14:27 28.04.2025
Բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […]
12:42 28.04.2025
Ապրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […]
23:03 27.04.2025
Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […]
21:45 27.04.2025
Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ երեխան գետն է ընկել ժամը 18:00-ի սահմաններում, […]
20:24 27.04.2025
Այսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
19:55 27.04.2025
Ապրիլի 27-ին` ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել […]
19:25 27.04.2025
Իրանի Բենդեր-Աբբասի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, հայտարարել է Իրանի խորհրդարանի բժշկական հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ջամալիանը, փոխանցում է ILNA լրատվական գործակալությունը։ «Մենք ունենք բժշկական զեկույց, որտեղ ասվում է, որ այս պահի դրությամբ 36 մարդ է մահացել»,- ասել է նա։ Վերջին տվյալներով վիրավորվել է ավելի քան 1205 մարդ։ Ապրիլի 28-ին Իրանում […]
18:46 27.04.2025
Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Գյուրջյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և Հերացու դիահերձարանի հաշվեկշռում հաշվառված՝ դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ […]
16:59 27.04.2025
Ապրիլի 27-ին՝ ժամը 06։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ծառահատման աշխատանքներ: Երթևեկությունը […]
15:36 27.04.2025
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավում՝ Մաքքուորի կղզուց արևմուտք, որը մտնում է Ավստրալիայի Թասմանիա նահանգի մեջ, հայտնում է ավստրալական Geoscience Australia պետական երկրաբանական գործակալությունը։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 9:22-ին (Մոսկվայի ժամանակով 12:22-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ավստրալիայի Թասմանիա նահանգի Հոբարտ քաղաքից 1484 կիլոմետր դեպի հարավ։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների […]
13:14 27.04.2025
Ապրիլի 27-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող մանկասայլակների խանութում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։17-ին, […]
12:34 27.04.2025
Երեկ՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել […]
11:52 27.04.2025
Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10 սահմաններում Նորագավիթում Երևանի բնակիչ 21-ամյա Մինաս Յ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հենասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
11:32 27.04.2025
Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հայտնել է նահանգի դատական համակարգի ղեկավարը: Նախկինում հաղորդվում էր 18 զոհի և 1139 վիրավորի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի կառավարության խոսնակը Fars գործակալությանը հայտնել է, որ այն տեղի է […]
10:30 27.04.2025
Իրանի հարավային Հորմոզգան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրին նահանգում եռօրյա սուգ է հայտարարել Բենդեր-Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով 18 մարդ է զոհվել, ավելի քան 800-ը՝ վիրավորվել, հաղորդում է IRIB պետական հեռուստատեսությունը: «Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 18 մարդ, Հորմոզգանի նահանգապետը եռօրյա համընդհանուր սուգ է հայտարարել նահանգում»,- […]
10:14 27.04.2025
Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել, հայտնում է տեղի ոստիկանությունը սոցիալական ցանցերում: «Բազմաթիվ մարդիկ են զոհվել և վիրավորվել այն բանից հետո, երբ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ փողոցային փառատոնի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ոստիկանությունից հավելել են, որ վարորդը բերման է ենթարկվել, սակայն դեպքի մանրամասները չեն […]
23:49 26.04.2025
Ապրիլի 26-ին, Երևանում հերթական էլիտար շենքի կառուցման վայրում աշխատանքային կանոնները չպահպանելու հետևանքով աշխատակից է տուժել: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ռուբեն Սևակ փողոցից «պոլիտրավմա» ախտրոոշմամբ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Ս.-ն է: Ժամը […]
23:12 26.04.2025
Ապրիլի 26-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել […]
22:14 26.04.2025
Ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Պ-ի վարած «Infiniti» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակչի տան […]
21:16 26.04.2025
Ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են 44-ամյա Անդրեյ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 26-ամյա Տիգրան Կ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և 61-ամյա Արծրուն Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում […]
16:25 26.04.2025
Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 516-ի, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի բժշկական ծառայությունները։ Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր 406 տուժածի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված հրդեհի հետևանքով։ Ինչպես հայտնում է […]
15:34 26.04.2025
Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի բնակիչը պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել է, և կինն ընկել է ցած: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված շենքի բնակիչ 42-ամյա Կարինե Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից […]
15:23 26.04.2025
Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 406-ի, հայտնում է իրանական Fars գործակալությունը։ Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել էր 281 տուժածի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված հրդեհի հետևանքով։ Ինչպես հայտնում է Fars-ը, պայթյունն այնքան ուժգին […]
14:37 26.04.2025
Ապրիլի 26-ի կեսօրին հզոր պայթյուն է որոտացել Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով տուժել է 80 մարդ: Պայթյունը վնասել է նավահանգստի վարչական շենքը: Այն այնքան հզոր է եղել, որ զգացվել է նաև Պարսից ծոցի Քեշմ կղզում, որը գտնվում է նավահանգստից առնվազն 20 կիլոմետր հեռավորության […]
13:12 26.04.2025
Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկան, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել խեղդվող կնոջը, իսկ տղամարդուն ջուրը քշել տարել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի […]
23:55 25.04.2025
Ապրիլի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Genesis», «Lixiang», «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են […]
23:29 25.04.2025
Ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցի 10 շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է Երևանի […]
22:16 25.04.2025
Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […]
21:39 25.04.2025
Ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին: Պարեկային ծառայությունը […]
21:17 25.04.2025
Մոսկվայի մետրոյի մանուշակագույն գծի «Պոլեժաևսկայա» կայարանում ուղևորը պատահաբար ընկել է ժամանող գնացքի տակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։ «Պոլեժաևսկայա մետրոյի կայարանում տղամարդը պատահաբար ընկել է ժամանող գնացքի տակ։ Նա մահացել է», – ասել է գործակալության աղբյուրը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տագանսկո-Կրասնոպրեսնենսկայա գծի վրա՝ «Սպարտակ» կայարանից մինչև «Բարիկադնայա», երթևեկություն չի եղել՝ գծերի վրա […]