TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ է բռնկվել Արարատի Դաշտավան գյուղում

17:24 18.04.2023

Ապրիլի 18-ին՝ ժամը 16:06-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտավան գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
Հրդեհի ահազանգ Սևան քաղաքում

16:53 18.04.2023

Ապրիլի 18-ին՝ ժամը 15։42-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 4-5 հա խոտածածկույթ և եղեգնուտ։

̰
Արևելյան Երուսաղեմում հրաձգության հետևանքով կան վիրավորներ

10:46 18.04.2023

Արևելյան Երուսաղեմում ապրիլի 18-ի առավոտյան սահմանային ոստիկանության բազայի մոտ հրաձգության ժամանակ երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ քաղաքի ոստիկանությանը հղումով։ Հարձակումը տեղի է ունեցել Երուսաղեմի Շեյխ Ջարրահի մոտ։ Երկու տղամարդ վերադառնում էին առավոտյան աղոթքից, երբ նրանց վրա կրակեցին։ Նրանք ստացել են միջին ծանրության վնասվածքներ, տուժածներին ցուցաբերվել է շտապ օգնություն։ Նրանցից […]

̰
Մոսկվայում դուստրերի կողմից կյանքից զրկված Խաչատուրյանի քրեական գործը կքննի երեք պրոֆեսիոնալ դատավորների կոլեգիան

10:31 18.04.2023

2018 թվականին սեփական դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի գործը կքննի երեք պրոֆեսիոնալ դատավորներից կազմված կոլեգիան։ Այս որոշումը ապրիլի 17-ին կայացրել է Մոսկվայի Բուտիրսկի դատարանը՝ բավարարելով Խաչատրյանի հարազատների փաստաբանների միջնորդությունը։ Տղամարդուն հետմահու դատում են սեռական ոտնձգության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և պոռնոգրաֆիա տարածելու մեղադրանքով։ Քույրերի փաստաբանները վկայակոչում են գլխավոր դատախազության որոշումը, սակայն տուժող կողմը պնդում […]

̰
Գուսանագյուղ-Գյումրի ավտոճանապարհին քաղաքացին մոլորվել և ավտոմեքենայով արգելափակվել է ցեխակույտում

09:56 18.04.2023

Ապրիլի 18-ին, ժամը 00։35-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գուսանագյուղ-Գյումրի ավտոճանապարհին քաղաքացին մոլորվել և ավտոմեքենայով արգելափակվել է ցեխակույտում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, և 1 ուղևոր) արգելափակվել է Ղարիբջանյան գյուղից Գյումրի քաղաք […]

̰
Ֆիջիի ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:22 18.04.2023

Երեքշաբթի օրը Ֆիջի կղզու ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է հանրապետության մայրաքաղաք Սուվա քաղաքից 474 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 77,3 հազար մարդ։ Օջախն ընկած էր 576 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել:

̰
Երևանում երեխայի մատը արգելափակվել է երկաթյա մոմակալի մեջ

08:45 18.04.2023

`Ապրիլի 17-ին, ժամը 21:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 շենքի բնակարարններից մեկում երեխայի մատը արգելափակվել է երկաթյա մոմակալի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]

̰
Նորամարգ գյուղում  «Opel»-ը բախվել է ծառին և ընկել ջրատարը. կա տուժած

08:05 18.04.2023

Ապրիլի 17-ին, ժամը 23:30-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ազատության փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1999 թ.) բախվել է ծառին և ընկել […]

̰
Արենի-Չիվա ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և «Opel Zafira»-ն. կա տուժած

20:39 17.04.2023

Ապրիլի 17-ին, ժամը 19:26-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի-Չիվա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 106-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1966 թ․) և […]

̰
Փրկարարները դուրս են բերել ցեխակույտի մեջ արգելափակված ավտոկռունկը

19:06 17.04.2023

Ապրիլի 17-ին, ժամը 14:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Հ. Խ.) արգելափակվել է ցեխակույտի մեջ: Փրկարարները […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

17:14 17.04.2023

5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում՝ Հարավային Սումատրայի Բենկուլու շրջանում, հայտնել է երկրի օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի գործակալությունը: «Երկրաշարժը տեղի է ունեցել Բենկուլու քաղաքից մոտ 58 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք՝ տեղական ժամանակով 18.05-ին (Մոսկվայի ժամանակով 14.05-ին-խմբ.): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 22 կիլոմետր խորության վրա»,- ասվում է գործակալության Twitter-ի էջում։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ […]

̰
Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. իրար են բախվել 5 ավտոմեքենաներ

11:52 17.04.2023

Այսօր՝ ապրիլի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի՝ Աբովյանի «Գայի պոստի» հարևանությամբ բախվել են 37-ամյա Սարգիս Բ․-ի վարած Mercedes E200 մակնիշի, 27-ամյա Մանուկ Հ.-ի վարած Nissan March մակնիշի, 33-ամյա Գևորգ Հ.-ի վարած Mercedes C180 մակնիշի, 35-ամյա Ջիվան Ե.-ի վարած Opel Zafiira մակնիշի և 27-ամյա Տիգրան Ս.-ի […]

̰
Պարզվել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու կյանքից զրկվելու հանգամանքները

11:28 17.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու մահվան հանգամանքները: 2023թ ապրիլի 13-ին՝ ժամը 15:20-ին, շտապօգնության խմբից ՀՀ ոստիկանության ՕԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հայտնաբերվել է […]

̰
Անցած շաբաթ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 135 արտակարգ պատահար

10:58 17.04.2023

Ապրիլի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 400 դեպք, որից 135-ը՝ արտակարգ: ✔️Մասնավորապես՝ հրդեհի՝ 50, փլուզման, դժբախտ պատահարի՝ 2-ական, պայթյունի, սողանքի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, ուժեղ կարկուտի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական` 1-ական, քարաթափման՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 4, օձի նկատման՝ 8, վայրի կենդանիների հարձակման` 5, թունավորման, ինքնասպանության փորձի՝ 11-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, […]

̰
Բանգլադեշում առնվազն 30 մարդ է տուժել գնացքների բախման հետևանքով

10:45 17.04.2023

Բանգլադեշի արևելքում մարդատար և բեռնատար գնացքի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է The Daily Star-ը։ Բախումը տեղի է ունեցել մայրաքաղաք Դաքայից 96 կմ դեպի արեւելք գտնվող Կումիլլա շրջանում։ 70 կմ/ժ արագությամբ շարժվող մարդատար էքսպրեսը բախվել է կայարանում կանգնած բեռնատար գնացքին։ Բախման հետևանքով ռելսերից դուրս են եկել մարդատար գնացքի հինգ […]

̰
Ղազախստանում արտակարգ պատահարի հետևանքով փլուզվել է երկհարկանի շենքը. փլատակներում հայտնաբերվել է մեկ մարդու մարմին

09:09 17.04.2023

Ժանաոզենում (Ղազախստանի Մանգիստաու շրջանի քաղաք) տան փլատակների տակ հայտնաբերվել է մեկ մահացածի դի, տուժածների թիվը հասել է 12-ի, հայտնում է շրջվարչակազմի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ երկուշաբթի վաղ առավոտյան գազի բալոն է պայթել 12 բնակարան ունեցող երկհարկանի բնակելի շենքում, ինչի հետևանքով փլուզվել է մուտքերից մեկը։ «Ժամը […]

̰
Մասիս քաղաքում այրվել է վագոն-տնակ

08:44 17.04.2023

Ապրիլի 17-ին, ժամը 06:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի հիվանդանոցի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակա վագոն-տնակում (18 քմ) և կից քարե շինությունում (10 […]

