14:16 22.04.2023
Ապրիլի 20-ին՝ ժամը 21.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա Գրիգոր Ակուշյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ապրիլի 21-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]
13:46 22.04.2023
Հունաստանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Եվբեա կղզում՝ Աթենքից 52 կմ հեռավորության վրա, հայտնել է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 11.38-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակով)։ Օջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Աթենքում:
13:19 22.04.2023
Ապրիլի 21-ին՝ ժամը 13.10-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 71-ամյա Զենֆիրա Գաբրիելյանին, որը մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:45 22.04.2023
2023թ. ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղում, «Չայնի» ոլորաններ կոչվող հատվածում, մեքենա է գլորվել ձորը, կան տուժածներ: Պարզվել է, որ 2023թ. ապրիլի 21-ին ժամը 10:50-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոմայրուղու 124 կ/մ հատվածում Ա. Զ.-ն իր կողմից վարած «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը, դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը։ Դրա […]
11:40 22.04.2023
Ապրիլի 21-ին, ժամը 10.50-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 124-րդ կմ-ին «Պորշ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը: 40-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ երկու ուղևորուհիները՝ 60-ամյա Դուխիկ Գասպարյանը և 37-ամյա Գայանե Թամրազյանը, տեղում մահացել են: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
08:40 22.04.2023
Ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում զրահապատ Lexus LX 570 մակնիշի 70 EE 700 համարանիշի ավտոմեքենան Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է եթարկել 2 հետիոտնի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները […]
08:23 22.04.2023
Փրկարարները հայտնաբերել են չորս հանքափորների մարմիններ, որոնք համարվում էին անհետ կորած Կոլումբիայի Կուկունուբայի մունիցիպալիտետում ածխահանքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին ուրբաթ հայտնել է EFE գործակալությունը՝ հղում կատարելով շրջանի հրշեջ ծառայությանը։ Ավելի վաղ հաղորդվում էր երեք զոհի և չորս անհետ կորածի մասին։ Կունդինամարկայի նահանգապետ Նիկոլաս Գարսիա Բուստոսը Twitter-ում հաստատել է, որ ևս երկու հանքափորների մարմինները […]
08:02 22.04.2023
Ուրբաթ օրը Պերուում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Աղբյուրի հաղորդմամբ` էպիկենտրոնը գտնվել է Բառանկա քաղաքից 80 կմ հարավ-արևմուտք, որի բնակչությունը կազմում է մոտ 5,7 հազար մարդ։ Օջախը գտնվել է 35,7 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել։
22:15 21.04.2023
Ուրբաթ կեսօրին 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արևելյան Սիցիլիայում, հայտնել է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV): Ստորգետնյա ցնցումները զգացել են Կատանիա նահանգի և նրա շրջակա քաղաքների բնակիչները։ Տեղի բնակիչները, ըստ la Repubblica թերթի, լքել են իրենց տները առաջին ցնցումներից հետո։ Կատանիա խոշոր քաղաքում մի քանի առևտրի կենտրոններից մարդկանց տարհանել են՝ որպես […]
21:59 21.04.2023
Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 23 հասցեի հարակից հողատարածքում դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ահազանգը օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել օպերատիվ […]
21:24 21.04.2023
Ապրիլի 21-ին, ժամը 20։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ․ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են թիվ 67 երթուղին […]
20:09 21.04.2023
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ում գրառում է արել՝ հայտնելով, որ Քահրամանմարաշ (պատմ.՝ Մարաշ) Փազարջըք շրջանում ուժգին փոթորիկ է եղել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Պտտահողմի հետևանքով երկրաշարժից փլուզված շենքերի տանիքների կտորները պոկվել ու ընկել են վրանային կացարանների վրա և կոտրել էլեկտրասյուները։ Ավերածության հետևանքով կա 1 զոհ և 50 վիրավոր։ Հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը բժիշկները գնահատում են […]
12:27 21.04.2023
Ապրիլի 21-ին, ժամը 10։58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
11:22 21.04.2023
Պրիմորիեի Պլաստուն գյուղում դեռահասը զբոսանքի ժամանակ ընկել է կիսակառույց շենքի հինգերորդ հարկից, նա հոսպիտալացվել է, հայտնում է երկրամասի դատախազությունը։ «2023 թվականի ապրիլի 20-ի երեկոյան Պլաստուն գյուղի Լերմոնտով փողոցի անավարտ շենքի հինգերորդ հարկից 15-ամյա դեռահասը զբոսնելիս ընկել է, նա վնասվածքներով հոսպիտալացվել է Կավալերովսկայա կենտրոնական շրջանային հիվանդանոց։ – ասվում է զեկույցում։ Տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն է կազմակերպել […]
11:05 21.04.2023
Ապրիլի 21-ին ժամը 08:37-ին, ԱԻ պետական ծառայության «911» ճգնաժամային կառավարման կենտրոն Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Վ. Սարոյան 10 բնակելի շենքի 2-րդ մուտքից ծուխ է ելնում: Անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: Փրկարարները հոսանքազրկել են բնակարանը և զննել […]
09:47 21.04.2023
Հարավային Կորեայի Ուլսան քաղաքի ջրերում բռնկվել է ռուսական ձկնորսական նավը, ինչի հետևանքով չորս մարդ անհետ կորել է։ Այս մասին ուրբաթ հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով առափնյա պահպանությանը։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 25 մարդ, բոլորը ՌԴ քաղաքացիներ են։ Հարավային Կորեայի իշխանությունները փրկել են 21 մարդու, որոնցից 19-ը չեն տուժել, 2-ը թեթեւ վնասվածքներ են ստացել։ Հրդեհը […]
09:20 21.04.2023
Առնվազն երեք մարդ է զոհվել Կուկունուբայում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս չորս հանքագործներ անհետ կորել են։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է երկրի հանքարդյունաբերության ազգային գործակալությունը Twitter-ի իր էջում։ «Գործակալությունը հայտնում է, որ, ըստ նախնական տվյալների, Կունդինամարկայի դեպարտամենտի Կուկունուբայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից հետո չորս բանվոր փրկվել է, չորսը անհետ կորել են։ Հայտնաբերվել են […]
08:12 21.04.2023
Ապրիլի 21-ին, ժամը 04:24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում՝ «Այա Մարիա» առողջարանի մոտակայքում, այրվում է տրակտոր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:51-ին, մարվել՝ 04:56-ին: Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է «JCB» մակնիշի տրակտոր:
23:49 20.04.2023
Ապրիլի 20-ին, ժամը 23:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրիկի փողոցի թիվ 10 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։22-ին, մարվել՝ 23:31-ին:
20:34 20.04.2023
Անհայտ հարձակվողը կարմիր ներկ է լցրել Օտտավայում ՌԴ դեսպանատան ցանկապատի վրա՝ վնասելով ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության գույքը։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Կանադայում ՌԴ դեսպանատան խորհրդական-պատգամավոր Վլադիմիր Պրոսկուրյակովը։ «Ռուսաֆոբիայի ևս մեկ դեպք է տեղի ունեցել երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը, երբ դիմակավորված անհայտ անձը կարմիր ներկ է լցրել դեսպանատան ցանկապատի հիմքի վրա՝ դրանով իսկ զգալի […]
11:29 20.04.2023
«Ռոսատոմ»-ի կողմից Թուրքիայի հարավում կառուցվող Akkuyu ատոմակայանը (ԱԷԿ) կկարողանա դիմակայել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը՝ TPTHaber հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք մոտենում ենք Աքքույու ԱԷԿ-ի շինարարության ավարտին։ Ապրիլի 27-ին առաջին միջուկային վառելիքը կհասցվի կայան։ Հետո, երբ գործարկենք մյուս երեք էներգաբլոկները, կկարողանանք […]
09:08 20.04.2023
Հինգշաբթի օրը Թուրքիայի արևելքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլազիգ քաղաքից 23 կմ հարավ, որտեղ ապրում է 298 հազար մարդ։ Օջախն ընկել է 2 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
09:00 20.04.2023
Առնվազն 90 մարդ է զոհվել և ավելի քան 300-ը վիրավորվել Սանայում ողորմություն բաժանելիս հրմշտոցի հետևանքով, որը վերահսկվում է Անսար Ալլահ (Հութի) ապստամբների շարժման կողմից։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Sky News Arabia-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրները։ Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը Բաբ էլ-Յաման շրջանում, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հրմշտոցը […]
08:03 20.04.2023
Ապրիլի 19-ին, ժամը 22:46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Արագած ավտոճանապարհին՝ Հարթավան գյուղի սկզբնամասում, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
21:43 19.04.2023
Ապրիլի 19-ին, ժամը 19։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությունը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։
11:50 19.04.2023
Ապրիլի 19-ին, ժամը 11:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 16 և 18 շենքերի միջնամասում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցներն այրել են ձյութ, ինչի հետևանքով տեղի է […]
09:06 19.04.2023
Առնվազն մեկ մարդ է մահացել Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում ավտոկայանատեղիի փլուզման հետևանքով։ Այդ մասին երեքշաբթի օրը տեղական հեռուստաալիքներով հեռարձակված մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքապետ Էրիկ Ադամսը։ «Ներկայումս մեկ մահացածի վերաբերյալ տվյալներ ունենք»,- ասել է նա։ Ադամսն ընդգծել է, որ շենքի կանգուն կառույցները չափազանց անկայուն են, ուստի փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործում իրավիճակը գնահատելու համար։ Նյու […]
08:58 19.04.2023
Ապրիլի 19-ին, ժամը 02:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 17 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։42-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։
08:21 19.04.2023
Ապրիլի 18-ին, ժամը 23:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հարավային մաքսատուն-վարչության տարածքում «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․Բ․, ծնված 1975 թ.) բախվել է մաքսատան շինության պատին․ վարորդը […]