08:22 30.10.2023
Հոկտեմբերի 29-ին, ժամը 23:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ: Պարզվել է,որ Կապան-Տաթև ավտոճանապարհի […]
08:13 30.10.2023
Հոկտեմբերի 29-ին, ժամը 18:49-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 1968 թ.) […]
22:28 29.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Ակնաղբյուրի վարչական տարածքում բախվել են մարդատար Ford Transit մակնիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի և «Աշտարակ» բժշկական կենտրոններ: Հրշեջներ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և […]
22:19 29.10.2023
Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռիո Բրանկո քաղաքի օդանավակայանի մոտ 12 մարդ տեղափոխող փոքր ինքնաթիռ է կործանվել։ Ինչպես հաղորդում է Globo հեռուստաալիքը, ինքնաթիռում բոլորը մահացել են, այդ թվում՝ երեխա։ Աղետի պատճառների մասին չի հաղորդվում։
19:53 29.10.2023
Առնվազն երեք մարդ է զոհվել Հնդկաստանի հարավում արագընթաց և կանգնած գնացքների բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ մարդատար գնացքը Վիզագից Անդհրա-Պրադեշ նահանգի Ռայագադու էր գնում։ Գնացքը կանգ է առել վերգետնյա մալուխի կոտրվելու պատճառով, որից հետո արագընթաց գնացքը բախվել է դրան։ Երեք վագոն հարվածից դուրս է եկել ռելսերից. Դեպքի վայր են ժամանել […]
17:59 29.10.2023
Առնվազն 2 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել Ֆլորիդայի Տամպա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նրա հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Հելոուինի տոնակատարության ժամանակ, երբ փողոցում բռնկված զանգվածային ծեծկռտուքի մասնակիցներից մեկը կրակ է բացել։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Կասկածյալներից մեկը հանձնվել է ոստիկանություն. իրավապահ մարմինների ներկայացուցիչները կարծում են, որ կրակողներն […]
16:53 29.10.2023
Նալչիկում անհայտ անձինք հրկիզել են հրեական մշակութային կենտրոնի շենքը. այս մասին կիրակի՝ հոկտեմբերի 29-ին, «Baza»-ն հայտնել է իր Telegram ալիքում։ Հրատարակության տվյալներով՝ Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաքում կենտրոնի հրկիզումն իրականացվել է ավտոմեքենայի անվադողերի այրման միջոցով, որոնք նետվել են շինություն։ Բացի դրանից, հարձակվողները պատին թողել են հակասեմական գրություն՝ կոչ անելով հաշվեհարդար տեսնել հրեա ազգության ներկայացուցիչների նկատմամբ։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի […]
16:44 29.10.2023
Lada մեքենաները ապահովագրողների կողմից ամենից հաճախ ճանաչվում են որպես վթարից հետո օգտագործման համար ոչ պիտանի: Այս մասին ասվում է VSK Insurance House-ի ուսումնասիրության մեջ: 2023 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով՝ Lada մեքենաները 22%-ում վթարից հետո դարձել են ոչ պիտանի, նշվում է ապահովագրողի զեկույցում։ Հակավարկանիշով այս մեքենաներին հաջորդում են Toyota (7%), Hyundai (5%) և Kia (4%) […]
16:36 29.10.2023
Հոկտեմբերի 29-ին, ժամը 13:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:08-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 30 քմ:
15:28 29.10.2023
Կարագանդայի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, չորս հանքափորների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին կիրակի՝ հոկտեմբերի 29-ին, հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Հետախուզական աշխատանքներ են իրականացվում երկու հանքավայրերի տարածքում, որոնք գտնվում են միմյանցից մոտ 4 կմ հեռավորության վրա»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Որոնողափրկարարական աշխատանքների համակարգումն իրականացնում […]
13:35 29.10.2023
Հոկտեմբերի 29-ին, ժամը 09:32-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մյասնիկյան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:47-ին, մարվել՝ 10:30-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 80 քմ […]
12:26 29.10.2023
Կարագանդայի շրջանում հանքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, հայտնում է Ղազախստանի ԱԻՆ կայքը։ «Այս պահին հայտնաբերվել է 36 մարդու դի, 10 հանքափորների որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կոստենկոյի հանքավայրում վթարը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան։ Նախնական տվյալներով՝ պատճառը գազի մեթանի պայթյունն է եղել լավայում։ Հոկտեմբերի 29-ը՝ կիրակի օրը հանրապետությունում հայտարարվել […]
11:54 29.10.2023
Խաղաղ օվկիանոսում՝ Վանուատուի ափերի մոտ, 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 4:32-ին մոտ 36 հազար մարդ բնակչությամբ Պորտ Վիլա քաղաքից 193 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 80 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
10:46 29.10.2023
Հոկտեմբերի 28-ին, ժամը 22։32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ճամբարակ-Շողակաթ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Յ․ […]
10:40 29.10.2023
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղի թիվ 29/10 հասցեի մոտակայքում «VAZ […]