̰
Աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն արթնացել է

21:16 16.04.2023

Մեքսիկայում կիրակի օրը՝ ապրիլի 16-ին, արթնացել է աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Պոպոկատեպետլը։ Ծուխը բարձրացել է մոտ 6700 մետր բարձրության։ Այդ մասին հայտնում է Volcano Discovery-ը։ Շրջանում սկսվել է մարդկանց տարհանումը։ Աղետների կանխարգելման ազգային կենտրոնի կողմից Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի (UNAM) հետ համատեղ իրականացվող ամենօրյա մոնիտորինգի համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Պոպոկատեպետլ հրաբխում գրանցվել է 148 […]

̰
Արաքս գյուղում չբնակեցված տուն է հրդեհվել

20:55 16.04.2023

Ապրիլի 16-ին, ժամը 15:30-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքս գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի բակում այրվում է դիզվառելիքով լցված բաք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված մեկհարկանի տանը (100 քմ) և մոտակայքում գտնվող պլաստմասսայե տարայում […]

̰
5-րդ հարկի բնակարանում բռնկված հրդեհը մարվել է

20:15 16.04.2023

Ապրիլի 16-ին, ժամը 18։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցի 16/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը […]

̰
Փրկարարները Շիրակի մարզում քաղաքացիներին դուրս են բերել անվտանգ տարածք

17:35 16.04.2023

Ապրիլի 16-ին, ժամը 14:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գտաշեն-Բյուրակն գյուղերի միջնամասում երեխաները իջել են ձորը և հետադարձ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Լ. Հ.-ին (21 տ.) և Ա. Թ.-ին […]

̰
Դուբայի բնակելի շենքում բռնկված հրդեհը 16 մարդու է կյանք է խլել

14:30 16.04.2023

Դուբայի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել, ևս ինը վիրավոր է։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Khaleej Times թերթը՝ հղում անելով էմիրության քաղաքացիական պաշտպանության ծառայությանը։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել հրդեհային անվտանգության պահանջների չպահպանելը։ Դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել։ Շենքում տեղակայված խանութներից մեկի աշխատակիցը պատմել է, […]

̰
Գյումրի-Երևան երթուղու էլեկտրագնացքը բախվել է երկաթուղային գծերը հատող բեռնատարին

13:49 16.04.2023

Ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին: Բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը: Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը […]

̰
Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

13:30 16.04.2023

Ապրիլի 16-ին, ժամը 10:28-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1987 […]

̰
Ալափարս գյուղում բռնկված հրդեհը մարվել է

20:55 15.04.2023

Ապրիլի 15-ին, ժամը 18:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալափարս գյուղի դպրոցին հարակից տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։46-ին, մարվել՝ 19։01-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):

̰
Ալափարս գյուղում տան տանիք է այրվել

18:51 15.04.2023

Ապրիլի 15-ին, ժամը 18:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալափարս գյուղի դպրոցին հարակից տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին։

̰
Մեծ Մասրիկ գյուղում այրվել է անասնակեր

17:23 15.04.2023

Ապրիլի 15-ին, ժամը 15:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել` 15:47-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր:

̰
Հրդեհ Նորամարգ գյուղում

15:50 15.04.2023

Ապրիլի 15-ին՝ ժամը 13:11-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Մաշտոցի փողոցում այրվում է եղեգն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության փողոցի տներից մեկի ետնամասում գտնվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել` 14:10-ին: […]

̰
Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացու մարմին

15:16 15.04.2023

Ապրիլի 15-ին՝ ժամը 13։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող կիսակառույց շենքի վերելակի հորանում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Վ․ Ս․-ի (ծնված 1968 թ․) […]

̰
«ՎԱԶ-21213»-ի 27-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

13:37 15.04.2023

Ապրիլի 14-ին, ժամը 16.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21213»-ի վարորդը՝ 27-ամյա Կարեն Հակոբյանը, մահացել է, իսկ «Մերսեդես Բենցի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]

̰
BACK_TO_TOP