 մարդ։ Նրանցից ութի մոտ ախտորոշվել են ծանր վնասվածքներ։ Հոսպիտալացման ենթակա տուժածները ուղարկվել են տեղի հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկաններն ու հրշեջները։ Շրջված ավտոբուսը […]

̰
Պերմում յոթ չվերթ է հետաձգվել՝ ինքնաթիռի հետ կապված վթարի պատճառով

10:54 24.10.2023

Պերմի «Բոլշոյե Սավինո» օդանավակայանում յոթ չվերթ է հետաձգվել՝ ինքնաթիռի թռիչքուղուց դուրս գալու պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։ «Բոլշոյե Սավինո» օդանավակայանի ժամանակավոր փակման պատճառով հետաձգվել է չվերթերի մեկնումը դեպի Բաքու, Սոչի, Մոսկվա, Անթալիա, Սանկտ Պետերբուրգ, Մախաչկալա, պարզաբանել են օդանավակայանից: Ավելի ուշ տեղեկացրել են, որ «Բոլշոյե Սավինո» օդանավակայանը վերսկսել է ինքնաթիռների ընդունումն ու […]

̰
Թբիլիսիի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով կին է մահացել

10:18 24.10.2023

Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բազմահարկ բնակելի շենքի բնակարաններից մեկում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած պայթյունից հետո տարեց կին է մահացել։ Այս մասին լրագրողներին հայտնել են Սիմոն Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկայում։ Ըստ բժիշկների՝ պայթյունից անմիջապես հետո կնոջը տեղափոխել են իրենց կլինիկա, սակայն նա արդեն ծանր վիճակում է եղել։ Նա մի քանի ժամ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, սակայն բժիշկներին […]

̰
Մեքսիկայի արևմուտքում սպանվել է 13 ոստիկան

09:56 24.10.2023

Առնվազն 13 մունիցիպալ ոստիկան է սպանվել Ակապուլկո-Զիուատանեխո դաշնային մայրուղու վրա հարձակման հետևանքով, հայտնում է Formula ռադիոն։ «Գերերոյում Կոյուկա քաղաքի մունիցիպալ ոստիկանության անդամների վրա հարձակման հետևանքով 13 ոստիկան է զոհվել: Հարձակումը տեղի է ունեցել Ակապուլկո-Զիուատանեխո դաշնային մայրուղու վրա»,- ասվում է ռադիոկայանի կայքում։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոհվածների թվում կա մի կին սպա, ինչպես նաև մունիցիպալ ոստիկանության պետ, […]

̰
ԱՄՆ-ում հարյուրավոր մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, կան զոհեր

09:25 24.10.2023

ԱՄՆ Լուիզիանա նահանգում թանձր մառախուղի պատճառով տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է NBC-ի տեղական մարմինը։ «Լուիզիանայի մայրուղիներից մեկում հարյուրավոր մեքենաների մասնակցությամբ ավտովթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են», – ասվում է զեկույցում: Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոճանապարհին մի շարք վթարներ են տեղի ունեցել, որոնցում […]

̰

09:00 24.10.2023

Ճապոնիայի Յոնագունի կղզու մոտակայքում ծովում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը։ Երկրաշարժը տեղի է ունեցել 8.05-ին: Օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ Վնասների մասին տեղեկություններ չկան։

̰
Կոշ գյուղում Range Rover-ը բախվել է գազատար խողովակին ու քարե պարսպին, փլուզել այն և հայտնվել բնակչի տան տարածքում. կա զոհ

19:26 23.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվող տղամարդը մահացել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 14:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Մերուժան Մ.-ն իր վարած Range Rover […]

̰
Հրդեհի ահազանգ՝ Նուբարաշենի աղբավայրում

18:50 23.10.2023

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

̰
Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել դի

18:17 23.10.2023

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Ա․ Վ․-ի դին։

̰
Նախորդ շաբաթ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 404 դեպք, 134-ը՝ արտակարգ

15:19 23.10.2023

Հոկտեմբերի 16-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 134-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 56, փլուզման, որոնողափրկարարական՝ 2-ական, պայթյունի, կայծակի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 3, թունավորման՝ 4, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 66, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 158, […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

15:12 23.10.2023

Հոկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ին, Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ: ՎԱԶ-2107»-ի 31-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.00-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Մոսկվիչ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ: «Մոսկվիչի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: […]

̰
Նախորդ 3 օրվա ընթացքում տեղի է ունեցել 58 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:07 23.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 20-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 160 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 38, անձնական ունեցվածքի գողության՝ 22, ֆիզիկական ներգործության՝ 16, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խուլիգանության, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ […]

̰

10:39 23.10.2023

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:05-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.38⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի […]

̰
Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. կովկասյան ազնվացեղ եղջերուն հարվածել է 44-ամյա տղամարդուն

10:26 23.10.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի ջնջխված վերքեր, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վարդանյանի գլխավորությամբ: […]

̰
ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ

10:15 22.10.2023

Հոկտեմբերի 21-ին, ժամը 21։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]

̰
Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա. կան տուժածներ

22:55 21.10.2023

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի գազալցակայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել «Հաղթանակ» զբոսայգում գործող բացօթյա սրճարանում տեղի ունեցած պայթյունից

20:14 21.10.2023

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 2/6 հասցեում գտնվող սրճարանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն՝ […]

̰
Պայթյուն և փլուզում՝ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում գործող բացօթյա սրճարանում․ կան վիրավորներ

19:07 21.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ […]

̰
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում.  վարորդն ու վիրավորը ազգականներ են

18:08 21.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Սիփան Քարամյանը իր վարած Ford Explorer մակնիշի ավտոմեքենայով Երանոս բնակավայրի «Սարի խաչ» կոչվող տարածք ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևկելեի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ս. […]

̰
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. հետիոտնը «տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

17:35 21.10.2023

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 72-ամյա Աշոտ Ղ.-ն, իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Թթուջուր գյուղի 1-ին փողոցի 101 հասցեում գտնվող արագ սննդի կետի դիմաց վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Մարիամ Ս.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ տեղափոխվել […]

̰
BACK_TO_TOP