10:06 29.10.2023
ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և երկու զոհ Հոկտեմբերի 29-ին, ժամը 01։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ քաղաքի ալրաղացի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին «Opel» […]
22:40 28.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Nissan March մակնիշի ավտոմեքենան Այգեստան գյուղի Հովհաննես Շիրազի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը, կոտրել այն և մասամբ կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» […]
22:26 28.10.2023
Այսօր՝ ժամը 19:25-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի դիմաց ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Մինչ հրշեջների ժամանումը Երևանի բնակիչ 42-ամյա Բորիս Ղ.-ին պատկանող Ford Explorer մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակի դեմ պայքարել են […]
17:19 28.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաներում 32-ամյա Գրիգոր Զ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով հայտնվել վերգետնյա անցման մոտ՝ հետիոտնի ճանապարհին: Ինչպես shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներ […]
17:11 28.10.2023
Հոկտեմբերի 28-ին, ժամը 14։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Կապույտ կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում գտնվող երկաթի բազայի տարածքում՝ մեկ հարկանի պահեստներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցում […]
16:53 28.10.2023
Իրանում մահացել է 16-ամյա ուսանողուհի Արմիտա Գերավանդը, ով կոմայի մեջ էր ընկել այն բանից հետո, երբ նրան ձերբակալել են Թեհրանի մետրոյում՝ հիջաբ կրելու կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Fars News գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ 16-ամյա աղջիկը մահացել է 26 օր անց՝ չնայած բժիշկների գործադրած ջանքերին։ Բժշկական եզրակացության համաձայն՝ աղջիկը մետրոյում կորցրել է հավասարակշռությունը «արյան […]
16:16 28.10.2023
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում բախվել են 23-ամյա Արտյոմ Կիրակոսյանի վարած Toyota Corolla և 23-ամյա Ստեփան Վեզիրյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթար փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Ծանուցում. […]
15:30 28.10.2023
Կահիրե-Ալեքսանդրիա մայրուղում տեղի ունեցած խոշոր վթարի զոհ է դարձել 28 մարդ, 60-ը՝ վիրավորվել է, շաբաթ օրը հայտնել է եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը: Հետաքննությունը պարզել է, որ երբ ավտոբուսը ուղևորներով շարժվում էր Կահիրեի և Ալեքսանդրիայի միջև անապատային ճանապարհով, 132-րդ կիլոմետրից առաջ յուղի արտահոսք է տեղի ունեցել, որը հանգեցրել է բազմաթիվ մեքենաների բախումների, որոնցից մի քանիսը հրդեհվել են: […]
14:16 28.10.2023
Ավելի քան 300 հազար ուկրաինացի սպառողներ երկրի 14 շրջանում առանց էլեկտրականության են մնացել եղանակային պայմանների վատթարացման հետևանքով։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ եղանակային վատ պայմանների պատճառով դադարել է աշխատել նաև Ուկրաինայի և Հունգարիայի միջև կապի գիծը։ Այժմ մասնագետները վերականգնողական աշխատանքներ են իրականացնում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հզոր […]
13:50 28.10.2023
Ղազախստանի Կարագանդայի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։ Այս մասին հաղորդում է երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Հայտնաբերվել է 28 զոհվածի դի, 18 հանքափորի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր մահվան 22 դեպքի մասին։ 252 հանքափորից 208-ը դուրս է բերվել հանքավայրից, նրանցից 18-ը դիմել […]
13:00 28.10.2023
Հոկտեմբերի 27-ին, ժամը 02.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած թափանցող վերք, երկողմանի պնևմոթորաքս ախտորոշմամբ» բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա կին: Նա հայտնել էր, որ իրեն դանակահարել են: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Խարբերդի 10-րդ փողոցի տանը վիճաբանություն է եղել տանտիրուհու […]
12:38 28.10.2023
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.50-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 27-ին, ժամը 02.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու երիտասարդների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում […]
12:23 28.10.2023
Հոկտեմբերի 27-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա Զավեն Կիրակոսյանին, որը հիվանդանոց տեխափոխվելու ճանապարհին մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
11:57 28.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Ռիգայի և Սլավիկ Չիլոյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արման Դավթյանի վարած Toyota Camry մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Վլադմիրի Գալստյանի վարած Mazda 6 մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Պավել Գասպարյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում […]